Տնտեսական

USD BUY - 390.00+0.00 USD SELL - 395.00-2.00
EUR BUY - 409.00+0.00 EUR SELL - 416.00-2.00
OIL:  BRENT - 73.39-0.29 WTI - 70.01-0.38
COMEX:  GOLD - 2710.10-1.39 SILVER - 31.43-4.61
COMEX:  PLATINUM - 939.60-1.62
LME:  ALUMINIUM - 2599.50-0.06 COPPER - 9091.50-1.09
LME:  NICKEL - 16168.00+1.95 TIN - 29534.00-1.41
LME:  LEAD - 2005.50-1.84 ZINC - 3075.00-1.62
FOREX:  USD/JPY - 153.01+0.47 EUR/GBP - 1.0459-0.45
FOREX:  EUR/USD - 1.0459-0.45 GBP/USD - 1.2657-0.85
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 43914.12-0.53 NASDAQ - 19902.84-0.66
STOCKS US: S&P 500 - 6051.25-0.54
STOCKS JAPAN:  NIKKEI - 39470.44-0.95 TOPIX - 2746.56-0.95
STOCKS CHINA:  HANG SENG - 19971.24-2.09 SSEC - 3391.88-2.01
STOCKS EUR:  FTSE100 - 8311.76+0.12 CAC40 - 7420.94-0.03
STOCKS EUR:  DAX - 20426.27+0.13
13/12/2024  CBA:  USD - 394.01-0.30 GBP - 498.30-4.13
13/12/2024  CBA:  EURO - 413.24-0.63
13/12/2024  CBA:  GOLD - 34004.58-293.38 SILVER - 403.85+1.98
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ – «ԷԼԻՏ ԳՐՈՒՊ» ՓԲԸ-ԻՆ «ԱՄԵՐԻԱԲԱՆԿ»-ԻՑ 2.5 ՄԻԼԻՈՆ ԱՄՆ ԴՈԼԱՐ ԾԱՎԱԼՈՎ ՎԱՐԿԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐ ՆԵՐԳՐԱՎԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ԵՐԱ
04/06/2009 15:46
Կիսվել

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ – «ԷԼԻՏ ԳՐՈՒՊ» ՓԲԸ-ԻՆ «ԱՄԵՐԻԱԲԱՆԿ»-ԻՑ 2.5 ՄԻԼԻՈՆ ԱՄՆ ԴՈԼԱՐ ԾԱՎԱԼՈՎ ՎԱՐԿԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐ ՆԵՐԳՐԱՎԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ԵՐԱ

ՀՀ կառավարությունից «Բիզնես 24»-ին հայտնել են, որ այսօր` հունիսի 4-ին, տեղի ունեցած նիստի ընթացքում գործադիրը «ՀՀ 2009թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքին համապատասխան հաստատել է պետական բյուջեի միջոցների հաշվին ֆինանսավորման ենթակա կապիտալ շինարարության կամ հիմնանորգման աշխատանքների 300 մլն դրամից ոչ պակաս չափով նախահաշվային արժեք ունեցող օբյեկտների ցանկը։ Ցանկում ընդգրկված են առողջապահական, մշակութային, կրթական, մարզական օբյեկտներ, երկրաշարժի հետեւանքով անօթեւան մնացած ընտանիքների համար բնակարաններ, պետական, հանրապետական, մարզային նշանակության ավտոճանապարհներ եւ այլն, որոնց շինարարության նախահաշվային արժեքները որոշման հավելվածում ներառվել են ՀՀ պետական մարմինների կողմից ներկայացված տեղեկատվության համաձայն։ Հաջորդ որոշումը եւս հակաճգնաժամային ուղղվածություն է ունեցել։ «ՀՀ բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան ՀՀ կառավարությունը որոշել է Երեւանի Կենտրոն համայնքի Ձորափի 40 հասցեում կառուցվող բազմագործառնական շենքի շինարարությունն ավարտին հասցնելու համար «Ամերիաբանկ» ՓԲԸ-ից վարկային միջոցներ ներգրավելու նպատակով «Էլիտ գրուպ» ՓԲԸ-ին տրամադրել բյուջետային երաշխիք` որպես 2.500.000 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ հիմնական գումարով, երեք տարի մարման ժամկետով վարկի հիմնական գումարի վճարային պարտավորության ապահովման միջոց` անակցեպտ գանձման իրավունքով։ Վարչապետ Տիգրան Սարգսյանի խոսքով սա առաջին հայտն է, որը բավարարել է կառավարությունը շինարարությունը խթանելու նպատակով եւ պատրաստ է քննարկել այլ առաջարկներ եւս։

13/12/2024
դրամ
Դոլար (USD)
394.01
-0.30
Եվրո (EUR)
413.24
-0.63
Ռուբլի (RUR)
3.83
+0.02
Լարի (GEL)
139.72
+0.88
34004.58
-293.38
Արծաթ
403.85
+1.98