Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 362.00+0.00
EUR BUY - 401.50-0.50 EUR SELL - 407.00-2.00
OIL:  BRENT - 113.72+2.75 WTI - 100.09+1.58
COMEX:  GOLD - 4042.80-2.12 SILVER - 54.76-2.65
COMEX:  PLATINUM - 1569.80-1.69
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 156.9-0.46 EUR/GBP - 1.1214-0.30
FOREX:  EUR/USD - 1.1214-0.30 GBP/USD - 1.3395-0.06
STOCKS RUS:  RTSI - 946.44+0.99
STOCKS US: DOW JONES - 52867.98+0.02 NASDAQ - 26008.86-2.60
STOCKS US: S&P 500 - 7663.43-1.21
STOCKS JAPAN:  NIKKEI - 62693.16-0.34 TOPIX - 3965.81-0.79
STOCKS CHINA:  HANG SENG - 23093.37+0.69 SSEC - 3690.48+0.89
STOCKS EUR:  FTSE100 - 10725.03-0.26 CAC40 - 7811.26-1.39
STOCKS EUR:  DAX - 25371.75-1.07
23/10/2026  CBA:  USD - 361.14-0.19 GBP - 482.99-0.36
23/10/2026  CBA:  EURO - 404.33-0.9
23/10/2026  CBA:  GOLD - 47004-944 SILVER - 648.3-20.2
Ֆրանկոֆոնիայի երկօրյա տնտեսական ֆորումի ընթացքում կլինեն նաև բիզնես տուրեր
02/10/2018 12:37
Կիսվել

Ֆրանկոֆոնիայի երկօրյա տնտեսական ֆորումի ընթացքում կլինեն նաև բիզնես տուրեր

«Թումո»-ում հոկտեմբերի 10-ին կանցկացվի Ֆրանկոֆոնիայի տնտեսական ֆորումը, որը հագեցած է լինելու քննարկումներով ու հանդիպումներով: ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ Մանե Ադամյանը հոկտեմբերի 2-ին հրավիրված մամուլի ասուլիսում նշեց, որ ակնկալվում է 360 մասնակից:

«Ֆորումը երկու օր է տևելու: Հոկտեմբերի 9-ին, երբ մասնակիցներն արդեն լինելու են Երևանում, մասնակցելու են բիզնես տուրերի: Առաջինը պատվիրակությունները կայցելեն «Դիջիթեք էքսպո» ցուցահանդեսին: Այս տարի կազմակերպիչների հետ քննարկման արդյունքում որոշեցինք երկարաձգել էքսպոյի օրերը, որ մեր հյուրերը հնարավորություն ունենան մասնակցել: Այնուհետև հյուրերը ներկա կլինեն կոնյակի, գինու գործարանում»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց Մանե Ադամյանը:

Հոկտեմբերի 10-ին կանցկացվի բուն բիզնես ֆորումը: Բացման արարողությունից հետո անցկացվելու են 3  ուղղություններով քննարկումներ՝ 4-րդ արդյունաբերական հեղափոխություն, կայուն զարգացմանն առնչվող թեմաներ, կոմերցիոն հարաբերություններ՝ ներդրումներ ու արտահանում:

«Բիզնես ֆորումի շրջանակում նախատեսում ենք հիմնել ֆրանկոֆոն պետությունների ՏՏ նախարարների ցանց: Այդ օրերին կլինի նախարարների նիստ հետագա ուղղությունները նախանշելու համար: Ֆորումի շրջանակում ունենալու ենք առանցքային հյուրեր, խոշոր գործարարներ, ովքեր կփոխանակվեն իրենց փորձով, հաջողության պատմություններով: Որպես հիմնական բանախոս լինելու է ինտերնետի հայրերից մեկը Լուի Պուզենը, ինչպես նաև Սոֆյան, ով աշխարհի ամենակատարյալ ռոբոտն է, արհեստական ինտելեկտի ամենակատրյալ դրևորումը: Ինքը լինելու է բանախոս, մասնակցելու է հարց  ու պատասխանի: Ֆորումի շրջանակում կլինեն հայտարություններ ապագայի վերաբերյալ: Մեկ խոսքով, բավական հետաքրքիր, ժամանակակից, տարատեսակ մարտահրավերներին անդրադարձող բիզնես ֆորում է լինելու»,-հավելեց Մանե Ադամյանը:

Հոկտեմբերի 7-12-ը Հայաստանը կհյուրընկալի Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովը: Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությունը (ՖՄԿ / Organisation Internationale de la Francophonie) ֆրանսերենի և համընդհանուր արժեքների ամրագրման և տարածման միջազգային հաստատություն է, որը հիմնադրվել է 1970թ-ին։

Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովի ընդհանուր միջոցառումներին մասնակցելու համար Հայաստան են ժամանելու ավելի քան 3500 ներկայացուցիչներ, այդ թվում, պաշտոնական պատվիրակություններ, գործարարներ արվեստագետներ, լրագրողներ: Կմասնակցեն 26 պետության ղեկավարներ: Ներկա կլինի Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը:

23/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.14
-0.19
Եվրո (EUR)
404.33
-0.9
Ռուբլի (RUR)
4.4868
+0.0332
Լարի (GEL)
139.11
-0.03
47004
-944
Արծաթ
648.3
-20.2