
2018 թ հունվար-նոյեմբեր ամիսներին Հայաստանում պլանշետների արտադրությունը նվազել է 33.2%-ով
ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն 2018թ. հունվար-նոյեմբեր ամիսներին Հայաստանում արտադրվել է 384 պլանշետ։ 2017թ. համանման ցուցանիշի համեմատ արտադրության ծավալները նվազել են 33.2%-ով։
Միևնույն ժամանակ համակարգիչների արտադրությունը աճել է 62.3%-ով և կազմել 1,066։ Ինչ վերաբերում է սմարթֆոնների արտադրությանը, ապա վերոնշյալ ժամանակահատվածում Հայաստանում սմարթֆոններ չեն արտադրվել։
Տեխնոլոգիական ոլորտի լրատվության հովանավորն է Ռոստելեկոմ հեռահաղորդակցական ընկերությունը։ Ռոստելեկոմը ներկայացնում է Սմարթ հեռուստատեսության ծառայությունն՝ իր Time-Shift TV հնարավորությամբ, որի միջոցով հեռուստադիտողները կարող են կառավարել ընթացիկ եթերը՝ դադարեցնել այն կամ հաղորդումները դիտել սկզբից։