OIL:  BRENT - 61.71+0.00% WTI - 52.85+0.00%
COMEX:  GOLD - 1241.88+0.00% SILVER - 14.75+0.00%
COMEX:  PLATINUM - 796.50 +0.00%
LME:  ALUMINIUM - 1921.00-0.83% COPPER - 6101.00-0.70%
LME:  NICKEL - 10815.00+0.32% TIN - 19375.00+0.78%
LME:  LEAD - 1939.00-1.85% ZINC - 2516.00-2.86%
FOREX:  USD/JPY - 113.3150-0.04% EUR/GBP - 0.8982+0.04%
FOREX:  EUR/USD - 1.1308-0.02% GBP/USD - 1.2587-0.01%
STOCKS RUS:  MICEX - % RTSI - 1116.50 -1.14%
STOCKS US: DOW JONES - 24100.51-2.02% NASDAQ - 6910.66-2.26%
STOCKS US: S&P 500 - 2599.95 -1.91%
STOCKS JAPAN:  NIKKEI - 21374.83 -2.02% TOPIX - 1592.16 -1.51%
STOCKS CHINA:  HANG SENG - 26094.79 -1.62% SSEC - 2593.74 -1.53%
STOCKS EUR:  FTSE100 - 6845.17-0.47% CAC40 - 4853.70-0.88%
STOCKS EUR:  DAX - 10865.77-0.54%
14/12/2018  CBA:  USD - 484.87 AMD -0.36 GBP - 609.92 AMD -4.24
14/12/2018  CBA:  EURO - 547.37 AMD -4.43
14/12/2018  CBA:  GOLD - 19373.14 AMD -61.19 SILVER - 228.85 AMD +0.22
14/12/2018  CBA:  PLATINUM - 12377.61 AMD +53.21
17/05/2016  NASDAQ OMX ARMENIA:   USD/AVG - 477.75 AMD -2.70
Արտոնություններ են տրամադրվել հերթական ներդրումային ծրագրերին. կստեղծվեն նոր աշխատատեղեր
09-08-2018 17:37 • 3.5K

Արտոնություններ են տրամադրվել հերթական ներդրումային ծրագրերին. կստեղծվեն նոր աշխատատեղեր

Կառավարությունը բավարարել է «Ռոք բերի» ՍՊԸ-ի ներկայացրած հայտը՝ գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակում ներմուծված տեխնոլոգիական սարքավորումները, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերը, հումքը և նյութերը ներմուծման մաքսատուրքից ազատման արտոնությունից օգտվելու համար:

Ընկերությունը ներմուծվող ապրանքներն օգտագործելու է ջերմոցային տնտեսության կառուցման համար։ Ծրագրի շրջանակում իրականացվելու է 2,6 մլրդ ՀՀ դրամի ներդրում։ Արդյունքում կստեղծվի 60 աշխատատեղ՝ 180 000 ՀՀ դրամ միջին աշխատավարձով։ Արտադրանքի ընդհանուր ծավալը տարեկան կկազմի մոտ 2 մլրդ ՀՀ դրամ, որի մի մասը՝ մոտ 0,2 մլրդ ՀՀ դրամի արտադրանքը կիրացվի ՀՀ տարածքում, մյուս մասը կարտահանվի ԵԱՏՄ անդամ-երկրներ:

Մաքսատուրքից ազատման արտոնությունից կօգտվի նաև «Արման ընդ պարտնյոր» ՍՊԸ-ն. կառավարությունն ընդունել է համապատասխան որոշում: Ընկերությունն ապրանքներն օգտագործվելու է սառնարանային պահեստների կառուցման համար։ Ծրագրի շրջանակում իրականացվելու է 10 մլն ԱՄՆ դոլարի ներդրում։ Նախատեսվում է ներդրումային ծրագրի շրջանակում ստեղծել 100 աշխատատեղ՝ 120 000 ՀՀ դրամ միջին աշխատավարձով։ Արտադրանքի ընդհանուր ծավալը տարեկան կկազմի 255,5 մլն ՀՀ դրամ, որի մի մասը կիրացվի ՀՀ տարածքում, մյուս մասը կարտահանվի:

Մեկ այլ որոշմամբ էլ «Սահլևս» ՍՊԸ-ին տրամադրվել է ավելացված արժեքի հարկի գումարների վճարման ժամկետը երեք տարով հետաձգման արտոնություն: Ընկերությունը նախատեսում է իրականացնել ներդրումային ծրագիր, որի արդյունքում նախատեսում է ընդլայնել արդեն իսկ գործող կենցաղային կրակայրիչների արտադրամասը արտադրանքի համար անհրաժեշտ հումքով և նյութով։ Ներկայացված ներդրումային ծրագրի շրջանակում ընկերությունը մտադիր է կատարել ընդհանուր շուրջ 850 մլն ՀՀ դրամի չափով ներդրում: Արդյունքում կստեղծվի 90 նոր աշխատատեղ՝ 160 հազար ՀՀ դրամ միջին աշխատավարձով:

Գործադիրի որոշմամբ «Բոնվառոն» ՍՊԸ-ին տրամադրվել է «Մեղրի» ազատ տնտեսական գոտու տարածքում շահագործողի թույլտվություն՝ մշակող արդյունաբերության, առևտրի, լոգիստիկ ոլորտներում գործունեություն ծավալելու նպատակով: Ծրագրի ընթացքում արտահանման տարեկան ծավալները նախատեսված է 1 մլն ԱՄՆ դոլարից հասցնել 5,1 մլն ԱՄՆ դոլարի: Ընկերությունը նախատեսում է իրականացնել շուրջ 195 մլն ԱՄՆ դոլար ներդրումներ, կստեղծվի 102 նոր աշխատատեղ:

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Արծվիկ Մինասյանը հայտնել է, որ այս երեք ամիսների ընթացքում մաքսատուրքից ազատման արտոնությունից օգտվելու համար հավանության է արժանացել ներդրումային 6 ծրագիր, ներդրումների ընդհանուր թիվը կազմել է 42 մլն դոլար, ներկրվող սարքավորումների ընդհանուր արժեքը կազմել է 12 մլրդ դրամ, իսկ ստեղծվող աշխատատեղերի թիվը՝ 609: Ըստ նախարարի՝ այս ընթացքում կառավարության հավանությանն է արժանացել ավելացված արժեքի հարկի՝ 3 տարով հետաձգման արտոնությունից օգտվելու 4 ծրագիր. նախատեսվող ներդրումները գնահատվում են 5,26 մլրդ դրամ, իսկ ստեղծվող աշխատատեղերի թիվը՝ 206:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով ընդունված որոշումներին, նշել է, որ վերջին շրջանում կան ահազանգեր, կարծիքներ, որ կառավարության որոշ շեշտադրումներից տնտեսությունը, տնտեսվարողները լարվում են: «Հակառակը, մենք դրական ազդակ ենք հղում բիզնեսին: Անշարժ գույքի շուկայում, շինարարության ոլորտում ակտիվություն ենք նկատում և մեր քաղաքականությունը լինելու է այդ ակտիվությունը խթանելը: Դրա համար տնտեսական քաղաքականության մեջ որևէ որոշում կայացնելիս 7 չափում ենք, մեկ կտրում ենք, որպեսզի այս խնդիրը լուծենք»,- ասել է վարչապետը:

Վարչապետն անդրադարձել է նաև Պետական եկամուտների կոմիտեի գործունեությանը: «Շատ են լինում ահազանգեր, որ վերահսկողությունը մեծացել է: Ընդհանուր առմամբ, մեր ուղերձն ի սկզբանե եղել է հստակ: Կարծում եմ՝ մեր կառավարությունը, և բոլորս այսօրվա Հայաստանում կարող ենք ակնկալել, որ յուրաքանչյուր քաղաքացի ինքն իր համար ի սկզբանե որդեգրում է օրինապահ քաղաքականություն, օրինապահ վարքագիծ: Եթե մեր օրենսդրությամբ սահմանված է, որ հաշվիչ դրամարկղային կտրոնները պետք է տրվեն, ուրեմն հաշվիչ դրամարկղային կտրոնները պետք է տրվեն: Եվ մեր քաղաքացիները պետք է վստահ լինեն, որ այդ գումարները, որ նրանք վճարում են պետբյուջե, արդյունավետ կերպով են ծախսվում: Մեր քաղաքականությունը պետք է լինի ոչ թե պատժող, այլ մենք պետք է մեր քաղաքացիների հետ երկխոսությունը շարունակենք, որպեսզի բոլորս մեր գործողություններում առաջնորդվենք օրինականության առաջնահերթությամբ: Ի վերջո, օրինականությունը պահպանելը մեզնից յուրաքանչյուրի առաջնային պարտավորությունն է և հույս ունեմ, որ մենք այս ճանապարհով կգնանք»,-նշել է վարչապետը:

Նիիկոլ Փաշինյանը գոհունակությամբ ընդգծել է նաև, որ ԱՎԾ տվյալներով՝ տնտեսական ակտիվության բավականին բարձր ցուցանիշ է արձանագրվել: «Այս ցուցանիշները դրական են հատկապես այն առումով, որ ընդունված է կարծել, որ քաղաքական այսպիսի փոփոխություններից հետո սովորաբար տնտեսությունը, տնտեսական ակտիվությունը կտրուկ անկում է ապրում, բայց, կարծում եմ, մեր հեղափոխությունն այս դեպքում էլ շատ կարևոր առանձնահատկություն գրանցեց»,- ասել է վարչապետը։ Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ ԱՎԾ տվյալներով՝ հունիս ամսվա ընթացքում արձանագրվել է 9,6 տոկոս տնտեսական ակտիվության ցուցանիշ։ «Հայաստանի Հանրապետության կառավարությունը երաշխավորում է ներդրումների անվտանգությունը, այսինքն սա նշանակում է, որ որևէ ներդրում որևէ ձևով չի կարող վտանգի ենթարկվել, մի պայմանով, որ այն օրինական ներդրում է, այսինքն ապօրինի գործողության որևէ հետք չկա: Ցանկացած ներդրում և ներդրող ազատ է որևէ կոռուպցիոն պարտավորությունից: Այսինքն՝ եթե կլինի որևէ դրսևորում, ապա կառավարությունը և իրավապահ մարմինները արագ այդ խնդիրը պետք է լուծեն և պատասխանատվության ենթարկեն բոլոր նրանց, ովքեր որևէ ներդրողի նկատմամբ փորձում են կոռուպցիոն որևէ դրսևորում իրականացնել: Մենք պետք է խոստովանենք, որ այս պահին դեռևս լիարժեք չենք ստեղծել բիզնեսի հետ երկխոսության խողովակները և գործարկել, բայց սա մեր գաղափարախոսությունն է և այդ խնդիրը պետք է լուծենք: Հաջորդ՝ ամենակարևոր խնդիրը աշխատանքի քարոզչությունն է և աշխատանքի կարևորության ընդգծումը: Սա չափազանց կարևոր շեշտադրում է, մանավանդ, այսօր: Ի վերջո երկար տարիներ խոսվել է այն մասին, որ տնտեսական գործունեության հնարավորությունները սահմանափակվել են, շուկաների հասանելիությունը սահմանափակ է և այլն, և այլն, որ որևէ տնտեսական գործունեություն ծավալելու համար պետք է ինչ որ մարդու կամ մարդկանց թույլտվություն լինի և այդպես շարունակ: Այսօր բոլոր այս խոչընդոտները վերացված են և այսօր խնդիրը տեղափոխվել է աշխատանքի դաշտ, ստեղծագործության դաշտ, մտքի դաշտ: ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու, ցանկացած պոտենցիալ ներդրողի ուզում եմ ուղղել հետևյալ ուղերձը. Հայաստանը մի երկիր է, որտեղ հետևողական, գրագետ, կազմակերպված աշխատանքով կարելի է հասնել լրջագույն արդյունքների և կառավարությունն իրենից կախված ամեն ինչ կանի և անում է, որպեսզի աշխատանքի համար նպաստավոր, օրենքի առաջ բոլորի հավասարության դաշտն ապահովվի: Արձանագրված ցուցանիշներին հույս ուենք նոր լիցք, նոր էներգիա հաղորդել, որպեսզի հասնենք նրան, ինչը մեր կառավարության ծրագրում գրել ենք: Խոսքը՝ ներառական տնտեսական աճի մասին է, այնպիսի աճի մասին, որի ազդեցությունն իրենց վրա անմիջականորեն կզգան հնարավորինս մեծ թվով մարդիկ և ի վերջո ՀՀ բոլոր բնակիչները, բոլոր քաղաքացիները»,- ընդգծել է վարչապետը:

Կառավարության այսօրվա նիստի օրակարգից հանվել է 24-րդ հարցը. նախագծով առաջարկվում էր լրացումներ և փոփոխություններ է կատարել նախկինում ընդունած որոշման մեջ, որով «Արմօյլ» ՓԲԸ թույլատրվել է ներդրումային ծրագրի շրջանակում ներմուծված սարքավորումների ԱԱՀ-ն հետաձգել 3 տարի ժամկետով: Ներկայումս առաջացել է ներմուծվող ապրանքների ցանկի փոփոխման և լրացման անհրաժեշտություն: Ընկերությունը նախատեսում է կառուցել նավթամթերքի վերամշակման գործարան: Արծվիկ Մինասյանը նշել է, որ գործարանը զբաղվելու էլ ոչ թե նավթի, այլ նավթամթերքի վերամշակմամբ. «Այն արտադրելու է բարձրորակ ավտոյուղեր և բիտում»,- ասել է նախարարը: Կառավարությունը որոշման ընդունումը հետաձգել է մեկ շաբաթով՝ ընկերության բնապահպանական խնդիրները քննարկելու նպատակով:

Ucom - Լայնաշերտ ինտերնետ՝ սկսած 6000 դրամից:
Լրահոս
Արտարժույթ
10:00 15/12 Առք Վաճառք
AMD / USD 483.50 485.00
AMD / EUR 546.00 550.50
AMD / RUR 7.24 7.34
դոլար
դոլար
ԿԲ Փոխարժեքներ
14/12/2018
Դոլար / Դրամ
484.87
-0.36
Եվրո / Դրամ
547.37
-4.43
Ռուբլի / Դրամ
7.30
-0.02
Ֆունտ / Դրամ
609.92
-4.24
ԿԲ Մետաղներ
14/12/2018
դրամ / գրամ
Ոսկի
19373.14
-61.19
Արծաթ
228.85
+0.22
Պլատին
12377.61
+53.21
Ոսկու գին
14/12/2018
դրամ
999 հարգ
24k
19,373.14
958 հարգ
23k
18,565.93
916 հարգ
22k
17,758.71
720 հարգ
18k
14,529.86
625 հարգ
15k
12,108.21
585 հարգ
14k
11,301.00
500 հարգ
12k
9,686.57
417 հարգ
10k
8,072.14
375 հարգ
9k
7,264.93
Forex
10:00 15/12
EUR/USD
1.1308
-0.02%
GBP/USD
1.2587
-0.01%
USD/JPY
113.3150
-0.04%
EUR/GBP
0.8982
+0.04%
Նավթ
10:00 15/12
դոլար / բարել
Brent
61.71
+0.00%
Light Sweet
52.85
+0.00%
Comex
10:00 15/12
$ / տր. ունց.
Ոսկի
1241.88
+0.00%
Արծաթ
14.75
+0.00%
Պլատին
796.50
+0.00%
LME / 3M
10:00 15/12
դոլար / տոննա
Ալյումին
1921.00
-0.83%
Պղինձ
6101.00
-0.70%
Նիկել
10815.00
+0.32%
Անագ
19375.00
+0.78%
Կապար
1939.00
-1.85%
Ցինկ
2516.00
-2.86%
Մոլիբդեն
26000.00
+0.00%
Կոբալտ
55250.00
+0.00%
Ինդեքսներ
10:00 15/12
կետ
Dow Jones
24100.51
-2.02%
S&P 500
2599.95
-1.91%
NASDAQ
6910.66
-2.26%
FTSE
6845.17
-0.47%
CAC 40
4853.70
-0.88%
DAX
10865.77
-0.54%
RTSI
1116.50
-1.14%
Nikkei
21374.83
-2.02%
Topix
1592.16
-1.51%
Hang Seng
26094.79
-1.62%
SSEC
2593.74
-1.53%
Թվային արժույթներ
10:50 17/12
BTC/AMD
1,589,956
-3.94%
BTC/USD
3279.13800022
-3.89%
ETH/USD
86.1613350478
-3.24%
BCH/USD
82.4355240764
-15.54%
XRP/USD
0.2892120045
-4.57%
LTC/USD
26.2724232251
+9.67%
ԿԱՊԻՏԱԼԻԶԱՑԻԱ
BTC
57,145,291,994
-3.85%
ETH
8,947,402,491
-3.16%
BCH
1,443,828,321
-15.51%
XRP
11,836,569,098
-4.57%
LTC
1,565,916,238
+9.78%
ԿԲ Տոկոսադրույքներ
14/12/2018
Վերաֆին.
Վերաֆինանսավորման տոկոսադրույք
6.00
+0.00
Լոմբ. ռեպո
Լոմբարդային ռեպո
7.50
+0.00
Միջ. ներգր.
Դրամական միջողների ներգրավման տոկոսադրույք
4.50
+0.00
Մակրոտնտեսական
10/2018
ՏԱՑ
Տնտեսական Ակտիվության Ցուցանիշ
+6.00%
ԱԱԾ 3
Արդյունաբերական Արտադրանքի Ծավալ
1,408.751
+4.5%
Արտահանում 1
Արտահանում
2,004.0
+11.7%
Ներմուծում 1
Ներմուծում
4,018.0
+25.80%
ՍԳԻ
Սպառողական Գների Ինդեքս
+2.70%
Միջին աշխ. 2
Միջին ամսական անվանական աշխատավարձը
168,518
+3.70%
Առևտրի շրջ. 3
Առևտրի շրջանառություն
2,308.798
+9.60%
Գյուղատնտ. 3
Գյուղատնտեսության համախառն արտադրանքի ծավալ
719.665
-8.1%
Ծառայութ. 3
Ծառայությունների ծավալ
1,426.759
+18.50%
Շինարար. 3
Շինարարության ծավալ
288,754
+6.50%
1 - միլիոն դոլար, 2 - դրամ, 3 - միլիարդ դրամ