Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50-0.50
EUR BUY - 401.00-0.50 EUR SELL - 406.00-1.00
OIL:  BRENT - 117.38+3.22 WTI - 103.27+3.18
COMEX:  GOLD - 3991.10-1.28 SILVER - 53.71-1.92
COMEX:  PLATINUM - 1562.40-0.47
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 156.82-0.05 EUR/GBP - 1.1202-0.11
FOREX:  EUR/USD - 1.1202-0.11 GBP/USD - 1.3372-0.17
STOCKS RUS:  RTSI - 965.88+2.05
STOCKS US: DOW JONES - 52215.16-1.23 NASDAQ - 25955.34-0.21
STOCKS US: S&P 500 - 7623.68-0.52
STOCKS JAPAN:  NIKKEI - 62693.16-0.34 TOPIX - 3965.81-0.79
STOCKS CHINA:  HANG SENG - 23093.37+0.69 SSEC - 3690.48+0.89
STOCKS EUR:  FTSE100 - 10690.36-0.32 CAC40 - 7782.82-0.36
STOCKS EUR:  DAX - 25181.65-0.75
23/10/2026  CBA:  USD - 361.14-0.19 GBP - 482.99-0.36
23/10/2026  CBA:  EURO - 404.33-0.9
23/10/2026  CBA:  GOLD - 47004-944 SILVER - 648.3-20.2
Հատուկ պահպանվող տարածքներում կավելացվեն տեսախցիկները՝ որսագողությունը նվազեցնելու համար
24/12/2018 14:40
Կիսվել

Հատուկ պահպանվող տարածքներում կավելացվեն տեսախցիկները՝ որսագողությունը նվազեցնելու համար

Կովկասի բնության հիմնադրամը Հայաստանում գործունեություն է ծավալում արդեն շուրջ 10 տարի և, մինչ օրս,  Հայաստանի կենսաբազմազանության պահպանության համար ներդրել է մոտ 4 մլն եվրո: Միայն 2018թ. հիմնադրամը Հայաստանին տրամադրել է մոտ 950 000 եվրո: «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում Հայաստանում Կովկասի բնության հիմնադրամի ազգային համակարգող Արման Վերմիշյանը նշեց, որ պետության հետ աշխատում են համաֆինանսավորմամբ:

«Ծրագրերի մի մասը պետությունն է ֆինանսավորել, մի մասը՝ մենք: Մեր կողմից աջակցությունը տարբեր ուղղություններով է եղել: Մասնավորապես, համաֆինանսավորվել են ՀՀ բնապահպանության նախարարության ենթակայության տակ գտնվող մի քանի բնության հատուկ պահպանվող տարածքների ընթացիկ ծախսերը: Հավելավճարներ են տրվել աշխատակիցներին, գնվել են մեքենաներ, վառելիք,  արտահագուստ, անհրաժեշտ սարքավորումներ, տեղադրվել են տեսախցիկներ և կատարվել են այլ ծախսեր, որոնք խիստ անհրաժեշտ են պահպանվող տարածքների նորմալ կենսագործունեությունն ապահովելու համար»,-ասաց Արման Վերմիշյանը: Արդյունքում կայունացել է բնության հատուկ պահպանվող տարածքները կառավարող պետական ոչ առևտրային կազմակերպությունների ֆինանսական վիճակը, բարելավվել տարածքների պահպանությունը:

Արման Վերմիշյանն առանձնացրեց հատուկ պահպանվող տարածքներում լուսանկարչական և տեսախցիկների տեղադրումը: Նրա խոսքով՝ այս տարի այդ համատեքստում հաջող փորձ են ունեցել «Արփի լիճ» ազգային պարկում:

«Բուն Արփի լիճն առցանց տեսահսկման տակ է գտնվում: Հաջորդ տարի այդ ուղղությամբ գումարներն ավելացվելու են: Դա շատ կարևոր է, որովհետև կան հատվածներ, որոնք անմատչելի են, և տեսախցիկների առկայությամբ կարող ենք տեսնել, թե այդտեղ ինչ է կատարվում: Դրանից բացի՝ ծախսերի նվազում է կատարվում, կառավարումն է բարելավվում»,-ասաց Արմեն Վերմիշյանը: Նա ընգծեց, որ տեսախցիկներն օգնում են, որ հատուկ պահպանվող տարածքներում նվազեցվեն անօրինական գործողությունները՝ որսագողությունը, ծառագողությունը: Դրանք ցույց են տալիս կենդանիների քանակն ու վարքը:

Անդրադառնալով հատուկ պահպանվող տարածքների խնդիրներին՝ Արման Վերմիշյանը նշեց, որ կառուցվածքային փոփոխությունների կարիք կա: Կիրառվող մոդելը ժամանակին իրեն արդարացրել է, հիմա նոր փոփոխությունների անհրաժեշտություն կա: Մասնավորապես, կա անօդաչու սարքերի կիրառման, հեռակառավարվող կողպեքների կարիքը, այսինքն՝ մաքսիմալ ձևով ինստիտուցիոնալ լուծումներ տրվեն, որ շատ գործոններ մարդկանցից կախված չլինեն: 

23/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.14
-0.19
Եվրո (EUR)
404.33
-0.9
Ռուբլի (RUR)
4.4868
+0.0332
Լարի (GEL)
139.11
-0.03
47004
-944
Արծաթ
648.3
-20.2