Տնտեսական

USD BUY - 362.50+0.00 USD SELL - 364.50+0.50
EUR BUY - 419.00-1.00 EUR SELL - 424.50+0.50
OIL:  BRENT - 101.00+1.73 WTI - 96.12+2.06
COMEX:  GOLD - 4418.30+0.56 SILVER - 67.94+2.47
COMEX:  PLATINUM - 1892.40+2.81
LME:  ALUMINIUM - 3220.50+1.15 COPPER - 13986.50+1.42
LME:  NICKEL - 16751.00-2.89 TIN - 54819.00-0.81
LME:  LEAD - 1887.00+0.51 ZINC - 3693.00+1.37
FOREX:  USD/JPY - 153.42-0.01 EUR/GBP - 1.1634+0.03
FOREX:  EUR/USD - 1.1634+0.03 GBP/USD - 1.3553+0.06
STOCKS RUS:  RTSI - 834.57+0.74
STOCKS US: DOW JONES - 52380.66-0.77 NASDAQ - 26253.34-0.64
STOCKS US: S&P 500 - 7636.36-0.48
STOCKS JAPAN:  NIKKEI - 65142.78-0.19 TOPIX - 4046.64-0.09
STOCKS CHINA:  HANG SENG - 25274.96-0.17 SSEC - 3951.51+0.28
STOCKS EUR:  FTSE100 - 10670.06-1.31 CAC40 - 8156.67-1.94
STOCKS EUR:  DAX - 25576.45-1.66
09/09/2026  CBA:  USD - 363.58-0.06 GBP - 492.14+0.24
09/09/2026  CBA:  EURO - 422.88+0.62
09/09/2026  CBA:  GOLD - 51423-49 SILVER - 770.5+3.9
Նիկոլ Փաշինյանը ծանոթացել է «Եվրասիական շաբաթ» միջազգային ցուցահանդեսում ներկայացված արտադրանքին
22/10/2018 14:17
Կիսվել

Նիկոլ Փաշինյանը ծանոթացել է «Եվրասիական շաբաթ» միջազգային ցուցահանդեսում ներկայացված արտադրանքին

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այսօր մասնակցել է Երևանում «Եվրասիական շաբաթ» միջազգային ցուցահանդեսային համաժողովի բացմանը: Այս մասին «Բիզնես 24»-ը տեղեկացավ ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։

Իր ելույթում Նիկոլ Փաշինյանը ողջունել է «Եվրասիական շաբաթ» 3-րդ ֆորումի մասնակիցներին և կարևորել Երևանում դրա անցկացումը: «Այս փուլում Հայաստանում տեղի է ունենում քաղաքական և տնտեսական համակարգի խորը տրանսֆորմացիա, ձևավորվում է ակտուալ տնտեսական և քաղաքական օրակարգ: Ակնհայտ է, որ այն շատ առումներով որոշվում է նաև ԵԱՏՄ ինտեգրացիոն ներուժը հաշվի առնելով: Այս համատեքստում կարծում եմ, որ համաժողովը լավ հարթակ է՝ ինտեգրացիոն գործընթացի միջանկյալ արդյունքներն ամփոփելու համար, հատկապես ԵԱՏՄ խորհրդի նախագահությունը Հայաստանին անցնելու շեմին: Մենք արդեն սկսել ենք հարցերի քննարկումը, որոնք մտադիր ենք առաջարկել որպես առաջնահերթություններ ԵԱՏՄ-ում Հայաստանի նախագահության շրջանում», – ասել է ՀՀ կառավարության ղեկավարի պաշտոնակատարը: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ համաժողովը նաև հնարավորություն կտա քննարկել ԵԱՏՄ երկրների գործարար շրջանակներին հուզող խոչընդոտները և մշակել գործուն միջոցներ դրանց վերացման համար:

«Վստահ եմ, որ «Եվրասիական շաբաթ»-ը կդառնա այն հարթակը, որտեղ կկնքվեն պայմանագրեր, կքննարկվեն հնարավոր համատեղ ծրագրերը, և կհաստատվեն նոր գործարար կապեր: Ուրախալի է, որ համաժողովին այսօր մասնակցում են ավելի քան 300 հայաստանյան ձեռնարկություններ, որոնք պատրաստ են եվրասիական գործընկերների հետ երկարաժամկետ համագործակցությանը, ներդրումների ներգրավմանը և գործընկերային հարաբերությունների հաստատմանը», – ասել է Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ նման ներկայացվածությունը վկայում է համաժողովի նկատմամբ մեծ հետաքրքրության և կոնկրետ որոշումների կայացման կարևորության մասին:

Վարչապետի պաշտոնակատարն ընդգծել է, որ Հայաստանն աճի կայուն տեմպեր է արձանագրում ԵԱՏՄ անդամ երկրների հետ առևտրի ծավալի և համագործակցության առումով, որի ցուցանիշներն ինքնին խոսուն են: «Հայաստանից ԵԱՏՄ անդամ երկրներ արտահանվող մատակարարումների ծավալը 2018թ. հունվար-հուլիս ամիսների ընթացքում, 2017թ. նույն ժամանակահատվածի համեմատ, աճել է 31.3 տոկոսով՝ կազմելով 351.9 մլն ԱՄՆ դոլար: Ուրախ եմ արձանագրել, որ աճը ձևավորվում է գործնականում բոլոր անդամ երկրների շուկաների հաշվին: Դա խոսում է ոչ միայն ԵԱՏՄ շրջանակում առևտրային համագործակցության զարգացման, այլև ԵԱՏՄ-ում Հայաստանի կայուն մասնակցության մասին, որն արդեն ակտիվորեն ազդում է տնտեսական ակտիվության և ներմուծման-արտահանման վրա», – նշել է նա:

ՀՀ կառավարության ղեկավարի պաշտոնակատարը համաժողովի մասնակիցների ուշադրությունը հրավիրել է մի շարք առանցքային հարցերի վրա՝ կարևորելով ֆորումի շրջանակում դրանց հանգամանալից քննարկումը.

«Առաջին. այս տարում ԵԱՏՄ անդամ երկրները և Իրանը ժամանակավոր համաձայնագիր են ստորագրել՝ որպես ազատ առևտրի գոտու ձևավորման առաջին քայլ: Հայաստանը ԵԱՏՄ անդամ միակ երկիրն է, որը ցամաքային սահման ունի Իրանի Իսլամական Հանրապետության հետ: Ընդհանուր սահմանի և Իրանի հետ սահմանին «Մեղրի» ազատ տնտեսական գոտու առկայությունը լրացուցիչ խթաններ են ստեղծում առևտրատնտեսական կապերի զարգացման համար: Մենք պատրաստ ենք դառնալ գործուն հարթակ՝ Իրանի և ԵԱՏՄ երկրների միջև հուսալի առևտրատնտեսական հարաբերությունների հաստատման համար:

Երկրորդ. կարևորում ենք, որ Միությունը շարունակի այն երկրների հետ ազատ առևտրի համաձայնագրի կնքման շուրջ բանակցությունները, որոնք հետաքրքրված են ԵԱՏՄ բոլոր երկրների հետ համագործակցությամբ: Այս համատեքստում պատրաստ ենք ակտիվորեն ներգրավվել ԵԱՏՄ-Եգիպտոս բանակցություններում:

Երրորդ. բարձր տեխնոլոգիական ճյուղերի զարգացումը՝ ավելացված արժեքի բարձր համամասնությամբ, կարևոր խնդիր է դառնում ինչպես ազգային անվտանգության, այնպես էլ տնտեսական զարգացման տեսանկյունից: Ցանկանում եմ ձեր ուշադրությունը հրավիրել ֆորումի շրջանակում բարձր տեխնոլոգիական ճյուղերի զարգացման վերաբերյալ բանավեճերի կազմակերպման վրա՝ հատկապես հաշվի առնելով տեխնոլոգիական կառուցվածքի փոփոխության համաշխարհային միտումները: Հայաստանում կուտակվել է լուրջ ներուժ. բարձր տեխնոլոգիական ոլորտում գործում է շուրջ 400 ձեռնարկություն, և մենք հետաքրքրված ենք զարգացնելու ԵԱՏՄ գործընկերների հետ համագործակցությունը արտաքին շուկաներ համատեղ դուրս գալու ուղղությամբ:

Չորրորդ. ինտեգրման հետագա խորացման առումով կարևոր դեր ունի բիզնեսի և ռեգուլյատորների միջև բաց երկխոսությունը: Վստահ եմ, որ համաժողովի շրջանակում անցկացվելիք՝ Բիզնեսի հետ փոխգործակցության խորհրդատվական խորհրդի հերթական նիստի ժամանակ կքննարկվեն մեր երկրների գործարարներին հուզող հիմնական հարցերը»:

Ժամանակակից մաքսային կարգավորումներ ձևավորելու տեսանկյունից Նիկոլ Փաշինյանը կարևորել է նաև ԵԱՏՄ մաքսային օրենսգրքի լիարժեք կիրարկումը: «Բայց մենք պետք է կարողանանք նաև լուծել գործող մաքսային ենթակառուցվածքի արդիականացման ու նոր մաքսային լոգիստիկ և սահմանային ենթակառուցվածքի ստեղծման հարցը, որը կհամապատասխանի ինչպես ժամանակակից տեխնոլոգիաներին, այնպես էլ ապրանքաշրջանառության աճին: Դա շատ կարևոր է Հայաստանի համար, որը, չունենալով ընդհանուր ցամաքային սահման ԵԱՏՄ մյուս անդամ երկրների հետ, արձանագրում է արտահանման աճ դեպի ԵԱՏՄ երկրներ դե ֆակտո միակ՝ ռուս-վրացական սահմանին գործող ցամաքային սահմանային անցակետի միջոցով», – ընդգծել է ՀՀ վարչապետի պաշտոնակատարը: Նա արդյունավետ աշխատանք է մաղթել համաժողովի մասնակիցներին՝ հույս հայտնելով, որ այն կնպաստի ԵԱՏՄ տարածքում համագործակցության հետագա ամրապնդմանը:

Նիկոլ Փաշինյանը նաև շրջայց է կատարել ցուցահանդեսի տաղավարներով, ծանոթացել ներկայացված արտադրանքին, մասնակից ընկերությունների գործունեությանը, նորարարական ներուժին և զարգացման ծրագրերին:

«Եվրասիական շաբաթ» միջազգային ցուցահանդեսային համաժողովը կազմակերպվել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի նախաձեռնությամբ, ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության և Բիզնես Արմենիա հիմնադրամի աջակցությամբ: Այն ուղղված է ԵԱՏՄ գործարարների միջև կապերի զարգացմանը, երրորդ երկրների հետ առևտրային հարաբերությունների խթանմանը։ Ֆորումին մասնակցում է ԵԱՏՄ-ից շուրջ 2500 և երրորդ երկրներից շուրջ 250 ընկերություն: Իսկ ցուցահանդեսում ներկայացված է լինելու ԵԱՏՄ երկրների՝ արտահանող և արտահանման ներուժ ունեցող ընկերությունների արտադրանքը գյուղմթերքի վերամշակման, սննդարդյունաբերության, թեթև արդյունաբերության, դեղագործական, շինանյութերի արտադրության, ոսկեգործության և այլ ոլորտներից:

09/09/2026
դրամ
Դոլար (USD)
363.58
-0.06
Եվրո (EUR)
422.88
+0.62
Ռուբլի (RUR)
4.2331
+0.0335
Լարի (GEL)
139.3
+0.03
51423
-49
Արծաթ
770.5
+3.9