
2018թ. հունվար-սեպտեմբեր ամիսներին Հայաստանում միջին ամսական անվանական աշխատավարձը կազմել է 169,505 դրամ
2018թ. հունվար-սեպտեմբեր ամիսներին Հայաստանում միջին ամսական անվանական աշխատավարձը կազմել է 169,505 դրամ։ Այս մասին «Բիզնես 24»-ը տեղեկանում է Ազգային վիճակագրական ծառայությունից (ԱՎԾ):
Նշենք, որ 2017թ. համանման ցուցանիշի համեմատ արձանագրվել է 4.3% աճ։
Մասնավորապես, պետական ոլորտում միջին ամսական անվանական աշխատավարձն աճել է 1.8%-ով և կազմել 143,947 դրամ, իսկ ոչ պետական ոլորտում միջին ամսական անվանական աշխատավարձն աճել է 4.5%-ով և կազմել 184,436 դրամ։