Տնտեսական

USD BUY - 362.00+0.00 USD SELL - 363.50-0.50
EUR BUY - 408.00+0.00 EUR SELL - 413.00+0.00
OIL:  BRENT - 96.87-6.34 WTI - 89.12-0.74
COMEX:  GOLD - 4148.60-0.69 SILVER - 60.10-0.94
COMEX:  PLATINUM - 1732.80+0.79
LME:  ALUMINIUM - 3214.00-1.26 COPPER - 14438.50-1.23
LME:  NICKEL - 15958.00-3.17 TIN - 54198.00+0.56
LME:  LEAD - 1898.00-1.15 ZINC - 3870.00-0.81
FOREX:  USD/JPY - 158.16+0.94 EUR/GBP - 1.1321-0.11
FOREX:  EUR/USD - 1.1321-0.11 GBP/USD - 1.325+0.17
STOCKS RUS:  RTSI - 854.88+1.38
STOCKS US: DOW JONES - 50906.05-0.86 NASDAQ - 26861.06+0.24
STOCKS US: S&P 500 - 7651.54-0.25
STOCKS JAPAN:  NIKKEI - 68956.72+3.30 TOPIX - 4131.98+0.57
STOCKS CHINA:  HANG SENG - 24613.27+0.00 SSEC - 3842.19+0.00
STOCKS EUR:  FTSE100 - 10606.00-0.29 CAC40 - 7964.51-0.89
STOCKS EUR:  DAX - 25199.19-0.79
01/10/2026  CBA:  USD - 362.82-0.01 GBP - 479.76-2.44
01/10/2026  CBA:  EURO - 409.7-2.44
01/10/2026  CBA:  GOLD - 48716+149 SILVER - 708.41-1.6
Քննարկվել է հացահատիկային բեռների՝ ցամաքային փոխադրման արգելքի հարցը
12/09/2018 12:51
Կիսվել

Քննարկվել է հացահատիկային բեռների՝ ցամաքային փոխադրման արգելքի հարցը

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Աշոտ Հակոբյանը հանդիպում է ունեցել «Վրացական երկաթուղու» տնօրեն Դավիթ Փերաձեի, «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ տնօրեն Սերգեյ Վալկոյի և հացահատիկի ներկրմամբ զբաղվող 2 հայ գործարարների հետ: Այս մասին «Բիզնես 24»-ը տեղեկացավ նախարարության լրատվական ծառայությունից։

Առանցքային թեման Վրաստանի տարածքով ցորենի և հացահատիկային այլ կուլտուրաների՝ դեպի Հայաստան ցամաքային ճանապարհով բեռնափոխադրման արգելքն էր:

Դավիթ Փերաձեի խոսքով՝ Վրաստանի կառավարությունը սրանով մի քանի խնդիր է լուծում՝ ճանապարհների բեռնաթափում, անցակետերում հերթերի նվազեցում և էկոլոգիական: Սեպտեմբերի 15-ից արգելքն ուժի մեջ է մտնելու:

Որպես արձագանք այս իրավիճակին՝ վրացական կողմի հետ բանակցությունների արդյունքում սեպտեմբերի 1-ից Փոթիի նավահանգիստ – Հայաստան հաղորդակցությունում հացահատիկային բեռների երկաթուղային փոխադրումների սակագները նախկինում գործող սակագների համեմատ նվազել են 52%-ով: Ընդ որում՝ այս զեղչը գործում է 150 հազար տոննա երաշխավորված ծավալով բեռների փոխադրման դեպքում: Փոխադրողները, սակայն, պնդում են, որ չնայած զեղչին՝ բեռի փոխադրման արժեքը միևնույն է կբարձրանա, ինչն էլ թանկացումների կբերի:

Փոխադրողների անունից Աշոտ Հակոբյանն առաջարկեց գոնե 1-1.5 ամսով հետաձգել արգելքի կիրառումը, որպեսզի տնտեսվարողները հասցնեն ավարտել իրենց ընթացիկ պայմանագրերը և պատրաստվեն փոխադրման նոր կանոններով աշխատանքին:

Նախարարը նաև խնդրեց պարզաբանել՝ արդյոք արգելքի տակ մտնում են սերմացու բեռները ևս: Նրա խոսքով՝ այս հարցը անհրաժեշտ է դիտարկել առանձին, որովհետև տարեկան Վրաստանով Հայաստան է բերվում ընդամենը 500 տոննա սերմացու:

Կողմերը քննարկեցին արգելքի հետ կապված այլ ռիսկեր, «Վրացական երկաթուղու» տնօրենը խոստացավ բարձրացված հարցերը ներկայացնել Վրաստանի վարչապետին:

01/10/2026
դրամ
Դոլար (USD)
362.82
-0.01
Եվրո (EUR)
409.7
-2.44
Ռուբլի (RUR)
4.3483
+0.0116
Լարի (GEL)
139.36
+0.08
48716
+149
Արծաթ
708.41
-1.6