Տնտեսական

USD BUY - 390.00+0.00 USD SELL - 397.00+0.00
EUR BUY - 409.00-2.00 EUR SELL - 419.00-1.00
OIL:  BRENT - 72.58+0.99 WTI - 69.00+1.38
COMEX:  GOLD - 2737.70+1.69 SILVER - 32.72+0.31
COMEX:  PLATINUM - 953.10+0.86
LME:  ALUMINIUM - 2588.00-0.60 COPPER - 9232.00+1.20
LME:  NICKEL - 15996.00-0.32 TIN - 29918.00+2.63
LME:  LEAD - 2067.50-0.19 ZINC - 3126.00+1.77
FOREX:  USD/JPY - 151.46+0.28 EUR/GBP - 1.0527-0.27
FOREX:  EUR/USD - 1.0527-0.27 GBP/USD - 1.277+0.20
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 44247.83-0.35 NASDAQ - 19687.24-0.25
STOCKS US: S&P 500 - 6034.91-0.30
STOCKS JAPAN:  NIKKEI - 39372.23+0.01 TOPIX - 2749.31+0.29
STOCKS CHINA:  HANG SENG - 20155.05-0.77 SSEC - 3432.49+0.29
STOCKS EUR:  FTSE100 - 8280.36-0.86 CAC40 - 7394.78-1.14
STOCKS EUR:  DAX - 20329.16-0.08
11/12/2024  CBA:  USD - 394.35-0.52 GBP - 501.73-2.01
11/12/2024  CBA:  EURO - 413.87-1.77
11/12/2024  CBA:  GOLD - 34100.49+179.75 SILVER - 404.45+2.90
Կառավարության ծրագիր. Մրցունակ և մասնակցային տնտեսություն
06/02/2019 16:01
Կիսվել

Կառավարության ծրագիր. Մրցունակ և մասնակցային տնտեսություն

Կառավարության տնտեսական քաղաքականության անկյունաքարը Հայաստանի տնտեսության մրցակցային առավելությունների ընդլայնմամբ գլոբալ մրցունակության բարձրացումն է, գիտելիքի և նորարարությունների վրա հիմնված արդիական և կանաչ տնտեսական համակարգի ձևավորումը, Հայաստանի քաղաքացու համար արժանա¬պատիվ աշխատանքի հնարավորության ընձեռումը, բնակչության կյանքի որակի բարձրացումը:

Տնտեսական քաղաքականության հիմքում լինելու է արտահանմանը, զբաղվածության ընդլայնմանը, աշխատանքի քաջալերմանը միտված ներդրումային քաղաքականությունը: Արդյունքում, տնտեսության կառուցվածքը պետք է էական փոփոխություններ կրի. բարձր տեխնոլոգիաների արդյունաբերությունը պետք է դառնա տնտեսության լոկոմոտիվը:

Մասնավոր հատվածի մրցունակության ավելացումը կայուն տնտեսական զարգացման հիմնական նախապայմանն է։ Մարդկանց զբաղվածության և աշխատանքային կարողությունների լիարժեք իրացման նպատակով  Կառավարությունը նպաստելու է դրա համար պահանջվող միջավայրի զարգացմանը։ Այդպիսի քաղաքականությունն ուղղված է լինելու մասնավոր ձեռնարկությունների համար մեծ նշանակությամբ՝ ներքին և արտաքին գործոնների կառավարման այնպիսի մեխա-նիզմների ձևավորմանը, որոնք նպաստելու են կազմակերպությունների երկարաժամ¬կետ մրցունակության բարձրացմանը։

Հայաստանի տնտեսության մեջ զբաղվածների արտադրողականությունը չպետք է զիջի մեր առևտրային գործընկերների ցուցանիշներին։ Այդ նպատակին հասնելու համար Կառավարությունը խրախուսելու է մասնավոր հատվածում արտադրողա¬կանության բարձրացմանն ուղղված ծրագրային նախաձեռնությունները։

Մրցունակության կարևոր նախադրյալ է տնտեսության ճյուղերում նորարա¬րական տեխնոլոգիաների ներդրման արագությունը։ Արտադրողականության բարձր ցուցանիշներ կարձանագրվեն այն դեպքում, եթե տնտեսության ճյուղերում գործող ձեռնարկությունները զինվեն ժամանակակից տեխնոլոգիաներով և տեխնիկական միջոցներով, իսկ նրանց աշխատակիցները՝ ունենան այդ միջավայրում գործելու համար պահանջվող հմտություններ։ Կառավարությունը կիրառելու է համապատասխան գործիքակազմ՝ տեխնոլոգիական վերազինման ուղղությամբ մասնավոր հատվածի ծրագրերը խթանելու համար։ Տնտեսական միջավայրի այդպիսի փոփոխու¬թյան շնորհիվ՝ տաղանդավոր մարդիկ ապրելու և աշխատելու համար պետք է ընտրեն Հայաստանը։

Կապիտալի շուկայի և ֆինանսական ինստիտուտների զարգացումը, ֆինանսա¬կան ծառայությունների բազմազանությունը և հասանելիությունը տնտեսության մասնավոր հատվածի մրցունակության կարևոր պայմաններից են։ Ֆինանսական ծառայությունների ավելացման խթանումը պետք է լինի Կառավարության և Հայաստանի Հանրա¬պետության կենտրոնական բանկի համագոր¬ծակցության առանցքային հարցերից մեկը։ Նշված ծառայությունների հասանելիության ավելացումը պետք է դառնա մասնավոր հատվածի ռիսկերի կրճատման կարևոր գործոն։

Բանկային վարկավորումը շարունակում է մնալ Հայաստանում ֆինան¬սա¬կան միջնոր¬դության ամենաազդեցիկ գործիքը։ Համապատասխանաբար, բանկային վարկա-վորման խոչընդոտների նվազեցումը պետք է լինի Կառավարության և Հայաստանի Հանրա-պետության կենտրո¬նական բանկի համագործակցության հաջորդ կարևոր հարցը։ Կառավարությունը կքն¬նարկի մասնավոր հատվածում առկա բոլոր այն գործոնները, որոնք կարող են էապես կրճատել բանկային ռիսկերը և նպաստել մասնավոր հատվածում վարկերի ստացման հնարավորությունների ավելացմանը, վարկային տոկոսադրույքների նվազեցմանը:

Որակավորված կադրերի առկայությունը տնտեսության բոլոր ճյուղերում մրցունա¬¬կության հիմնական գրավականներից է։ Որակավորման բարձ¬րացման նպատակով վերապատրաստման ծրագրերին պետական աջակցությունը պետք է դառնա մասնավոր հատվածում ձեռնարկությունների զարգացմանը նպաստող կարևոր գործոն:

Միջին մասնագիտական կրթության որակի բարձրացումը երիտասարդների զբաղ¬վածության բարձրացման կարևոր պայման է։ Տնտեսության առանձին ճյուղերում աճի հիմնական խոչընդոտներից մեկը մասնագիտական կրթություն ունեցող կադրային բազայի պակասն է: Համապատասխանաբար, Կառավարությունը կձեռնարկի նպատա-կային ծրագրեր միջին մասնագիտական կրթության զարգացումը մասնավոր հատվածի ներկա պահանջներին առավելագույնս մոտեցնելու ուղղությամբ։

Կորպորատիվ կառավարման սկզբունքների կիրառումը մասնավոր հատվածի կայուն զարգացման կարևոր գործոն է։ Նշված սկզբունքների կիրառմամբ պահանջվող՝ կառավարման մարմինների հաշվետվողականությունը և դրանց որոշումների թափանցիկությունը պետք է դառնան մասնավոր հատվածի ռիսկերի կրճատման կարևոր հիմքեր։ Դրանք էապես կմեծացնեն նաև օտարերկրյա ներդրողների՝ հայաստանյան ծրագրերում մասնակցության ծավալները։ Կառավարությունը խրախուսելու է մասնավոր հատվածում կորպորատիվ կառավարման սկզբունքների կիրառությունը և աջակցելու է այդ ուղղությամբ իրականացվող ծրագրերի առաջխաղացմանը։

11/12/2024
դրամ
Դոլար (USD)
394.35
-0.52
Եվրո (EUR)
413.87
-1.77
Ռուբլի (RUR)
3.80
-0.13
Լարի (GEL)
139.79
-1.95
34100.49
+179.75
Արծաթ
404.45
+2.90