Տնտեսական

USD BUY - 386.00+0.00 USD SELL - 388.50-0.50
EUR BUY - 410.00-3.00 EUR SELL - 415.00-5.00
OIL:  BRENT - 71.71-2.99 WTI - 67.90-3.46
COMEX:  GOLD - 2625.10-2.01 SILVER - 30.66-2.48
COMEX:  PLATINUM - 964.30-2.57
LME:  ALUMINIUM - 2620.50-2.75 COPPER - 9443.50-2.28
LME:  NICKEL - 16397.00-1.15 TIN - 31648.00-0.53
LME:  LEAD - 2024.00-0.69 ZINC - 2979.50-2.38
FOREX:  USD/JPY - 153.52+0.01 EUR/GBP - 1.0642-0.71
FOREX:  EUR/USD - 1.0642-0.71 GBP/USD - 1.284-0.58
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 44293.13+0.69 NASDAQ - 19298.76+0.06
STOCKS US: S&P 500 - 6001.35+0.10
STOCKS JAPAN:  NIKKEI - 39376.09-0.40 TOPIX - 2741.52+0.07
STOCKS CHINA:  HANG SENG - 19846.88-2.84 SSEC - 3421.97-1.39
STOCKS EUR:  FTSE100 - 8125.19+0.65 CAC40 - 7426.88+1.20
STOCKS EUR:  DAX - 19448.60+1.21
12/11/2024  CBA:  USD - 387.51+0.15 GBP - 496.75-2.21
12/11/2024  CBA:  EURO - 411.46-1.85
12/11/2024  CBA:  GOLD - 32701.06-814.29 SILVER - 390.15-2.77
Նախարար Հակոբ Արշակյանը ընդունել է ԿՏՀ գլխավոր քարտուղար Նուրիդին Մուխիդինովին
23/01/2019 13:10
Կիսվել

Նախարար Հակոբ Արշակյանը ընդունել է ԿՏՀ գլխավոր քարտուղար Նուրիդին Մուխիդինովին

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանը ընդունել է Կապի տարածաշրջանային համագործակցության (ԿՏՀ) գլխավոր քարտուղար Նուրիդին Մուխիդինովին, ով Երևանում մասնակցում է ռադիոհաճախականության տիրույթի և արբանյակային ուղեծրերի օգտագործման կարգավորման հարցերով ԿՏՀ կոմիտեի 14-րդ նիստի աշխատանքներին:

Ողջունելով հյուրին՝ նախարարը կարևորել է նման  միջոցառման անցկացումը Երևանում, նշել, որ բարձր է գնահատում կոմիտեի կողմից կատարվող  աշխատանքները,  և ԿՏՀ-ի շրջանակներում նման միջոցառումների անցկացումը, անկասկած, մի շարք ուղղություններով կտա իր արդյունքները։

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ ԿՏՀ-ի գլխավոր քարտուղարը բարձր է գնահատել ռադիոհաճախականությունների գծով մասնագետների աշխատանքը,  թվային տեխնոլոգիաների  ոլորտի զարգացումը, համագործակցության զարգացումն ու խորացումը, դրա համար համապատասխան հարթակ ձևավորելու անհրաժեշտությունը։

Նախարար Հակոբ Արշակյանն, ընդգծելով  տեխնոլոգիաների զարգացման կարևորությունը, նշել է, որ ոլորտի հայեցակարգերն այնպես պետք է մշակել ու կառուցել, որպեսզի դրանք նպաստեն մարդկանց կենսակերպի բարձրացմանը:

ԿՏՀ-ի գլխավոր քարտուղարին ներկայացվել է նաև Հայաստանում բարձր տեխնոլոգիաների ոլորտի զարգացման, ինչպես նաև նախարարության  հետագա գործունեության տեսլականը։ Անդրադարձ է եղել համատեղ պիլոտային ծրագրեր իրականացնելու հնարավորություններին։

Նուրիդին Մուխիդինովը նախարարին ներկայացրել է ԿՏՀ-ի մի շարք բիզնես նախագծեր, որոնք կարող են հետաքրքրություն ներկայացնել Հայաստանում։

Նա նաև անդրադարձել է ԿՏՀ-ի կազմում գործող բարձր մակարդակի աշխատանքային խմբի գործունեությանը՝ առաջարկելով, որ Հայաստանը ևս ներգրավված լինի դրանում՝ նախարարի տեղակալի մակարդակով։

Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր։

Կողմերը  հույս են հայտնել, որ արդեն ձևավորված փոխադարձ համագործակցությունն առաջիկայում ավելի կզարգանա ու կամրապնդվի։

12/11/2024
դրամ
Դոլար (USD)
387.51
+0.15
Եվրո (EUR)
411.46
-1.85
Ռուբլի (RUR)
3.95
+0.00
Լարի (GEL)
141.82
-0.43
32701.06
-814.29
Արծաթ
390.15
-2.77