Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 400.00+0.00 EUR SELL - 403.50+0.50
OIL:  BRENT - 91.70-5.02 WTI - 85.91-4.15
COMEX:  GOLD - 4105.00+0.96 SILVER - 52.56+1.37
COMEX:  PLATINUM - 1577.60+2.02
LME:  ALUMINIUM - 3062.50-0.21 COPPER - 13768.00-2.73
LME:  NICKEL - 16353.00+7.09 TIN - 46467.00-4.92
LME:  LEAD - 1885.50-1.26 ZINC - 3711.00-3.42
FOREX:  USD/JPY - 157.96-0.19 EUR/GBP - 1.1221+0.55
FOREX:  EUR/USD - 1.1221+0.55 GBP/USD - 1.3445+0.46
STOCKS RUS:  RTSI - 939.40-1.10
STOCKS US: DOW JONES - 52389.75+2.15 NASDAQ - 25253.14+2.74
STOCKS US: S&P 500 - 7549.94+2.35
STOCKS JAPAN:  NIKKEI - 58775.50+2.33 TOPIX - 3818.16+2.97
STOCKS CHINA:  HANG SENG - 24448.95-0.13 SSEC - 3660.79+0.32
STOCKS EUR:  FTSE100 - 10782.87+1.02 CAC40 - 8233.30+1.16
STOCKS EUR:  DAX - 26267.19+1.73
09/11/2026  CBA:  USD - 360.43+0.09 GBP - 483.66+1.02
09/11/2026  CBA:  EURO - 403.36+0.75
09/11/2026  CBA:  GOLD - 46927-721 SILVER - 602.81-9.12
Քոլեջներում տրվել է առաջին օրգանական գյուղատնտեսության մոդուլի մեկնարկը
19/09/2018 15:49
Կիսվել

Քոլեջներում տրվել է առաջին օրգանական գյուղատնտեսության մոդուլի մեկնարկը

Սույն թվականի սեպտեմբերի 18-ին Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող «Օրգանական գյուղատնտեսության աջակցության նախաձեռնություն» (ՕԳԱՆ) ծրագրի շրջանակներում ՀՀ կրթության և գիտության նախարարության և Ավստրիական զարգացման գործակալության կողմից ներկայացվեցին «Մասնագիտական կրթության համակարգում օրգանական գյուղատնտեսության սկզբունքների վերաբերյալ մոդուլը» և Դասախոսների և ուսանողների համար նախատեսված Օրգանական գյուղատնտեսության ուսումնական ձեռնարկները:  Այս մասին «Բիզնես 24»-ը տեղեկացավ ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից։

«Վստահ ենք, որ այս դասընթացները կնպաստեն նոր ձևավորվող, բայց մրցունակ օրգանական գյուղատնտեսության ոլորտում ուսանողների կարիերայի հետագա առաջխաղացմանը, և Հայաստանը կունենա բարձր որակավորում ունեցող մի շարք մասնագետներ», – ասաց Հայաստանում ԵՄ դեսպան Պյոտր Սվիտալսկին:

Մոդուլի ներդրման արդյունքում ուսանողները կստանան խորացված գիտելիքներ արտադրության տեխնոլոգիաների, օրգանական գյուղատնտեսության մեթոդներով արտադրված սննդի օրենսդրության, հսկման և հավաստագրման, ինչպես նաև շուկայավարման, բիզնեսի և որակի ապահովման պահանջների վերաբերյալ:

ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը նշեց, – «Ուսումնական մոդուլի շնորհիվ ուսանողները ձեռք կբերեն առանցքային գիտելիքներ օրգանական գյուղատնտեսության, սննդամթերքի տեխնիկական արտադրության, պիտակավորման վերաբերյալ: Վստահ եմ, որ այս դասընթացը կնպաստի շրջանավարտների կարիերայի հետագա պլանավորմանն ու մասնագիտական առաջխաղացմանը՝ Հայաստանում նոր զարգացող և բոլորիս համար շատ կարևոր ու արդիական համարվող օրգանական գյուղատնտեսության ոլորտում»:

«ՀՀ կրթության և գիտության նախարարության և Մասնագիտական կրթության զարգացման ազգային կենտրոնի (ՄԿՈՒԶԱԿ) հետ սերտ համագործակցությամբ, ինչպես նաև միջազգային լավագույն փորձի կիրառմամբ մենք մշակել ենք ուսումնական ձեռնարկներ ուսանողների համար, իսկ դասախոսների համար՝ մեթոդական ուղեցույցներ: Համագործակցում ենք նաև քոլեջների, բուհերի և ֆերմերների հետ` ուսումնական ծրագրում իրենց դիտարկումները ներառելու նպատակով», – ասաց Ավստրիական զարգացման գործակալության ՕԳԱՆ ծրագրի թիմի ղեկավար Դավիդ Մուքենհուբերը:

Միջոցառմանը ներկա էին քոլեջների և այլ ուսումնական հաստատությունների դասախոսներ և ուսանողներ, ինչպես նաև ներգրավված կազմակերպությունների ներկայացուցիչներ և օրգանական արտադրողներ, որոնց բաժանվեցին համապատասխան ձեռնարկները:

09/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.43
+0.09
Եվրո (EUR)
403.36
+0.75
Ռուբլի (RUR)
4.3787
-0.0214
Լարի (GEL)
138.94
-0.01
46927
-721
Արծաթ
602.81
-9.12