Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 362.00-0.50
EUR BUY - 401.00+0.00 EUR SELL - 408.00+0.00
OIL:  BRENT - 110.63+0.82 WTI - 99.44-4.25
COMEX:  GOLD - 4122.40-0.40 SILVER - 57.71+1.30
COMEX:  PLATINUM - 1644.00-0.69
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 158.18-0.08 EUR/GBP - 1.1224-0.04
FOREX:  EUR/USD - 1.1224-0.04 GBP/USD - 1.3372+0.34
STOCKS RUS:  RTSI - 941.08+0.77
STOCKS US: DOW JONES - 52495.88+1.02 NASDAQ - 26424.82-0.02
STOCKS US: S&P 500 - 7712.57+0.28
STOCKS JAPAN:  NIKKEI - 64621.24+0.85 TOPIX - 4043.73+0.86
STOCKS CHINA:  HANG SENG - 23651.87-0.90 SSEC - 3713.03-0.60
STOCKS EUR:  FTSE100 - 10733.00-0.29 CAC40 - 7838.49-0.38
STOCKS EUR:  DAX - 25304.42-0.06
21/10/2026  CBA:  USD - 361.4-0.05 GBP - 483.95+1.78
21/10/2026  CBA:  EURO - 405.92+0.81
21/10/2026  CBA:  GOLD - 47924-277 SILVER - 663.46-6.37
Դավիթ Անանյան, 2018 թ հարկ վճարողներին վերադարձած գումարը եղել է 97 մլրդ դրամ, նախորդ տարվա 50.9 մլրդ-ի փոխարեն
16/01/2019 15:52
Կիսվել

Դավիթ Անանյան, 2018 թ հարկ վճարողներին վերադարձած գումարը եղել է 97 մլրդ դրամ, նախորդ տարվա 50.9 մլրդ-ի փոխարեն

 Պետական բյուջեի եկամուտների հաշվառման և մեթոդաբանության առումով 2018 թվականը անցումային տարի էր: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հունվարի 16-ին հրավիրված մամուլի ասուլիսում այս մասին նշեց ՀՀ ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյան:

«Բազմաթիվ առիթներ են եղել ներկայացնելու այն, որ Հարկային օրենսգրքի ուժի մեջ մտնելուց բացի, միասնական գանձապետական հաշվի գաղափարը և, ընդհանրապես, նոր գործիք ներդրվեց: Դրա հետ մեկտեղ ճշգրտվել է հարկային եկամուտների հաշվառման մեթոդաբանությունը»,-ասաց Դավիթ Անանյանը:

2018 թվականի ընթացքում, նախորդ մեթոդաբանությամբ ցուցանիշները գնահատելով, Դավիթ Անանյանի խոսքով, կարելի է ասել, որ պլանով նախատեսված է 1 տրիլիոն 248.5 մլրդ: Փաստացի բյուջե մտած գումարը կազմել է 1 տրիլիոն 306 մլրդ: Սա, Դավիթ Անանյանի խոսքով, զուտ ներհոսքն է, այն է՝  հավաքագրված գումար, հանած հարկ վճարողներին վերադարձած գումար: Նախորդ մեթոդաբանությամբ կստացվեր, որ 103.5 տոկոս կատարվել էր ճշտված պլանը, 104.6 տոկոսով կատարվել է սկզբնական պլանը, 2017-ի համեմատ աճը կազմել է 14.5 տոկոս:

Ինչպե՞ս է ստացվել 1 տրիլիոն 306 մլրդ դրամը: Հարկային մարմի կողմից հավաքագրված գումարները կազմել են 1 տրիլիոն 68 մլրդ, 2017-ի համեմատ տարվա համեմատ 194 մլրդ ավելի գումար է հավաքագրվել, 22.1 տոկոս Մաքսային մարմնի կողմից հավաքագրվել է 335 մլրդ կամ 17.5 մլրդով կամ 5.5 տոկոսով ավելի: Հարկային և մաքսային ծառայությունները միասին համախառն մուտքերը կազմել են 1 տրիլիոն 403 մլրդ, նախորդ տարվա համեմատ 211.4 մլրդ-ով կամ 17.9 տոկոսով ավելի:

«2018 թվականին հարկ վճարողներին վերադարձած գումարը, որի ճնշող մեծամասնությունը ԱԱՀ-ն է, եղել է 97 մլրդ, նախորդ տարվա 50.9 մլրդ-ի փոխարեն: Ստացվում է զուտ հոսքերը կազմում է 1 տրիլիոն 306 մլրդ դրամ նախորդ տարվա 1 տրիլիոն 141-ի համեմատ: Այսինքն՝ 165.3 մլրդ-ով կամ 14.5 տոկոսով ավելի:  Նոր մեթոդաբանությամբ 2018 թվականին փաստացի ցուցանիշը կազմել է 1 տրիլիոն 257.9-ը:  Ըստ էության՝ գանձապետական հաշվի մնացորդը կազմել է 48.1 մլրդ: Եթե հավաքագրված զուտ հոսքերից 1 տրիլիոն 306-ից հանում ենք 48.1 ստանում ենք 1 տրիլիոն 257.9 զուտ եկամուտներ: Մի կարևոր բան կցանկանայի ասել, նախորդ տարիների ցուցանիշները համադրելի չեն 1 տրիլիոն 257.9-ի հետ, որովհետև նախորդ տարվա ցուցանիշներում ներառված են կանխավճարները կամ գերավճարները: 2018 թվականը միակ տարին է, որտեղ զուտ եկամուտն է հաշվառված, այսինքն՝ հանված են բոլոր գերավճարները: Եթե նայեք կատարողականը, ապա կտեսնենք, որ 2013 թվականն է, որ 2018 թվականի նկատմամբ բարենպաստ է, որովհետև կատարողականը եղել է 100 տոկոս: Բայց այստեղ կուզեմ հիշեցնել, որ 2013 թվականն այն տարին էր, որ ներմուծվեց եկամտային հարկը: Եկամտահարկը և սոցվճարները գումարվեցին իրար և դարձան միասնական հարկ, հարկային դրույքաչափերը բարձրացվեցին»,-ասաց նա:

Դավիթ Անանյանն անդրադարձավ նաև անցումային գերավճար հասկացությանը: Ինչ է այն իրենից ենթադրում. հարկային պարտավորությունից ավելի վճարված վճարումների հանրագումարն է: Այն է՝ նախորդ տարիների աճողական պարտքն է հարկ վճարողների հանդեպ:

«Պետությունը տարեսկզբին պարտք է եղել հարկ վճարողներին 132.7 մլրդ դրամ: Այս ցուցանիշը հասցրել ենք 21.5 մլրդ-ի: Դա նշանակում է, որ 110 մլրդ  ընդհանուր գումարով հարկային հաշվարկներ ներկայացվել են պետությանը, բայց դրա դիմաց վճարում չի եղել: Դրանք մարվել են նախորդ տարիների հավաքագրված գերավճարների հաշվին»,-ասաց նա:

21/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.4
-0.05
Եվրո (EUR)
405.92
+0.81
Ռուբլի (RUR)
4.4121
+0.0379
Լարի (GEL)
139.19
-0.04
47924
-277
Արծաթ
663.46
-6.37