
Չինացի ներդրողները հետաքրքրված են Հայաստանում վերականգնվող էներգետիկայի ոլորտով
ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Արծվիկ Մինասյանը հանդիպում է ունեցել ՉԺՀ պետական էներգետիկ և չինական Hanergy ընկերությունների ներկայացուցիչների հետ։ Քննարկվել են Հայաստանում արևային վահանակների արտադրություն հիմնելու վերաբերյալ հարցեր։ Այս մասին «Բիզնես 24»-ը տեղեկացավ նախարարության լրատվական վարչությունից։
Նախարարը ողջունել է չինացի ներդրողների հետաքրքրությունը մեր երկրում վերականգնվող էներգետիկայի ոլորտում նման արտադրություն հիմնելու համար, ինչը նաև ոլորտի զարգացմանն է ուղղված, ներկայացրել այն արտոնությունները, որոնք պետությունը տրամադրում է ներդրումային ծրագրերի իրականացման դեպքում։
Միաժամանակ, Արծվիկ Մինասյանն անդրադարձել է այն հնարավորություններին, որոնք նոր շուկաներ մուտք գործելու խթան կարող են հանդիսանալ։
Չինացի գործարարները շնորհակալություն են հայտնել հանդիպման և հարցերի մանրամասն քննարկման համար։
Հանդիպման ավարտին պայմանավորվածություն է ձեռք բերվել հետագա համագործակցության և աշխատանքային ձևաչափով հարցերի քննարկման շուրջ։
-
18:30 26/05/23 | ԲիզնեսTesla-ն լիցքավորման կայաններ կապահովի Ford մեքենաների համար
-
16:59 26/05/23 | ՏնտեսականՃապոնիան թարմացրել է հակառուսական պատժամիջոցների ցանկը
-
16:01 26/05/23 | ՖինանսականՀՀ Կենտրոնական բանկ. Դրամի փոխարժեք և ոսկու գին. 26/05/23
-
13:45 26/05/23 | ԲիզնեսTikTok-ը սկսել է փորձարկել իր Tako չաթբոտը
10:30 29/05 | Առք | Վաճառք |
AMD / USD | 385.00 | 387.00 |
AMD / EUR | 412.00 | 419.00 |
AMD / RUR | 4.80 | 4.85 |
դոլար | ||
դոլար | ||