Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 395.00-2.50 EUR SELL - 398.50-1.00
OIL:  BRENT - 91.62-4.85 WTI - 85.01-4.01
COMEX:  GOLD - 3870.50-0.24 SILVER - 46.79-4.57
COMEX:  PLATINUM - 1471.30-1.24
LME:  ALUMINIUM - 3030.50-1.17 COPPER - 13588.00-2.22
LME:  NICKEL - 16226.00+0.01 TIN - 46652.00+0.46
LME:  LEAD - 1886.50+0.03 ZINC - 3716.00-0.40
FOREX:  USD/JPY - 159.36-0.19 EUR/GBP - 1.1004-0.15
FOREX:  EUR/USD - 1.1004-0.15 GBP/USD - 1.3191-0.18
STOCKS RUS:  RTSI - 942.37-2.13
STOCKS US: DOW JONES - 51608.17-1.41 NASDAQ - 24509.76-2.49
STOCKS US: S&P 500 - 7416.59-1.92
STOCKS JAPAN:  NIKKEI - 58860.43-1.34 TOPIX - 3840.02-1.57
STOCKS CHINA:  HANG SENG - 23508.17-1.03 SSEC - 3584.58-0.50
STOCKS EUR:  FTSE100 - 10881.55-0.19 CAC40 - 8352.00-0.20
STOCKS EUR:  DAX - 26598.64-0.57
17/11/2026  CBA:  USD - 360.51+0.07 GBP - 475.51+0.16
17/11/2026  CBA:  EURO - 396.13-0.57
17/11/2026  CBA:  GOLD - 44951-138 SILVER - 553.22-26.72
Թոշակների, աշխատավարձերի բարձրացման հարցը դրված է ՀՀ կառավարության առջև․ վարչապետ
20/07/2018 13:57
Կիսվել

Թոշակների, աշխատավարձերի բարձրացման հարցը դրված է ՀՀ կառավարության առջև․ վարչապետ

Թոշակների, աշխատավարձերի բարձրացման հարցը դրված է ՀՀ կառավարության առջև: Հրավիրված մամուլի ասուլիսում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ ամեն ինչ արվում է այդ ուղղությամբ:

«Երբ ասում ենք ներառական համակարգ, կոռուպցիայի դեմ պայքար, դա նշանակում է ապահովել մաքսիմալ դաշտ տնտեսական բնագավառում, կարողանանք ժողովրդին հասանելիք գումարները գանձել, ավելացնել պետական եկամուտները: Պետական եկամուտներն էլ ավելացնելով՝ դրանք ծախսենք պետական նպատակների համար, որի մեջ մտնում են կենսաթոշակները, աշխատավարձերը, անվտանգությունը  և այլն: Ինչպես տեսնում եք, ամեն օր բացահայտումներ են լինում, գումարներ են գեներացվում: Կարևոր է ամփոփենք մի փուլ, և կայացնենք այնպիսի որոշում, որը մեզ չի ստիպի Հայաստանի արտաքին պետական պարտքն ավելացնել»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ ասաց Նիկոլ Փաշինյանը:

ՀՀ վարչապետը նշեց, որ Հայաստանի պետական պարտքը հատում է օրենքով նախատեսված վերին սանդղակը: Նա չի կարծում, որ վարկերի անարդյունավետ ծախսման պատմությունը թողած, պետ է նոր վարկեր ներգրավվել:

«Այս փուլի ամենակարևոր գործողությունն ախտորոշումն է, հասկանանք թե ինչ վիճակում է մեր երկիրը: Ես իմ ամենասուր ընդդիմադիր ելույթներում ինձ թույլ չէի տալիս մտածել, որ երկում վիճակը կարող էր լիներ այնպիսին, ինչպիսին այսօր է: Այն է՝ թալանի վիճակը լիներ մեր բոլորի երևակայության սահմանից անդին: Սա պետք է արձանագրենք: Այսօր Հայաստանում կոռուպցիայի և չարաշահումների դեմ պայքարն այնպիսի ծավալների է հասել, որ ընդգրկում է ավելի մեծ թվով մարդկանց, այնպիսի մարդկանց շահերին է անդրադառնում, ովքեր ծափահարել են տեղի ունեցած հեղափոխությանը: Ես հայտարարել եմ կոռուպցիայի դեմ պայքարը կանգ չի առնելու նույնիսկ իմ ընտանիքի որևէ անդամի հանդիպելիս, ես կատակ չեմ արել: Ասել եմ ամենայն լրջությամբ»,-հավելեց վարչապետը:

17/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.51
+0.07
Եվրո (EUR)
396.13
-0.57
Ռուբլի (RUR)
4.3703
+0.001
Լարի (GEL)
138.98
+0.03
44951
-138
Արծաթ
553.22
-26.72