Տնտեսական

USD BUY - 393.00+0.00 USD SELL - 398.00+0.00
EUR BUY - 409.00+0.00 EUR SELL - 417.00+1.00
OIL:  BRENT - 73.82+0.23 WTI - 70.37+0.39
COMEX:  GOLD - 2644.00+0.32 SILVER - 30.40+0.40
COMEX:  PLATINUM - 960.60+0.01
LME:  ALUMINIUM - 2565.00+1.50 COPPER - 8950.50+0.43
LME:  NICKEL - 15477.00+1.21 TIN - 28818.00+0.97
LME:  LEAD - 1984.00-0.10 ZINC - 3049.00+2.16
FOREX:  USD/JPY - 157.39+0.17 EUR/GBP - 1.0396-0.07
FOREX:  EUR/USD - 1.0396-0.07 GBP/USD - 1.2539-0.02
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 43297.03+0.00 NASDAQ - 20031.13+0.00
STOCKS US: S&P 500 - 6040.04+0.00
STOCKS JAPAN:  NIKKEI - 39130.43+0.24 TOPIX - 2733.86+0.24
STOCKS CHINA:  HANG SENG - 20098.29+0.00 SSEC - 3393.35-0.01
STOCKS EUR:  FTSE100 - 8136.99+0.00 CAC40 - 7282.69+0.00
STOCKS EUR:  DAX - 19848.77+0.00
25/12/2024  CBA:  USD - 396.06+0.31 GBP - 496.46+0.39
25/12/2024  CBA:  EURO - 411.07-0.35
25/12/2024  CBA:  GOLD - 33283.14+26.05 SILVER - 375.39-1.29
Արծվիկ Մինասյանը հանդիպում է ունեցել չինացի գործարարների հետ
12/07/2018 14:43
Կիսվել

Արծվիկ Մինասյանը հանդիպում է ունեցել չինացի գործարարների հետ

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Արծվիկ Մինասյանը հանդիպում է ունեցել Չինաստանից ժամանած գործարարների հետ։ Հանդիպմանը մասնակցել են նաև նախարարության և Բիզնես Արմենիայի պատասխանատու անձինք։ Այս մասին «Բիզնես 24»-ը տեղեկացավ նախարարության լրատվական ծառայությունից։

Նախարարը ողջունել է հյուրերին, ներկայացրել Հայաստանում գործարարությամբ զբաղվելու և ներդրումներ կատարելու հնարավորություններն ու առավելությունները։

Չինացի գործարարները հայտնել են ներդրումներ կատարելու և Հայաստանում գործարարությամբ զբաղվելու իրենց մտադրությունների մասին։ Մասնավորապես, գործարարները հետաքրքրված են անշարժ գույքի, բնակարանաշինության, հյուրանոցային բիզնեսի, էներգետիկ ոլորտներով։

Հանդիպումը կազմակերպվել էր Բիզնես Արմենիայի հետ համագործակցության շրջանակներում։ Բիզնես Արմենիայի ներկայացուցիչ Ալինա Եղիազարյանը նախարարին համառոտ ներկայացրել է գործարարների հետ կայացած հանդիպման մանրամասները և տեղեկացրել առաջիկա երկու օրերի ընթացքում նախատեսվող գործնական այցերի մասին։ Արծվիկ Մինասյանը հայտնել է իր ղեկավարած գերատեսչության կողմից համագործակցության պատրաստակամությունը։

25/12/2024
դրամ
Դոլար (USD)
396.06
+0.31
Եվրո (EUR)
411.07
-0.35
Ռուբլի (RUR)
3.98
+0.01
Լարի (GEL)
141.27
+0.18
33283.14
+26.05
Արծաթ
375.39
-1.29