ՀՀ և ՌԴ արդյունաբերության ոլորտում կոոպերացիոն զարգացման աշխատանքային խմբի առաջին նիստը` Մոսկվայում
Մոսկվայում տեղի է ունեցել ՀՀ և ՌԴ արդյունաբերության ոլորտում կոոպերացիոն զարգացման աշխատանքային խմբի առաջին նիստը։ Այս մասին «Բիզնես 24»-ը տեղեկացավ ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։
Նիստի ընթացքում ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալի պաշտոնակատար Հակոբ Ավագյանը և ՌԴ Արդյունաբերության և առևտրի նախարարի տեղակալ Օլեգ Ռյազանցևը ստորագրել են Հայ-Ռուսական արդյունաբերական ձեռնարկությունների կոոպերացիոն համագործակցության միջոցառումների ճանապարհային քարտեզը։
Աշխատաժողովի ժամանակ հայկական կողմից ներկայացվել են մի շարք գործարար ծրագրեր՝ ոչ մետաղական հանքանյութերի վերամշակման (պեռլիտ, բազալտ), ռազմարդյունաբերական, ավտոմատացման ոլորտների վերաբերյալ, որոնք կարող են հետաքրքրել ռուսական կողմին: Միջոցառման ընթացքում հստակեցրել են հայ-ռուսական արդյունաբերական ընկերությունների հնարավոր կոոպերացիոն համագործակցության միջոցառումները, ամրագրվեցին հստակ ժամկետներ նախկինից եկող հարցերին պատասխանելու և նոր գործարար ծրագրերը քննարկելու համար: