Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 362.00-0.50
EUR BUY - 401.00+0.00 EUR SELL - 408.00+0.00
OIL:  BRENT - 110.63+0.82 WTI - 99.44-4.25
COMEX:  GOLD - 4122.40-0.40 SILVER - 57.71+1.30
COMEX:  PLATINUM - 1644.00-0.69
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 158.18-0.08 EUR/GBP - 1.1224-0.04
FOREX:  EUR/USD - 1.1224-0.04 GBP/USD - 1.3372+0.34
STOCKS RUS:  RTSI - 941.08+0.77
STOCKS US: DOW JONES - 52495.88+1.02 NASDAQ - 26424.82-0.02
STOCKS US: S&P 500 - 7712.57+0.28
STOCKS JAPAN:  NIKKEI - 64075.42-1.30 TOPIX - 4009.21-1.43
STOCKS CHINA:  HANG SENG - 23867.74-1.32 SSEC - 3735.37+0.12
STOCKS EUR:  FTSE100 - 10733.00-0.29 CAC40 - 7838.49-0.38
STOCKS EUR:  DAX - 25304.42-0.06
20/10/2026  CBA:  USD - 361.45+0.09 GBP - 482.17+0.3
20/10/2026  CBA:  EURO - 405.11-0.3
20/10/2026  CBA:  GOLD - 48201-469 SILVER - 669.83-0.59
Հայաստանը միջազգային էներգետիկական վարկանիշում 9 կետով բարելավել է դիրքը
03/12/2018 16:38
Կիսվել

Հայաստանը միջազգային էներգետիկական վարկանիշում 9 կետով բարելավել է դիրքը

Հայաստանը բարելավել է դիրքը միջազգային էներգետիկական վարկանիշում՝ «էներգետիկական տրիլեմայի ինդեքս»-ում՝ զբաղեցնելով 43-րդ տեղը 125 երկրների շարքում՝ նախորդ տարվա 52-ի փոխարեն: «էներգետիկական տրիլեմայի ինդեքս»-ը կազմվել է Համաշխարհային Էներգետիկ խորհրդի կողմից:

«Բիզնես 24»-ը ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության տեղեիկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից տեղեկացավ, որ զեկույցում նշված է, որ Հայաստանն ամրապնդում է էլեկտրաէներգիայի բնագավառում կապերը հարևան երկրների՝ Իրանի և Վրաստանի հետ. Իրանի հետ ընթացքի մեջ է 400 կՎ էլեկտրահաղորդման գծի կառուցումը, նման ծրագիր է մշակվում նաև Վրաստանի հետ:

Ըստ զեկույցի՝ նախորդ տարվա ընթացքում Հայաստանում զարգացել է արևային էներգետիկայի ոլորտը: Գործարկվել է 4 ՄՎտ ընդհանուր հզորությամբ 4 ֆոտովոլտային կայան:

Առաջիկա տարիներին Հայաստանը կշարունակի զարգացնել վերականգնվող էներգետիկայի ներուժը, մասնավորապես՝ արևային էներգիայի:

«Հայաստանը նաև մասնակցում է Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների ընդհանուր էլեկտրաէներգիայի շուկայի ստեղծմանը»,- նշված է զեկույցում:

«էներգետիկական տրիլեմայի ինդեքս»-ում երկրների էներգետիկական ցուցանիշները գնահատվում են երեք չափորոշիչներով՝ էներգետիկ անվտանգություն, էներգետիկական կապիտալ և բնապահպանական կայունություն՝ հիմնված գլոբալ և ազգային տվյալների վրա:

Նշենք, որ «էներգետիկական տրիլեմայի ինդեքս»-ը կազմվում է ամեն տարի Համաշխարհային Էներգետիկ խորհրդի կողմից՝ Oliver Wyman խորհրդատվական կազմակերպության գործընկերությամբ:

20/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.45
+0.09
Եվրո (EUR)
405.11
-0.3
Ռուբլի (RUR)
4.3742
+0.0011
Լարի (GEL)
139.23
-0.01
48201
-469
Արծաթ
669.83
-0.59