Տնտեսական

USD BUY - 390.00+0.00 USD SELL - 397.00+0.00
EUR BUY - 409.00-2.00 EUR SELL - 419.00-1.00
OIL:  BRENT - 72.58+0.99 WTI - 69.00+1.38
COMEX:  GOLD - 2737.70+1.69 SILVER - 32.72+0.31
COMEX:  PLATINUM - 953.10+0.86
LME:  ALUMINIUM - 2588.00-0.60 COPPER - 9232.00+1.20
LME:  NICKEL - 15996.00-0.32 TIN - 29918.00+2.63
LME:  LEAD - 2067.50-0.19 ZINC - 3126.00+1.77
FOREX:  USD/JPY - 151.46+0.28 EUR/GBP - 1.0527-0.27
FOREX:  EUR/USD - 1.0527-0.27 GBP/USD - 1.277+0.20
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 44247.83-0.35 NASDAQ - 19687.24-0.25
STOCKS US: S&P 500 - 6034.91-0.30
STOCKS JAPAN:  NIKKEI - 39372.23+0.01 TOPIX - 2749.31+0.29
STOCKS CHINA:  HANG SENG - 20155.05-0.77 SSEC - 3432.49+0.29
STOCKS EUR:  FTSE100 - 8280.36-0.86 CAC40 - 7394.78-1.14
STOCKS EUR:  DAX - 20329.16-0.08
11/12/2024  CBA:  USD - 394.35-0.52 GBP - 501.73-2.01
11/12/2024  CBA:  EURO - 413.87-1.77
11/12/2024  CBA:  GOLD - 34100.49+179.75 SILVER - 404.45+2.90
Ատոմ Ջանջուղազյանը «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը ներկայացրեց ԱԺ
19/06/2018 15:47
Կիսվել

Ատոմ Ջանջուղազյանը «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը ներկայացրեց ԱԺ

ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը խորհրդարանի քննարկմանը ներկայացրեց «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը: Ֆինանսների նախարարն ընդգծեց, որ օրենքը, որում առաջարկվում է փոփոխություններ կատարել, բազմաբովանդակ քննարկումների է ենթարկվել մինչև այս պահը՝ շեշտելով, որ սա միայն հայաստանյան խնդիր չէ, այլ ամբողջ աշխարհում քննարկման առարկա է այն տեսանկյունից, թե արդյոք ճիշտ ուղղություն է ընտրված: «Այս հարցի նկատմամբ անտարբեր չի եղել նաև հայաստանյան հանրությունը: Այս տեսանկյունից հստակ է, որ դեռևս քննարկումների կարիք կա ընդհանրապես համակարգի ներդրման իմաստով՝ հաշվի առնելով, որ կարծիքները շարունակում են մնալ ոչ միանշանակ և իրարից տարբերվող»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշեց Ջանջուղազյանը:

Նա ընդգծեց, որ այս պահին կուտակային կենսաթոշակային համակարգի ավելի քան 200 հազար մասնակից կա Հայաստանում: «Մյուս կողմից՝ գործող օրենքով ունենք կարգավորում, որ այս տարվա հուլիսի 1-ից պոտենցիալ մասնակիցները ևս դառնում են համակարգի մասնակից: Առաջարկվող կարգավորման անհրաժեշտություն է, որովհետև նախկինում քննարկվում էր, որ մինչև հուլիսի 1-ը մենք կհասցնենք ավարտել եկամտային հարկի դրույքաչափի նվազեցման գործընթաց, սակայն այն դեռևս ավարտված չէ: Իսկ այս հարցը եկամտային հարկի հետ կապելու տրամաբանությունն այն է, որ վարձու աշխատողների տնօրինվող եկամուտների վրա այս օրենսդրական պահանջի կիրառումը ազդեցություն պետք է չունենա»,- ասաց նա:

Նախարարը շեշտեց, որ դրա համար առաջարկում են կարգավորում, ըստ որի նախկինում գործող համամասնությունը՝ 5 տոկոս քաղաքացու, 5 տոկոս պետության կողմից, փոխարինվելու է 2.5 տոկոս և 7.5 տոկոս համամասնության. այսինքն՝ քաղաքացին վճարելու է աշխատավարձի 2.5 տոկոսը, իսկ 7.5 տոկոսը՝ պետությունը: «Այս կարգավորումն է ներկայացված, որի նպատակը պիտի որ ընկալելի ու պարզ լինի, որովհետև այս պահին համակարգի մասնակից քաղաքացիներին փոփոխությունը հնարավորություն կտա ունենալ տնօրինվող եկամուտների որոշակի աճ, իսկ նրանց համար, ովքեր համակարգի մասնակից կլինեն հուլիսի 1-ից, տնօրինվող եկամուտների նվազումը կլինի ոչ նշանակալի»,- մանրամասնեց Ջանջուղազյանը:

ՀՀ ֆինանսների նախարարը նաև բացատրեց, թե ինչի համար է կուտակային կենսաթոշակային համակարգն անհրաժեշտ Հայաստանի համար: «Մենք բազմաթիվ դեպքերով ունենում ենք հանդիմանություն, թե ինչո՞ւ մենք ունենք այնպիսի վիճակ, երբ մեզ մոտ կենսաթոշակն ավելի ցածր է, քան սպառողական զամբյուղի չափը: Սա տրամաբանական հարցադրում է, քանի որ դա այն անհրաժեշտությունն է, որը պետությունը պետք է ապահովի, որպեսզի քաղաքացին արժանապատիվ կյանք ունենա: Սակայն դրան հասնելու ճանապարհները շատ չեն, և այդ տեսակետից կուտակային կենսաթոշակային համակարգը կարելի է գնահատել որպես միակ ճանապարհ՝ հասնել նրան, որ մարդիկ իրենց աշխատանքին վայել կենսաթոշակ ստանան կենսաթոշակային տարիքում»,- եզրափակեց Ջանջուղազյանը:

11/12/2024
դրամ
Դոլար (USD)
394.35
-0.52
Եվրո (EUR)
413.87
-1.77
Ռուբլի (RUR)
3.80
-0.13
Լարի (GEL)
139.79
-1.95
34100.49
+179.75
Արծաթ
404.45
+2.90