Տնտեսական

USD BUY - 390.00-3.00 USD SELL - 397.00-1.00
EUR BUY - 411.00-2.50 EUR SELL - 420.00+0.00
OIL:  BRENT - 71.87+0.66 WTI - 68.06+0.84
COMEX:  GOLD - 2692.30+1.20 SILVER - 32.62+3.62
COMEX:  PLATINUM - 945.00+0.93
LME:  ALUMINIUM - 2588.00-0.60 COPPER - 9232.00+1.20
LME:  NICKEL - 15996.00-0.32 TIN - 29918.00+2.63
LME:  LEAD - 2067.50-0.19 ZINC - 3126.00+1.77
FOREX:  USD/JPY - 151.03+0.31 EUR/GBP - 1.0555-0.09
FOREX:  EUR/USD - 1.0555-0.09 GBP/USD - 1.2744-0.15
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 44401.93-0.54 NASDAQ - 19736.69-0.62
STOCKS US: S&P 500 - 6052.85-0.61
STOCKS JAPAN:  NIKKEI - 39367.58+0.53 TOPIX - 2741.41+0.25
STOCKS CHINA:  HANG SENG - 20311.28-0.50 SSEC - 3422.66+0.59
STOCKS EUR:  FTSE100 - 8352.08+0.52 CAC40 - 7480.14+0.72
STOCKS EUR:  DAX - 20345.96-0.19
10/12/2024  CBA:  USD - 394.87-0.91 GBP - 503.74-1.87
10/12/2024  CBA:  EURO - 415.64-3.10
10/12/2024  CBA:  GOLD - 33920.74+362.10 SILVER - 401.55+5.69
ԵՄ «Հորիզոն 2020» ծրագրի շրջանակներում Բելառուսն ու Հայաստանը  կիրականացնեն չորս համատեղ նախագիծ
29/11/2018 10:46
Կիսվել

ԵՄ «Հորիզոն 2020» ծրագրի շրջանակներում Բելառուսն ու Հայաստանը կիրականացնեն չորս համատեղ նախագիծ

Բելառուսի եւ Հայաստանի գիտնականները Եվրոպական միության «Հորիզոն 2020» գիտության եւ նորարարությունների ծրագրով տնտեսագիտության, գիտության եւ կրթության, տեղեկատվական եւ հաղորդակցական տեխնոլոգիաների ոլորտում չորս համատեղ նախագծեր կիրականացնեն:

Հայ-բելառուսական համատեղ գիտական եւ տեխնիկական համագործակցության հանձնաժողովի նիստում այս մասին  հայտարարել է  Բելառուսի Գիտության պետական կոմիտեի նախագահ Ալեքսանդր Շումիլինը:

Բելառուսի Հիմնարար հետազոտությունների հանրապետական հիմնադրամի եւ գիտա-տեխնիկական նախագծերի բելառուսա-հայկական մրցույթի միջոցով երկկողմ գիտական եւ տեխնիկական համագործակցությունն ակտիվորեն զարգանում է: Մրցույթի արդյունքներով՝ Բելառուսի և Հայաստանի գիտական, տեխնիկական եւ նորարարական համագործակցության գործադիր 2019-2020 թթ. ծրագրում ընդգրկվել են չորս նախագծեր՝ նանոտեխնոլոգիաների, կենսաֆիզիկայի, բջջային ինժեներիայի եւ էկոլոգիայի ոլորտներում: «Սրանք գլոբալ, լուրջ նախագծեր են, որոնք գտնվում են գիտական եւ տեխնոլոգիական առաջընթացի կիզակետում»,- ասել է Ալեքսանդր Շումիլինը:

Ներկայում Հայաստանում Բելառուսի, ԱՄՆ-ի, Իտալիայի, Չինաստանի եւ այլ երկրների հետ իրականացվում են ավելի քան 100 գիտական եւ տեխնիկական նախագծեր: «Բելառուսը մեր հիմնական գործընկերն է, որի հետ մենք արդյունավետորեն աշխատում եւ համագործակցում ենք գիտատեխնիկական ոլորտում, եւ մենք կշարունակենք զարգացնել եւ ամրապնդել այդ շփումները», -նշել է ՀՀ կրթության եւ գիտության նախարարության Գիտության կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանը:

Կողմերը քննարկել են նաեւ գիտական, տեխնիկական եւ նորարարական համագործակցության ընդլայնման, երկուստեք հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում, այդ թվում ` ՏՀՏ ոլորտում նոր նյութերի, արդյունաբերական եւ լազերային տեխնոլոգիաների, դեղերի եւ դեղագործության ոլորտներում համատեղ բարձր տեխնոլոգիական նախագծերի իրականացման հեռանկարները:

Հայկական պատվիրակության Մինսկ կատարած այցը կտեւի մինչեւ դեկտեմբերի 1-ը: Նախատեսվում է այցելել Բելառուսի Գիտությունների ազգային ակադեմիա, տեխնոլոգիական պարկեր, մասնակցել գիտության, տեխնոլոգիայի եւ նորարարության ոլորտում համագործակցության միջպետական խորհրդի 23-րդ հանդիպմանը:

10/12/2024
դրամ
Դոլար (USD)
394.87
-0.91
Եվրո (EUR)
415.64
-3.10
Ռուբլի (RUR)
3.93
-0.06
Լարի (GEL)
141.74
-0.58
33920.74
+362.10
Արծաթ
401.55
+5.69