Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50+0.00
EUR BUY - 399.00-2.00 EUR SELL - 401.50-2.00
OIL:  BRENT - 91.64-0.84 WTI - 85.61-1.14
COMEX:  GOLD - 3987.50-0.83 SILVER - 51.88+1.53
COMEX:  PLATINUM - 1537.30-1.73
LME:  ALUMINIUM - 3066.50+0.13 COPPER - 13896.50+0.93
LME:  NICKEL - 16225.00-0.78 TIN - 46439.00-0.06
LME:  LEAD - 1886.00+0.03 ZINC - 3731.00+0.54
FOREX:  USD/JPY - 159.73+0.56 EUR/GBP - 1.107-0.83
FOREX:  EUR/USD - 1.107-0.83 GBP/USD - 1.3255-0.67
STOCKS RUS:  RTSI - 949.22+1.42
STOCKS US: DOW JONES - 52486.49+0.49 NASDAQ - 25466.19+1.60
STOCKS US: S&P 500 - 7619.38+1.31
STOCKS JAPAN:  NIKKEI - 60819.36-0.70 TOPIX - 3937.33+0.20
STOCKS CHINA:  HANG SENG - 24008.55-1.26 SSEC - 3655.83-0.67
STOCKS EUR:  FTSE100 - 10835.47+0.78 CAC40 - 8332.87+0.66
STOCKS EUR:  DAX - 26662.77+1.20
12/11/2026  CBA:  USD - 360.51+0.03 GBP - 478.54-1.55
12/11/2026  CBA:  EURO - 400.02-1.48
12/11/2026  CBA:  GOLD - 46525-424 SILVER - 611.18+5.21
Կառավարությունն «Արմօյլ»-ին արտոնություն տրամադրելու հարցը հետաձգեց. Տեսչական մարմինը բացասական եզրակացություն է տվել
09/08/2018 13:35
Կիսվել

Կառավարությունն «Արմօյլ»-ին արտոնություն տրամադրելու հարցը հետաձգեց. Տեսչական մարմինը բացասական եզրակացություն է տվել

Կառավարությունը «Արմօյլ» ընկերությանը ներմուծված սարքավորումներին ԱԱՀ-ն 3 տարով հետաձգելու որոշման ընդունումը հետաձգեց մեկ շաբաթով՝ ընկերության բնապահպանական խնդիրները քննարկելու նպատակով:

 «Արմենպրես»-ի փոխանցմամբ, Տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Արծվիկ Մինասյանը նշեց, որ մեկնարկած ծրագրի շրջանակում ընկերությունը նպատակադրված է կատարել շուրջ 35 մլն դոլարի ներդրում, որը պետք է իրականացնի մի քանի փուլերով։ Ներկայումս ընկերությունը կնքել է հերթական պայմանագրերը, ուստի առաջացել է ներմուծվող ապրանքների ցանկի փոփոխման և լրացման անհրաժեշտություն: Նավթամթերքի վերամշակման գործարան կառուցելու համար ընկերության նախատեսվող ներդրումները կկազմեն շուրջ 16.8 մլրդ դրամ: Ներդրումային ծրագրի իրագործման արդյունքում կստեղծվի մոտ 150 աշխատատեղ, միջին աշխատավարձը 2016-2018 թթ. կկազմի 220 հազար ՀՀ դրամ:

Նախարարն ընդգծեց, որ գործարանը նավթամթերքի վերամշակմամբ է զբաղվելու, այլ ոչ թե նավթի: «Այն արտադրելու է բարձրորակ ավտոյուղեր և բիտում: Ներդրումային ծրագրի համաձայն՝ այս արտադրանքի համար Հայաստանում և Արցախում առկա ողջ պահանջարկը բավարարվելու է, նախատեսվում է կազմակերպել նաև արտահանում»,- ասաց Մինասյանը:

Իր հերթին, Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ կառավարության նիստից առաջ իրեն տեղեկացրել են, որ բնապահպանական տեսչությունը կասեցրել է նշված գործարանի շինարարությունը:

Բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանը պարզաբանեց, որ տեսչական մարմինը ստուգում է իրականացրել և կասեցրել: «Սակայն օրենքում կա բաց. այնտեղ նշված է, որ նավթավերամշակման արտադրությունն Ա կատեգորիայով փորձաքննության ենթակա է: Այդ նույն օրենքի մեկ այլ կետով կա այլ կարգավորում: «Արմօյլ»-ի գործունեությունը որպես վերամշակում մտնում է Ա կետի տակ և գործարանը չունի բնապահպանական դրական եզրակացություն, չնայած հանրային լսումներ է իրականացրել: Գործարանի գործունեությանը պետք է վերջնական եզրակացություն տա փորձաքննական ՊՈԱԿ-ը»,- ասաց Գրիգորյանը

Նիկոլ Փաշինյանը նշեց, որ տեսչական մարմնի որոշման պայմաններում պետք է հարցի քննարկումը հետաձգել՝ խնդիրն ամբողջական հասկանալու համար: «Մանավանդ, որ հարցի վերաբերյալ ազդակիր համայնքի բնակիչները ևս հարցեր են բարձրացնում: Պարոն Ավինյան, պետք է քննարկենք այս իրավիճակը, մինչ կառավարության հաջորդ նիստը գանք վերջնական եզրակացությունների, որպեսզի մեր անելիքները հստակեցնենք, կառավարության գործողությունները դրվեն օրինական հենքի վրա: Մենք շահագրգիռ ենք, որ ներդրումներ լինեն, աշխատատեղեր ստեղծվեն: Ես ընկերության ներկայացուցիչներին հանդիպել եմ, ասել եմ, որ ներդրումների համար ոչ մի խոչընդոտ չկա. առաջինը՝ գործունեությունը պետք է լինի օրինական և բնապահպանական առումով պետք է խնդիրներ չառաջացնի: Տնտեսության զարգացման մեջ էկո Հայաստանի սկզբունքը պետք է դնենք, ինչը չի նշանակում, որ նավթամթերքի վերամշակման գործարանը չպետք է լինի: Բոլորի շահերը պետք է հաշվի առնվեն, և այդ ամենը պետք է կազմակերպվի 100 տոկոսով օրինական դաշտում»,- ընդգծեց վարչապետը:

12/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.51
+0.03
Եվրո (EUR)
400.02
-1.48
Ռուբլի (RUR)
4.3552
-0.0017
Լարի (GEL)
138.95
-0.02
46525
-424
Արծաթ
611.18
+5.21