Տնտեսական

USD BUY - 388.00+0.00 USD SELL - 391.00+1.00
EUR BUY - 409.00-1.00 EUR SELL - 414.00-2.00
OIL:  BRENT - 72.97-0.40 WTI - 68.91-0.85
COMEX:  GOLD - 2659.40+0.69 SILVER - 31.22-0.13
COMEX:  PLATINUM - 970.50-0.90
LME:  ALUMINIUM - 2644.00-0.02 COPPER - 9089.50+0.02
LME:  NICKEL - 15906.00+0.25 TIN - 29026.00+0.51
LME:  LEAD - 2021.00+1.00 ZINC - 2987.50+1.24
FOREX:  USD/JPY - 155-0.04 EUR/GBP - 1.0551-0.36
FOREX:  EUR/USD - 1.0551-0.36 GBP/USD - 1.2654-0.19
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 43408.47+0.32 NASDAQ - 18966.14-0.11
STOCKS US: S&P 500 - 5917.11+0.00
STOCKS JAPAN:  NIKKEI - 38026.17-0.85 TOPIX - 2682.81-0.57
STOCKS CHINA:  HANG SENG - 19601.11-0.53 SSEC - 3370.40+0.07
STOCKS EUR:  FTSE100 - 8085.07-0.17 CAC40 - 7198.45-0.43
STOCKS EUR:  DAX - 19004.78-0.29
21/11/2024  CBA:  USD - 389.45+0.26 GBP - 491.95-0.73
21/11/2024  CBA:  EURO - 409.74-0.78
21/11/2024  CBA:  GOLD - 33062.61+239.17 SILVER - 386.53-4.93
ԱԺ-ում ընդունվեց «Ազատ տնտեսական  գոտիների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը
03/10/2018 12:46
Կիսվել

ԱԺ-ում ընդունվեց «Ազատ տնտեսական գոտիների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը

ՀՀ ազգային ժողովում վերջապես կայացավ չորրորդ նստաշրջանի հերթական նիստը՝ մոտ երկու ժամ ուշ նախատեսված ժամից՝ քվորում չապահովելու պատճառով: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նիստը սկսվելու համար ապահովվեց քվորում, ընդունվեցին մի քանի օրենքներ:

Երկրորդ ընթերցմամբ, քվեարկության արդյունքում ընդունվեց Հայաստանի կառավարության կողմից ներկայացված «Էլեկտրոնային հաղորդակցության մասին ՀՀ օրենքում  լրացում և փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը: Նախագիծն ընդունվեց վերաքվեարկությամբ՝ տեխնիկական խնդիրների պատճառով: Կողմ քվեարկեց 59 պատգամավոր, դեմ, ձեռնպահ չկար:

«Ազատ տնտեսական  գոտիների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունվեց 59 կողմ ձայնով, դեմ, ձեռնպահ կրկին չկային:

Կառավարության կողմից ներկայացված «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունվեց 57 կողմ ձայնով:

60 կողմ ձայնով ընդունվեց նաև ՀՀ գազի և էլեկտրաէներգիայի մատակարարման և բաշխման համակարգերի գործունությունը, գազի և էլեկտրաէներգիայի գործող սակագների հիմնավորվածությունն ուսումնասիրելու նպատակով ստեղծված ԱԺ քննիչ հանձնաժողովի թիվը սահմանելու մասին ԱԺ նախագիծն ընդունելու մասին նախագիծը:

ԱԺ պատգամավորներ Գագիկ Մինասյանի, Սամվել Նիկոյանի և Գևորգ Գորգիսյանի կողմից ներկայացված «ՀՀ հաշվեքննիչ պալատի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծն ընդունվեց 55 կողմ ձայներով, դեմ, ձեռնպահ չկային:

Ժամը 10:00-ին նիստը չէր կայացել՝ քվորում չապահովելու պատճառով, գրանցվել էր 51 պատգամավոր:

21/11/2024
դրամ
Դոլար (USD)
389.45
+0.26
Եվրո (EUR)
409.74
-0.78
Ռուբլի (RUR)
3.86
-0.02
Լարի (GEL)
142.08
+0.17
33062.61
+239.17
Արծաթ
386.53
-4.93