2018 թվականի հունվար-մայիս ամիսներին արտաքին առևտրաշրջանառության ծավալը զգալիորեն աճել է
2018 թվականի հունվար-մայիս ամիսներին Հայաստանի և այլ երկրների արտաքին առևտրաշրջանառության ծավալը կազմել է 2․804 մլրդ ԱՄՆ դոլար։ 2017թ. նույն ժամանակահատվածի համեմատ ցուցանիշն աճել է 32.4 %-ով: Այս մասին «Բիզնես 24»-ը տեղեկանում է Ազգային վիճակագրական ծառայությունից (ԱՎԾ):
Ըստ ներկայացված տվյալների՝ հաշվետու ամիսներին գործընկեր երկրների հետ առևտրային հարաբերություններում ներմուծումը գերազանցել է արտահանումը 0.933 մլրդ ԱՄՆ դոլարով:
Այսպես, 2018թ. հունվար-մայիս ամիսներին Հայաստանն արտահանել է 0.936 մլրդ ԱՄՆ դոլարի արտադրանք և այլ երկրներից ներմուծել 1.868 մլրդ ԱՄՆ դոլարի արտադրանք:
Հարկ է նշել, որ հաշվետու ամիսներին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, աճել է ինչպես արտահանումն, այնպես էլ ներմուծումը: Արտահանման ոլորտում նշված ամիսներին աճը կազմել է մոտ 24.1%, իսկ ներմուծման ոլորտում՝ 37%: