Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50+0.50
EUR BUY - 401.00+1.00 EUR SELL - 403.50+0.00
OIL:  BRENT - 92.42+0.79 WTI - 86.60+0.80
COMEX:  GOLD - 4020.70-2.05 SILVER - 51.10-2.78
COMEX:  PLATINUM - 1564.40-0.84
LME:  ALUMINIUM - 3066.50+0.13 COPPER - 13896.50+0.93
LME:  NICKEL - 16225.00-0.78 TIN - 46439.00-0.06
LME:  LEAD - 1886.00+0.03 ZINC - 3731.00+0.54
FOREX:  USD/JPY - 158.84+0.56 EUR/GBP - 1.1163-0.52
FOREX:  EUR/USD - 1.1163-0.52 GBP/USD - 1.3345-0.74
STOCKS RUS:  RTSI - 935.93-0.37
STOCKS US: DOW JONES - 52231.89-0.30 NASDAQ - 25065.87-0.74
STOCKS US: S&P 500 - 7520.93-0.38
STOCKS JAPAN:  NIKKEI - 60459.58+2.87 TOPIX - 3893.71+1.98
STOCKS CHINA:  HANG SENG - 24557.04+0.44 SSEC - 3663.72+0.08
STOCKS EUR:  FTSE100 - 10751.59-0.29 CAC40 - 8278.59+0.55
STOCKS EUR:  DAX - 26347.45+0.31
10/11/2026  CBA:  USD - 360.43+0 GBP - 484.06+0.4
10/11/2026  CBA:  EURO - 404.55+1.19
10/11/2026  CBA:  GOLD - 47708+781 SILVER - 609.82+7.01
Ներքին Բազմաբերդում կառուցվել է 5,6 կմ ջրագիծ և 3 խմոց, ևս մեկը նորոգվել է․ տեսանյութ
01/08/2018 17:14
Կիսվել

Ներքին Բազմաբերդում կառուցվել է 5,6 կմ ջրագիծ և 3 խմոց, ևս մեկը նորոգվել է․ տեսանյութ

ՀՀ գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանն օգոստոսի 1-ին այցելել է Գյուղատնտեսության զարգացման հիմնադրամի կողմից իրականացվող «Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության» երկրորդ ծրագրի շրջանակում ներքին Բազմաբերդում կառուցված խմոցներ: Այս մասին «Բիզնես 24»-ը տեղեկացավ նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից։

Նախարարին ուղեկցում էին Գյուղատնտեսության զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Գեղամ Գևորգյանը և այլ պատասախանատուներ:

Ծրագրի շրջանակում Ներքին Բազմաբերդում կառուցվել է 5,6 կմ ջրագիծ և 3 խմոց, ևս մեկը նորոգվել է։ Ծրագրի նպատակները բխում են ոլորտի առաջնահերթություններից և ուղղված են գյուղատնտեսության ռազմավարական նշանակություն ունեցող խնդիրների լուծմանը, մասնավորապես  ընտրված լեռնային և սահմանամերձ համայնքներում արոտավայրերի և անասնապահական համակարգերի արտադրողականության ու կենսունակության բարելավմանը, անասնապահական և բարձրարժեք ագրոպարենային արժեշղթաների զարգացմանն ու արտադրանքի շուկայահանման ծավալների ավելացմանը:

«Թալինի տարածաշրջանի և առհասարակ մեր գյուղատնտեսության կենսական  խնդիրներից մեկը ջուրն է: Խմոցներ կառուցելով՝ խթանում ենք անասնապահության զարգացումը, նպաստում, որպեսզի կենդանիների կաթնատվությունը բարձրանա»,-նշել է նախարար Արթուր Խաչատրյանը:

Ներքին Բազմաբերդում խմոցները շահագործման են հանձնվել մայիսին: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ արդեն իսկ գրանցել են կաթնատվության մոտ 20 տոկոս աճ: Համայնքապետ Խաչատուր Նորեյանի խոսքով, եթե նախկինում գյուղացիները երկմտել են անասնագլխաքանակն ավելացնելու հարցում, ապա այսօր մտածում են նաև այդ ուղղությամբ, որովհետև արոտավայրերն արդեն ջրարբիացված են: Խմոցներից օգտվում է մոտ 1200 խոշոր և մոտ 800 մանր եղջերավոր գյուղատնտեսական կենդանի:

Համայնքների արոտավայրերի արդյունավետ կառավարումն իրականացնելու համար ծրագրի շրջանակում ստեղծվել  են կոոպերատիվներ:

«Պետք է ստեղծվեն արոտօգտագործող­ների սպառողական կոոպերատիվ­ներ: Իրենց համար կառուցվում են ոչ միայն այս խմոցները, նաև տեխնիկա է տրամադրվում»,-տեղեկացրել է Արթուր Խաչատրյանը:

«Նախկինում հարևան գյուղերից էին գալիս վարուցանք կատարելու: Գնում էինք, խնդրում էինք։ Բայց այս պահին տեխնիկան գյուղում կանգնած է, ցանկացած պահի մենք կարող ենք և մեր հունձն անել, և մեր ցանքը»,-ասել է ներքին Բազմաբերդի համայնքապետ Խաչատուր Նորեյանը:

Արոտօգտագործող­ների միավորում սպառողական կոոպերատիվ­ին տրամադրվել է 2 միավոր տրակտոր և 1 միավոր այլ գյուղտեխնիկա: Նախատեսվում է տրամադրել ընդհանուր առմամբ 11 միավոր գյուղտեխնիկա: Կոոպերատիվը բաղկացած է 100 տնտեսությունից:

Ընդհանուր առմամբ, ներկայումս աշխատանքներն ընթացքի մեջ են 109 համայնքում: Համայնքային զարգացման ծրագրերում ընդգրկված է շուրջ 285 հազար մարդ կամ շուրջ 65 հազար անասնապահությամբ զբաղվող ընտանիք, ինչպես նաև շուրջ 207 հազար հա արոտավայր, որը կազմում է հանրապետության արոտավայրերի շուրջ 19 տոկոսը և շուրջ 110 հազար պայմանական գլուխ կենդանի, որը կազմում է հանրապետության ընդհանուր գլխաքանակի շուրջ 17 տոկոս:

10/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.43
+0
Եվրո (EUR)
404.55
+1.19
Ռուբլի (RUR)
4.3579
-0.0208
Լարի (GEL)
138.92
-0.02
47708
+781
Արծաթ
609.82
+7.01