Հունվար-ապրիլ ամիսներին Հայաստանում գորգի արտադրությունը աճել է 2.1 անգամ
ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն 2018թ. հունվար-ապրիլ ամիսներին Հայաստանում արտադրվել է 8.9 տոննա գորգ, որը 2.1 անգամ ավելին է նախորդ տարվա համանման ցուցանիշից։
Միևնույն ժամանակ գուլպեղենի արտադրությունը նվազել է 12.6%-ով և կազմել 3,352.9 հազար զույգ, տրիկոտաժեղենի արտադրությունը նվազել է 16.5%-ով և կազմել 1,161.2 հազար տոննա, բամբակյա գործվածքների արտադրությունը նվազել է 14.3%-ով և կազմել 1.2 տոննա։