Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00-0.50
EUR BUY - 400.00-1.00 EUR SELL - 403.00-1.00
OIL:  BRENT - 96.55-1.45 WTI - 89.63-1.32
COMEX:  GOLD - 4065.90+0.03 SILVER - 51.85+0.10
COMEX:  PLATINUM - 1546.40+0.62
LME:  ALUMINIUM - 3062.50-0.21 COPPER - 13768.00-2.73
LME:  NICKEL - 16353.00+7.09 TIN - 46467.00-4.92
LME:  LEAD - 1885.50-1.26 ZINC - 3711.00-3.42
FOREX:  USD/JPY - 158.26-0.11 EUR/GBP - 1.116+0.15
FOREX:  EUR/USD - 1.116+0.15 GBP/USD - 1.3384+0.26
STOCKS RUS:  RTSI - 949.88-0.14
STOCKS US: DOW JONES - 51285.73-0.46 NASDAQ - 24579.43+1.09
STOCKS US: S&P 500 - 7376.86+0.31
STOCKS JAPAN:  NIKKEI - 57434.77-5.96 TOPIX - 3707.99-5.90
STOCKS CHINA:  HANG SENG - 24481.86-1.27 SSEC - 3649.18-1.10
STOCKS EUR:  FTSE100 - 10673.94-1.01 CAC40 - 8139.00-0.81
STOCKS EUR:  DAX - 25820.36-1.92
06/11/2026  CBA:  USD - 360.34-0.06 GBP - 482.64-2.49
06/11/2026  CBA:  EURO - 402.61-2.05
06/11/2026  CBA:  GOLD - 47648+861 SILVER - 611.93+9.52
Օրգանական հատապտուղների արտադրությունը՝ էկո-զբոսաշրջային ֆերմայի խթան․ տեսանյութ
06/07/2018 16:25
Կիսվել

Օրգանական հատապտուղների արտադրությունը՝ էկո-զբոսաշրջային ֆերմայի խթան․ տեսանյութ

«Օրգանական գյուղատնտեսության աջակցության նախաձեռնություն» (ՕԳԱՆ) ծրագիրը  ֆինանսավորվում է Եվրոպական Միության և համաֆինանսավորվում ու իրականացվում Ավստրիական զարգացման գործակալության կողմից` ՀՀ գյուղատնտեսության նախարարության հետ սերտ համագործակցությամբ: Այս մասին «Բիզնես 24»-ը տեղեկացավ նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից։

ՕԳԱՆ ծրագրի նպատակն է Հայաստանում զարգացնել օրգանական գյուղատնտեսությունը՝ նպաստելով ոլորտի իրավական ու օրենսդրական դաշտի բարելավմանը, ՄԿՈՒ հաստատություններում կրթական ուսումնական ծրագրերի մշակմանը, օրգանական արտադրանքի և վերամշակման ծավալների ավելացմանը, ինչպես նաև տեղական ու միջազգային շուկաներում հայկական օրգանական արտադրանքի հաջող իրացմանը: Ծրագրում ներգրավված են փոքր ֆերմերներ, ֆերմերային խմբեր և վերամշակողներ:

 Ծրագրի շահառուներից է Պողոս Հովհաննիսյանը, ով Բյուրականում` ծրագրի կողմից տրամադրված տնամերձ ջերմոցում, իր աշխատասեր ընտանիքի հետ սկսել է արտադրել օրգանական ելակ։ Արդյունքում, ծրագիրը դարձել է նաև յուրահատուկ էկո-զբոսաշրջային ֆերմա, որտեղ երեխաներն ու մեծահասակները ծանոթանում են օրգանական գյուղատնտեսության վարման մեթոդներին ու համտեսում անուշահամ ելակ, որում չկան թունաքիմիկատներ, գունանյութեր, սինթետիկ պարարտանյութեր և այլ հավելումներ, որոնք բացասական ազդեցություն ունեն շրջակա միջավայրի և մարդու առողջության վրա: Օրգանականը դյուրին է դարձնում հակաօքսիդանտների ընդունումը և ունի Օմեգա-3՝ օգտակար ճարպային թթուն:

«Օրգանական գյուղատնտեսության աջակցության նախաձեռնություն» ծրագրի մեկ այլ շահառու` Հայկազ Սիմիկյանը,  Լոռու մարզի «Արչուդ Ֆուդ» ընկերության հիմնադիրն է և իր գործունեության կարևորագույն առաքելությունն է համարում բնության պահպանումն ու կայուն գյուղատնտեսական փորձի առաջխաղացումը: Հիմնելով իր այգին՝ ծրագրի աջակցությամբ նա սկսեց արտադրել օրգանական ազնվամորի` այսպիսով ստեղծելով նաև նոր աշխատատեղեր իր համայնքում: Նրա ազնվամորին օրգանական սերտիֆիկացման փուլում է, այսինքն՝ դրանում չկան արհեստական աճի հորմոններ, պահածոյացնող և անուշահամ նյութեր, և այն պարունակում է ավելի շատ սննդատարրեր և օգտակար հանքանյութեր: Հայկազ Սիմիկյանը ջանք չի խնայում համոզելու մյուսներին անցում կատարել առանց թունաքիմիկատների մշակման մեթոդներին: Հայ ֆերմներների նախաձեռնությունների ու հաջողությունների մասին է վերոհիշյալ ծրագրի շրջանակներում պատրաստված «Օրգանական հատապտուղը թփից հեռու չի ընկնում»  տեսաֆիլմը

Օրգանականը թափանցիկ, սերտիֆիկացված և կարգավորվող համակարգ է, որը վերահսկվում է հավատարմագրված սերտիֆիկացման մարմնի կողմից և բացառում է գենետիկորեն մոդիֆիկացված օրգանիզմները: Դուք կարող եք վստահ լինել, որ սնունդը համապատասխանում է օրգանական ստանդարտին, երբ պահանջեք կամ տեսնեք հետևյալ  «բիո / օրգանական» տարբերանշաններից որևէ մեկը։

06/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.34
-0.06
Եվրո (EUR)
402.61
-2.05
Ռուբլի (RUR)
4.4001
-0.0133
Լարի (GEL)
138.95
-0.03
47648
+861
Արծաթ
611.93
+9.52