Տնտեսական

USD BUY - 392.00+2.00 USD SELL - 397.00+2.00
EUR BUY - 410.00+1.00 EUR SELL - 418.00+2.00
OIL:  BRENT - 74.29-0.27 WTI - 70.99-0.14
COMEX:  GOLD - 2671.90+0.23 SILVER - 31.07+0.23
COMEX:  PLATINUM - 924.50-0.34
LME:  ALUMINIUM - 2599.50+0.00 COPPER - 9091.50+0.00
LME:  NICKEL - 16168.00+0.00 TIN - 29534.00+0.00
LME:  LEAD - 2005.50+0.00 ZINC - 3075.00+0.00
FOREX:  USD/JPY - 153.54-0.07 EUR/GBP - 1.0514+0.11
FOREX:  EUR/USD - 1.0514+0.11 GBP/USD - 1.2636+0.14
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 43828.06-0.20 NASDAQ - 19926.72+0.12
STOCKS US: S&P 500 - 6051.09+0.00
STOCKS JAPAN:  NIKKEI - 39457.49-0.03 TOPIX - 2738.33-0.30
STOCKS CHINA:  HANG SENG - 19795.49-0.88 SSEC - 3386.33-0.16
STOCKS EUR:  FTSE100 - 8300.33-0.14 CAC40 - 7409.57-0.15
STOCKS EUR:  DAX - 20405.92-0.10
16/12/2024  CBA:  USD - 393.82-0.19 GBP - 497.95-0.35
16/12/2024  CBA:  EURO - 413.08-0.16
16/12/2024  CBA:  GOLD - 33667.84-336.74 SILVER - 389.15-14.70
Եվրասիական շաբաթին ԵԱՏՄ-ից կմասնակցեն մոտ 2500 և երրորդ երկրներից շուրջ 250 ընկերություն
18/09/2018 14:00
Կիսվել

Եվրասիական շաբաթին ԵԱՏՄ-ից կմասնակցեն մոտ 2500 և երրորդ երկրներից շուրջ 250 ընկերություն

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի նախաձեռնությամբ, ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության և Բիզնես Արմենիա հիմնադրամի աջակցությամբ, 2018թ. հոկտեմբերի 22-24-ը Հայաստանում կանցկացվի «Եվրասիական շաբաթ» միջազգային ցուցահանդեսային համաժողովը։ «Եվրասիական շաբաթը» ԵԱՏՄ խոշորագույն ամենամյա գործարար միջոցառումն է։ Այն ուղղված է ԵԱՏՄ գործարարների միջև արդյունավետ կապերի զարգացմանը, երրորդ երկրների հետ առևտրային հարաբերությունների խթանմանը։

Այս տարի գործարար համաժողովին նախատեսվում է ԵԱՏՄ-ից մոտ 2500 և երրորդ երկրներից շուրջ 250 ընկերությունների մասնակցություն։ «Եվրասիական շաբաթի» շրջանակում տեղի կունենա նաև ցուցահանդես, որի ընթացքում Հայաստանի, Ռուսաստանի, Ղազախստանի, Բելառուսի, Ղրղզստանի ընկերությունները կներկայացնեն իրենց արտադրանքն ու ծառայությունները։ Յուրաքանչյուր երկրից միջազգային էքսպոյին կմասնակցի 30 ընկերություն՝ սննդարդյունաբերության, դեղագործության, թեթև արդյունաբերության, շինանյութերի արտադրության, ՏՏ և ճշգրիտ ճարտարագիտության, ոսկեգործության ոլորտներից։

«ԵԱՏՄ անդամ երկրների տնտեսվարողների համար «Եվրասիական շաբաթը» լավ հնարավորություն է նոր գործնական կապեր հաստատելու, արտահանման և ներդրումների գործարքներ կնքելու համար»,- նշել է Բիզնես Արմենիայի Գործարարների աջակցության խմբի ղեկավար Հայկ Միրզոյանը։

«Տեղի են ունենալու նաև B2B հանդիպումներ, որի համար անհրաժեշտ է պաշտոնական կայքում գրանցվել, ընտրել ընկերություններին և նշանակել հանդիպումներ»,- նշել է Բիզնես Արմենիայի Արտահանման աջակցության կառավարիչ Անահիտ Մկրտչյանը։

Ցուցահանդեսի հայտերի ընդունման վերջնաժամկետը սեպտեմբերի 20-ն է։ Հայաստանյան ընկերությունների հայտերի հավաքագրումը կատարում է Բիզնես Արմենիան, մասնակցությունը հաստատում է ԵԱՏՀ ստեղծած կազմկոմիտեն։

16/12/2024
դրամ
Դոլար (USD)
393.82
-0.19
Եվրո (EUR)
413.08
-0.16
Ռուբլի (RUR)
3.78
-0.05
Լարի (GEL)
140.02
+0.30
33667.84
-336.74
Արծաթ
389.15
-14.70