2018թ. հունվար-հուլիս ամիսներին Հայաստանում գորգի արտադրությունը աճել է 64.3%-ով
ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն 2018թ. հունվար-հուլիս ամիսներին Հայաստանում արտադրվել է 13.8 տոննա գորգ, որը 64.3%-ով ավելին է նախորդ տարվա համանման ցուցանիշից։
Միևնույն ժամանակ գուլպեղենի արտադրությունը նվազել է 22.7%-ով և կազմել 6,550.8 հազար զույգ, տրիկոտաժեղենի արտադրությունը նվազել է 4.1%-ով և կազմել 2,345.6 հազար տոննա, բամբակյա գործվածքների արտադրությունը նվազել է 3.7%-ով և կազմել 2.6 տոննա։