Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00-0.50
EUR BUY - 400.00-1.00 EUR SELL - 403.00-1.00
OIL:  BRENT - 96.55-1.45 WTI - 89.63-1.32
COMEX:  GOLD - 4065.90+0.03 SILVER - 51.85+0.10
COMEX:  PLATINUM - 1546.40+0.62
LME:  ALUMINIUM - 3062.50-0.21 COPPER - 13768.00-2.73
LME:  NICKEL - 16353.00+7.09 TIN - 46467.00-4.92
LME:  LEAD - 1885.50-1.26 ZINC - 3711.00-3.42
FOREX:  USD/JPY - 158.26-0.11 EUR/GBP - 1.116+0.15
FOREX:  EUR/USD - 1.116+0.15 GBP/USD - 1.3384+0.26
STOCKS RUS:  RTSI - 949.88-0.14
STOCKS US: DOW JONES - 51285.73-0.46 NASDAQ - 24579.43+1.09
STOCKS US: S&P 500 - 7376.86+0.31
STOCKS JAPAN:  NIKKEI - 58775.50+2.33 TOPIX - 3818.16+2.97
STOCKS CHINA:  HANG SENG - 24448.95-0.13 SSEC - 3660.79+0.32
STOCKS EUR:  FTSE100 - 10673.94-1.01 CAC40 - 8139.00-0.81
STOCKS EUR:  DAX - 25820.36-1.92
09/11/2026  CBA:  USD - 360.43+0.09 GBP - 483.66+1.02
09/11/2026  CBA:  EURO - 403.36+0.75
09/11/2026  CBA:  GOLD - 46927-721 SILVER - 602.81-9.12
Քննարկվել են ԵԱՏՄ-ի և Եգիպտոսի միջև ազատ առևտրի գոտու շուրջ բանակցությունների մեկնարկի ժամկետները
16/10/2018 17:50
Կիսվել

Քննարկվել են ԵԱՏՄ-ի և Եգիպտոսի միջև ազատ առևտրի գոտու շուրջ բանակցությունների մեկնարկի ժամկետները

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի նախագահ Տիգրան Սարգսյանը և Եգիպտոսի Արաբական Հանրապետության նախագահ Աբդուլ-Ֆատահ Հալիլ Աս-Սիսին  քննարկել են Եվրասիական տնտեսական միության և Եգիպտոսի միջև ազատ առևտրի համաձայնագրի շուրջ բանակցությունների առաջին փուլի մեկնարկի ժամկետները, բիզնես համաժողովի կազմակերպման, ինչպես նաև հետագա համագործակցության հեռանկարները: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մամուլի ծառայությունից, հանդիպումը տեղի է ունեցել հոկտեմբերի 15-ին:

Եգիպտոսի նախագահն ընդգծել է, որ Եգիպտոսին և Եվրասիական տնտեսական միության անդամ երկրներին կապում են ավանդական ջերմ հարաբերությունները, որոնք զարգանում են բոլոր ոլորտներում, այդ թվում՝ առևտրատնտեսական ոլորտում: Նրա խոսքով՝ երկրների միջև առևտրաշրջանառությունը վերջին տարվա ընթացքում միայն աճի դրական դինամիկա է արձանագրել: Եգիպտոսի նախագահը նշել է, որ Եգիպտոսում ընթացող տնտեսական բարեփոխումները միտված են օտարերկրյա ներդրողների համար երկրի գրավչության բարձրացմանը: Եգիպտոսի և Աֆրիկայի, ինչպես նաև Արաբական Արևելքի երկրների միջև ազատ առևտրի գոտու առկայությունը ներդրումների համար երկիրն ավելի գրավիչ է դարձնում:

Եգիպտոսի նախագահն ընդգծել է, որ իր երկրի համար կարևոր է զարգացնել և խորացնել համագործակցությունը Եվրասիական տնտեսական միության հետ, ինչը համարվում է երկրի տնտեսական ռազմավարական և երկարաժամկետ քաղաքականության մի մասը: Այդ առումով ԵԱՏՄ-ի և Եգիպտոսի միջև ազատ առևտրի գոտու ձևավորումը կարող է կարևորագույն քայլ դառնալ: Եգիպտոսի նախագահն այդ ուղղությամբ բանակցությունների առաջին փուլի շուտ մեկնարկի հույս է հայտնել:

Եգիպտոսի ղեկավարը նաև կողմ է արտահայտվել  իր երկրում Եգիպտոս-ԵԱՏՄ բիզնես համաժողովի անցկացմանն այս տարվա ձմռանը, որպեսզի Եգիպտոսի և ԵԱՏՄ-ի գործարար համայնքներն ավելի լավ ճանաչեն միմյանց: Ադդուլ-Ֆատահ Հալիլ Ալ-Սիսին նաև ընդգծել է Եգիպտոսում ռուսական արդյունաբերական գոտու ստեղծման ռազմավարական նշանակությունն ու կարևորությունը:

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը հայտարարել է, որ Եգիպտոսի հետ ազատ առևտրի գոտի ձևավորելու հարցը մտնում է ԵԱՏՄ-ի առևտրատնտեսական համագործակցությունը զարգացնելու առաջնահերթությունների մեջ: Այս առումով Տիգրան Սարգսյանը կարևորել է այն աշխատանքները, որ կողմերը իրականացրել են: Նա աջակցություն է հայտնել բանակցությունների առաջին փուլի մեկնարկը մինչև այս տարվա վերջ տալու առաջարկին:

ԵՏՀ կոլեգիայի նախագահը նաև հավանության է արժանացրել ԵԱՏՄ-ի և Եգիպտոսի գործարար շրջանակների մասնակցությամբ բիզնես ֆորում անցկացնելու գաղափարը:

Եգիպտոսի և Եվրասիական տնտեսական միության միջև առևտրաշրջանառությունը 2018թ. հունվար-հուլիսին կազմել է շուրջ 3.8 միլիարդ ԱՄՆ դոլար: 2017թ. նույն ժամանակահատվածի համեմատ կազմել է 43.9 տոկոս:

09/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.43
+0.09
Եվրո (EUR)
403.36
+0.75
Ռուբլի (RUR)
4.3787
-0.0214
Լարի (GEL)
138.94
-0.01
46927
-721
Արծաթ
602.81
-9.12