Տնտեսական

USD BUY - 393.00+1.00 USD SELL - 398.00+0.00
EUR BUY - 410.00+2.00 EUR SELL - 416.00+1.00
OIL:  BRENT - 72.94+0.72 WTI - 69.58+0.91
COMEX:  GOLD - 2640.50+1.08 SILVER - 30.08+2.52
COMEX:  PLATINUM - 931.90+1.07
LME:  ALUMINIUM - 2534.50+1.10 COPPER - 8941.00+0.65
LME:  NICKEL - 15356.00+1.61 TIN - 28689.00+1.02
LME:  LEAD - 1980.00+0.43 ZINC - 2971.50+0.15
FOREX:  USD/JPY - 156.41-0.46 EUR/GBP - 1.0429+0.67
FOREX:  EUR/USD - 1.0429+0.67 GBP/USD - 1.2569+0.72
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 42840.26+1.18 NASDAQ - 19572.60+1.03
STOCKS US: S&P 500 - 5930.85+1.09
STOCKS JAPAN:  NIKKEI - 38701.90-0.29 TOPIX - 2701.99-0.44
STOCKS CHINA:  HANG SENG - 19720.70-0.16 SSEC - 3368.07-0.06
STOCKS EUR:  FTSE100 - 8084.61-0.26 CAC40 - 7274.48-0.27
STOCKS EUR:  DAX - 19884.75-0.43
20/12/2024  CBA:  USD - 395.05+0.14 GBP - 494.09-5.04
20/12/2024  CBA:  EURO - 410.46-0.52
20/12/2024  CBA:  GOLD - 32927.10-536.83 SILVER - 374.56-10.85
Տիգրան Սարգսյան․ 2025 թվականին ԵԱՏՄ-ում մենք պետք Է ձևավորենք ընդհանուր ֆինանսական շուկա
26/09/2018 12:29
Կիսվել

Տիգրան Սարգսյան․ 2025 թվականին ԵԱՏՄ-ում մենք պետք Է ձևավորենք ընդհանուր ֆինանսական շուկա

Եվրասիական տնտեսական միության երկրների միջև ազգային արժույթներով հաշվարկների անցնելու համար նպաստավոր պայմաններ կստեղծվեն 2025 թվականին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում հայտնել Է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը:

«Կարծում եմ, որ այն բանից հետո, երբ մեզ մոտ տեղի կունենա ֆինանսական շուկաների ներդաշնակեցում, 2025 թվականին դա կստեղծի անհրաժեշտ օրենսդրական բազա, որն իր հերթին, նախևառաջ բիզնեսի համար, նպաստավոր պայմաններ կստեղծի (ազգային արժույթներով հաշվարկների անցնելու համար. ՏԱՍՍ)»,-ասել Է նա: Սարգսյանի տվյալներով՝ վերջին չորս տարվա ընթացքում ԵԱՏՄ-ի երկրների միջև ազգային արժույթներով առևտրում հաշվարկները դրանց ընդհանուր ծավալի 60 տոկոսից աճել են մինչև 75 տոկոս: ԵԱՏՀ-ի կոլեգիայի նախագահը նշել Է, որ դա շատ լուրջ աառջընթաց Է, բայց լիակատար անցման համար անհրաժեշտ Է հաշվարկները շահավետ դարձնել բիզնեսի համար:

«Դա նշանակում Է, որ մեր ուշադրության կենտրոնում պետք Է լինի ֆինանսական ոլորտում օրենսդրության ներդաշնակեցման թեման. մասնավորապես, 2025 թվականին մենք պետք Է ձևավորենք ընդհանուր ֆինանսական շուկա: ԵԱՏՄ-ի երկրների նախագահները 2016 թվականի դեկտեմբերին հանձնարարություն են տվել կենտրոնական բանկերին, որ նրանք կառավարությունների և ԵԱՏՀ-ի հետ համատեղ մշակեն ընդհանուր ֆինանսական շուկայի ձևավորման հայեցակարգ և այն ներկայացնեն հաստատման: Մեր կենտրոնական բանկերը պատրաստում են այդ փաստաթուղթը: Հուսով ենք, որ այս տարի նրանք կավարտեն աշխատանքը»,-հայտնել Է Սարգսյանը: Նաև, նրա խոսքով՝ անհրաժեշտ Է ազգային արժույթներով ստեղծել նոր ֆինանսական գործիքներ, որոնք պահանջված են բիզնեսի կողմից, ստեղծում են ավելի նպաստավոր ենթակառուցվածք և շահավետ դարձնում ազգային արժույթներով փոխհաշվարկների օգտագործումը:

«Եվ, բնականաբար, անհրաժեշտ Է զարգացնել գործունեության համատեղ ոլորտները, որպեսզի ավելանա պարտավորագրերի թվաքանակը: Ինքնաբերաբար կընդլայնվի դաշտը ազգային արժույթներով հաշվարկների համար: Բացի այդ, կան ոլորտներ, որտեղ ԵԱՏՄ-ի երկրների ապրանքներն ավանդաբար առաջարկվում են դոլարով, օրինակ, երբ մենք խոսում ենք գազի շուկայի մասին»,-հավելել Է ԵԱՏՀ-ի կոլեգիայի նախագահը:

20/12/2024
դրամ
Դոլար (USD)
395.05
+0.14
Եվրո (EUR)
410.46
-0.52
Ռուբլի (RUR)
3.85
+0.02
Լարի (GEL)
141.22
+0.15
32927.10
-536.83
Արծաթ
374.56
-10.85