ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը միաձայն դրական եզրակացություն տվեց 2019թ. պետական բյուջեի նախագծին
ՀՀ Ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը միաձայն դրական եզրակացություն տվեց 2019թ. պետական բյուջեի նախագծին:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին որոշում կայացվեց նոյեմբերի 12-ին Ազգային ժողովում տեղի ունեցած Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում:
«Այս նախագիծն ունի մի քանի առանձնահատուկ հանգամանքներ, որոնք էական են քննարկումների համար: Առաջինն այն է, որ պետական բյուջեի փիլիսոփայությունը մեծ իմաստով պահպանված է, և համապատասխանում է այն մարտահրավերներին, որոնք կանգնած են մեր առջև: Նաև առաջին անգամ 2019թ. բյուջեն ներկայացվում է ծրագրային բյուջետավորման ձևաչափով»,- ասաց հանձնաժողովի նախագահ Խոսրով Հարությունյանը:
Բյուջեի նախագիծը կքննարկվի ԱԺ լիագումար նիստում: