Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50+0.50
EUR BUY - 401.00+1.00 EUR SELL - 403.50+0.00
OIL:  BRENT - 92.42+0.79 WTI - 86.60+0.80
COMEX:  GOLD - 4020.70-2.05 SILVER - 51.10-2.78
COMEX:  PLATINUM - 1564.40-0.84
LME:  ALUMINIUM - 3066.50+0.13 COPPER - 13896.50+0.93
LME:  NICKEL - 16225.00-0.78 TIN - 46439.00-0.06
LME:  LEAD - 1886.00+0.03 ZINC - 3731.00+0.54
FOREX:  USD/JPY - 158.84+0.56 EUR/GBP - 1.1163-0.52
FOREX:  EUR/USD - 1.1163-0.52 GBP/USD - 1.3345-0.74
STOCKS RUS:  RTSI - 935.93-0.37
STOCKS US: DOW JONES - 52231.89-0.30 NASDAQ - 25065.87-0.74
STOCKS US: S&P 500 - 7520.93-0.38
STOCKS JAPAN:  NIKKEI - 60459.58+2.87 TOPIX - 3893.71+1.98
STOCKS CHINA:  HANG SENG - 24557.04+0.44 SSEC - 3663.72+0.08
STOCKS EUR:  FTSE100 - 10751.59-0.29 CAC40 - 8278.59+0.55
STOCKS EUR:  DAX - 26347.45+0.31
10/11/2026  CBA:  USD - 360.43+0 GBP - 484.06+0.4
10/11/2026  CBA:  EURO - 404.55+1.19
10/11/2026  CBA:  GOLD - 47708+781 SILVER - 609.82+7.01
Վարչապետը երկարաժամկետ առումով գազի սակագնի կարգավորումը տեսնում է ԵԱՏՄ շրջանակներում
25/01/2019 14:25
Կիսվել

Վարչապետը երկարաժամկետ առումով գազի սակագնի կարգավորումը տեսնում է ԵԱՏՄ շրջանակներում

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարծում է, որ երկարաժամկետ առումով   գազի սակագնի հարցն ավելի ճիշտ կլինի կարգավորել Եվրասիական տնտեսական միության շրջանակներում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Նիկոլ Փաշինյանը նման կարծիք հայտնեց Մոսկվայում լրագրողների հետ ճեպազրույցում:

«Առայժմ խոսքն այն մասին է, որ մենք 2019թ. գազի սակագինը Հայաստանի սպառողների համար չբարձրանա:  Փաստացի սա նշանակում է, որ մենք մեկ տարի ժամանակ ունենք, որպեսզի շարունակենք կոնսուլտացիաները մեր գործընկերների հետ Ռուսաստանից, «Գազպրոմ»-ից և ընդհանրապես Եվրասիական տնտեսական միության շրջանակներում, որպեսզի լուծենք այս հարցը երկարաժամկետ առումով: Իհարկե, ավելի լավ կլինի, որ այս հարցը լուծվի ԵԱՏՄ շրջանակներում, որովհետև ես կարծում եմ, որ սա ավելի ճիշտ մոտեցում է, քանի որ մենք խոսում ենք ընդհանուր տնտեսական տարածքի մասին: Մենք կաշխատենք այս ուղղությամբ»,- ասաց Փաշինյանը:

Նա հավելեց, որ ՌԴ-ից Հայաստանին մատակարարվող գազի սակագնի թանկացմամբ պայմանավորված Հայաստանի կառավարությունը ոչինչ չի սուբսիդավորելու, ամեն ինչ նույնն է մնալու՝ շեշտելով, որ պարզապես ժամանակ են ստանում գազի թեման ավելի մանրամասն քննարկելու համար:

10/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.43
+0
Եվրո (EUR)
404.55
+1.19
Ռուբլի (RUR)
4.3579
-0.0208
Լարի (GEL)
138.92
-0.02
47708
+781
Արծաթ
609.82
+7.01