Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50+0.50
EUR BUY - 401.00+1.00 EUR SELL - 403.50+0.00
OIL:  BRENT - 92.42+0.79 WTI - 86.60+0.80
COMEX:  GOLD - 4020.70-2.05 SILVER - 51.10-2.78
COMEX:  PLATINUM - 1564.40-0.84
LME:  ALUMINIUM - 3066.50+0.13 COPPER - 13896.50+0.93
LME:  NICKEL - 16225.00-0.78 TIN - 46439.00-0.06
LME:  LEAD - 1886.00+0.03 ZINC - 3731.00+0.54
FOREX:  USD/JPY - 158.84+0.56 EUR/GBP - 1.1163-0.52
FOREX:  EUR/USD - 1.1163-0.52 GBP/USD - 1.3345-0.74
STOCKS RUS:  RTSI - 935.93-0.37
STOCKS US: DOW JONES - 52231.89-0.30 NASDAQ - 25065.87-0.74
STOCKS US: S&P 500 - 7520.93-0.38
STOCKS JAPAN:  NIKKEI - 60459.58+2.87 TOPIX - 3893.71+1.98
STOCKS CHINA:  HANG SENG - 24557.04+0.44 SSEC - 3663.72+0.08
STOCKS EUR:  FTSE100 - 10751.59-0.29 CAC40 - 8278.59+0.55
STOCKS EUR:  DAX - 26347.45+0.31
10/11/2026  CBA:  USD - 360.43+0 GBP - 484.06+0.4
10/11/2026  CBA:  EURO - 404.55+1.19
10/11/2026  CBA:  GOLD - 47708+781 SILVER - 609.82+7.01
Անցկացվեց «Եվրասիական շաբաթ» համաժողովին նվիրված տեսակոնֆերանս
04/10/2018 14:47
Կիսվել

Անցկացվեց «Եվրասիական շաբաթ» համաժողովին նվիրված տեսակոնֆերանս

Հոկտեմբերի 3-ին անցկացվեց Եվրասիական տնտեսական միության շրջանակներում հոկտեմբերի 22-24-ին Երևանում կայանալիք «Եվրասիական շաբաթ» համաժողովին նվիրված տեսակոնֆերանս ԵՏՀ նախարարների և ցուցահանդեսի կազմակերպման կազմ.կոմիտեի բոլոր անդամ պետությունների ներկայացուցիչների մասնակցությամբ։ Այս մասին «Բիզնես 24»-ը տեղեկացավ ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության մամուլի ծառայութունից։

Հայկական կողմից միջոցառմանը մասնակցում էին ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալներ Ալբերտ Բաբայանը և Հակոբ Ավագյանը, Բիզնես Արմենիա գործադիր տնօրենի տեղակալ Նարեկ Ալեքսանյանը, առևտրա-արդյունաբերական պալատի ԱՊՀ գծով ղեկավար Կարեն Իվանովը, ինչպես նաև նախարարության ճյուղային տնտեսական քաղաքականության վարչության, Բիզնես Արմենիայի պատասխանատու աշխատակիցներ և ԶԼՄ-ների ներկայացուցիչներ։

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) առևտրի գծով Կոլեգիայի անդամ (նախարար) Վերոնիկա Նիկիշինան ներկայացրեց համաժողովի անցկացման մանրամասները․

«Համաժողովի կարգախոսն է՝ «ԵԱՏՄ.բիզնեսի համար տարածք», միջոցառումը բաղկացած է երկու մասից՝ ցուցահանդես և համաժողով։ Հիմնական միջոցառումները նվիրված կլինեն ԵԱՏՄ-ում բարենպաստ գործարար միջավայրի ստեղծման, արդյունաբերական կապերի ամրապնդման և արտահանման ներուժի զարգացմանը, նախատեսված են մի շարք քննարկումներ գյուղատնտեսության, թեթև արդյունաբերության, սննդի, ոսկերչության, շինարարության, դեղագործության և այլ բնագավառների վերաբերյալ։ Հաշվի են առնվել նախորդ տարիների բացթողումները և դրական մտահղացումները․ պլանավորել ենք այս տարի ընդլայնել բիզնեսի բաղադրիչը և բիզնեսի ներկայացուցիչների մասնակցությունը ոչ միայն քննարկումներում, այլ նաև բիզնես կապերը ամրապնդելու հարցերում»։

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ Ալբերտ Բաբայանը ողջունելով միջոցառման մասնակիցներին նշեց, որ Հայաստանը բարձր է գնահատում համաժողովն այս տարի Երևանում անցկացնելու որոշումը և պատրաստակամ է անելու ամեն ինչ այն բարձր մակարդակով կազմակերպելու համար։

«Սա լավ հնարավորություն է ԵԱՏՄ բոլոր երկրների գործարարների համար գտնելու նոր գործընկերներ, նոր շուկաներ, ծանոթանալու համագործակցության նոր հնարավորություններին և կնքելու համար նոր գործարքներ»,-ավելացրեց նա։

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ Հակոբ Ավագյանն իր հերթին համոզմունք հայտնեց, որ Եվրասիական շաբաթը Հայաստանում կանցկացվի բարձր մակարդակով և ավելացրեց․

«Հայկական գործարար շրջանակների հետաքրքրվածությունն ու սպասումները համաժողովից բավականին մեծ են և արդյունքները ևս կարծում ենք կլինեն գոհացուցիչ»։

Ավագյանը նաև նշեց, որ հոկտեմբերի 21-ին նշվելու է Երևանի 2800-ամյակը հրավիրեց ներկա գտնվելու այդ օրը նախատեսվող միջոցառումներին։

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ներքին շուկայի, տեղեկատվայնացման, տեղեկատվական-հաղորդակցական տեխնոլոգիաների հարցերով Կոլեգիայի անդամ (նախարար) Կարինե Մինասյանը նշեց․

«Այս տարի Եվրասիական շաբաթի կարևոր թեմաներից են լինելու թվայնացման և բիզնեսի զարգացման համար տեխնոլոգիական մոտեցումը, և այս կոնտեքստում առանցքային միջոցառումներից մեկը կլինի Եվրասիական թվային պլատֆորմի մրցույթի եզրափակչի անցկացումը»։

Բիզնես Արմենիա հիմնադրամի գործադիր տնօրենի տեղակալ Նարեկ Ալեքսանյանը անդրադառնալով հայկական բիզնեսի կողմից հետաքրքրվածությանը՝ նշեց, որ համաժողովին և նախատեսվող ցուցահանդեսին մասնակցելու համար արդեն իսկ գրանցված շատ ընկերություններ կան։

«Հայկական կողմը շատ հետաքրքրված է, սպասումները շատ են, նոր կապեր ունենալու ձգտումը մեծ»,-ավելացրեց նա։

Հայաստանի առևտրա-արդյունաբերական պալատի ԱՊՀ գծով պատասխանատու Կարեն Իվանովն ավելացրեց․ «Կան գրանցված մի շարք ընկերություններ ոչ միայն Հայաստանից, այլև Իրանից, Բելառուսից, Վրաստանից, Ռուսատանից, որոնք մտադրություն ունեն գործունեություն ծավալել ԵԱՏՄ-ում։ Համաժողովին մասնակցելու ցանկություն են հայտնել նաև առևտրային ցանցեր։ Սպասումները և իրական գործարքներ կնքելու ցանկությունը մեծ է»։

«Եվրասիական շաբաթ» ֆորումը միջազգային գործարար միջոցառում է, որը կազմակերպվում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի, ԵԱՏՄ անդամ պետությունների կառավարությունների հետ համատեղ: Այն ուղված է տնեսության, Եվրասիական տնտեսական միության ներդրումային և արտահանման ներուժի զարգացմանը: Համաժողովը ծառայում է եվրասիական ինտեգրման առավել արդիական հարցերը քննարկելու և Միության ու երրորդ երկրների ընկերությունների միջեւ կապերը զարգացնելու նպատակին:

10/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.43
+0
Եվրո (EUR)
404.55
+1.19
Ռուբլի (RUR)
4.3579
-0.0208
Լարի (GEL)
138.92
-0.02
47708
+781
Արծաթ
609.82
+7.01