Տնտեսական

USD BUY - 390.00+0.00 USD SELL - 395.00-2.00
EUR BUY - 409.00+0.00 EUR SELL - 416.00-2.00
OIL:  BRENT - 74.49+1.50 WTI - 71.09+1.54
COMEX:  GOLD - 2665.90-1.63 SILVER - 31.00-1.37
COMEX:  PLATINUM - 927.70-1.27
LME:  ALUMINIUM - 2599.50+0.00 COPPER - 9091.50+0.00
LME:  NICKEL - 16168.00+0.00 TIN - 29534.00+0.00
LME:  LEAD - 2005.50+0.00 ZINC - 3075.00+0.00
FOREX:  USD/JPY - 153.64+0.41 EUR/GBP - 1.0502+0.41
FOREX:  EUR/USD - 1.0502+0.41 GBP/USD - 1.2618-0.31
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 43828.06-0.20 NASDAQ - 19926.72+0.12
STOCKS US: S&P 500 - 6051.09+0.00
STOCKS JAPAN:  NIKKEI - 39470.44-0.95 TOPIX - 2746.56-0.95
STOCKS CHINA:  HANG SENG - 19971.24-2.09 SSEC - 3391.88-2.01
STOCKS EUR:  FTSE100 - 8300.33-0.14 CAC40 - 7409.57-0.15
STOCKS EUR:  DAX - 20405.92-0.10
13/12/2024  CBA:  USD - 394.01-0.30 GBP - 498.30-4.13
13/12/2024  CBA:  EURO - 413.24-0.63
13/12/2024  CBA:  GOLD - 34004.58-293.38 SILVER - 403.85+1.98
Արդյունաբերական ճգնաժամ․ General Electric-ը կլքի Dow Jones ինդեքսը
26/06/2018 11:25
Կիսվել

Արդյունաբերական ճգնաժամ․ General Electric-ը կլքի Dow Jones ինդեքսը

Ամերիկյան «General Electric» ընկերությունը կլքի Դոու-Ջոնս արդյունաբերական շուկայական ինդեքսը։ Ընկերության բաժնետոմսերը 1907 թվականից ի վեր անընդմեջ ընդգրկված են եղել Dow Jones ինդեքսում։ Dow Jones ընկերության ղեկավարությունում պատճառաբանել են, որ արդյունաբերական բիզնեսն աշխարհում այլևս էական դեր չի խաղում։ 

Բազմապրոֆիլային «Ջեներալ էլեկտրիկ» կոնցեռնը այլևս ներկայացված չի լինի Դոու-Ջոնսի արդյունաբերական շուկայական ցուցանիշում։ Այս մասին ասվում է ընկերության մամուլի հաղորդագրության մեջ։

Դոու-Ջոնսը ներառում է ԱՄՆ-ի 30 խոշոր ընկերությունները։

«General Electric» ընկերության բաժնետոմսերը հունիսի 26-ից դուրս կբերվեն Դոու-Ջոնսի ինդեքսից։ Փոխարենը ցուցանիշում կընդգրկվի դեղերի մեծածախ առևտրով զբաղվող «Walgreens Boots Alliance Inc» ընկերությունը։

«Այս փոփոխությունը մեծացնում է մանրածախ առևտրի և առողջապահության կշիռը, և ինդեքսին թույլ կտա ավելի լավ գնահատել ամերիկյան տնտեսության և երկրի ֆոնդային շուկայի վիճակը», – ասվում է Dow Jones-ի կողմից տարածած հաղորդագրության մեջ:

Վերջին 12 ամսվա ընթացքում «General Electric»-ի բաժնետոմսերը նվազել են ավելի քան երկու անգամ և դարձել են ցուցանիշում ընդգրկված ամենաէժան արժեթղթերը: 90-ականներին այն համարվել է ամենամեծ համաշխարհային կորպորացիան՝ ըստ կապիտալիզացիայի։ Այսօր ընկերության կապիտալիզացիայի ներկայիս ցուցանիշն կազմել է ընդամենը 110 մլրդ դոլար։ Համեմատության համար ասենք, որ «Amazon»-ի կապիտալիզացիան կազմում է 700 մլրդ դոլար։

Այժմ ընկերությունը վաճառում է իր ակտիվները, իրականացնում է վերակազմավորում, կրճատում է շահաբաժինները և բախվում է աշխարհում որոշ արդյունաբերական սարքավորումների պահանջարկի նվազանը։

13/12/2024
դրամ
Դոլար (USD)
394.01
-0.30
Եվրո (EUR)
413.24
-0.63
Ռուբլի (RUR)
3.83
+0.02
Լարի (GEL)
139.72
+0.88
34004.58
-293.38
Արծաթ
403.85
+1.98