Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 362.50+0.00
EUR BUY - 401.00+0.00 EUR SELL - 408.00+0.00
OIL:  BRENT - 109.73+2.68 WTI - 103.85+4.36
COMEX:  GOLD - 4139.00-0.91 SILVER - 56.97-0.09
COMEX:  PLATINUM - 1655.50-0.50
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 158.31+0.20 EUR/GBP - 1.1228+0.09
FOREX:  EUR/USD - 1.1228+0.09 GBP/USD - 1.3327+0.03
STOCKS RUS:  RTSI - 933.85+1.96
STOCKS US: DOW JONES - 51966.03-0.07 NASDAQ - 26430.89+1.11
STOCKS US: S&P 500 - 7690.73+0.41
STOCKS JAPAN:  NIKKEI - 64075.42-1.30 TOPIX - 4009.21-1.43
STOCKS CHINA:  HANG SENG - 23867.74-1.32 SSEC - 3735.37+0.12
STOCKS EUR:  FTSE100 - 10764.69-1.08 CAC40 - 7868.05-1.11
STOCKS EUR:  DAX - 25319.77-1.18
20/10/2026  CBA:  USD - 361.45+0.09 GBP - 482.17+0.3
20/10/2026  CBA:  EURO - 405.11-0.3
20/10/2026  CBA:  GOLD - 48201-469 SILVER - 669.83-0.59
Կառավարության ծրագիր. Արտահանումը՝ տնտեսական աճի հիմնական շարժիչ
06/02/2019 16:06
Կիսվել

Կառավարության ծրագիր. Արտահանումը՝ տնտեսական աճի հիմնական շարժիչ

Ապրանքների և ծառայությունների արտահանման զգալի աճը պետք է դառնա  Հայաստանի տնտեսական առաջընթացի հիմնական շարժիչը։ Ծրագրային ժամանակահատվածի ավարտին ապրանքների և ծառայությունների արտահանումը ՀՆԱ-ի նկատմամբ պետք է հասնի 43-45 տոկոսի: Միաժամանակ, արտահանման կառուցվածքում պետք է զգալիորեն աճի տեխնոլոգիատար ապրանքների դերը:

Թիրախային շուկաներում հայաստանյան արտադրողների համար բարենպաստ առևտրային պայմանների պահպանումը, նորերի հաստատումը և դրանց կիրառության խորացումը պետք է լինի արտահանման խթանման ուղղությամբ Կառավարության գերակա քաղաքականությունը։ Արտահանման հավանական շուկաներում Հայաս¬տանն ունի առաջխաղացման նպաստավոր պայմաններ։ Եվրասիական տնտեսական միությանն անդամակցությունը, Եվրոպական միության տարածքում «GSP+» արտոնյալ ռեժիմի իրավունքը, բազմաթիվ երկրների հետ ազատ առևտրի համաձայնագրերի առկայությունը, Առևտրի համաշխարհային կազմակեր¬պու¬թյանն անդամակցությունն այն նախադրյալներն են, որոնք պետք է նպաստեն նույն շուկաներում հայաս¬տանյան արտահանողների հաստատմանն ու առաջ¬խա¬ղացմանը։ Միաժամանակ, ԵԱՏՄ համագործակցության շրջա¬նակում երրորդ երկրների հետ հարաբերություններում արտոնյալ պայմանների ստացումը պետք է լինի այս մասով կարևոր անելիքը։ 

Արտաքին առևտրի համար բարենպաստ միջավայրի հաստատումը պետք է զուգորդվի մեր կազմակերպությունների կողմից այդ շուկաներ ներթա¬փանցելու կարողությունների ուժեղացման ուղղությամբ պետական աջակցության ավելացմամբ։ Դա պետք է իրագործվի մի քանի ուղղություններով, որոնցից առաջնահերթն արտահանմանն առնչվող մաքսային ընթացակարգերի և դրանցով պայմանավորված վարչարարության պարզեցումն է։ Հաջորդ կարևոր ուղղությունը որակի համապատասխանության կարգավորումների արդյունավետության բարձ¬րա¬ցումն է։ Ծագման և որակի համապատասխանության սերտիֆիկացման, ինչ¬պես նաև դրանց համար պահանջվող լաբորատոր փորձաքննությունների հասա¬նե¬լիության և մատչելիության բարձրացումը, հիմնական արտահանման շուկա¬ներում համապա-տասխանության հավաստման հայաստանյան փաստաթղթերի ճանաչելիության ապահովումն այն հիմնական զարգացումներն են, որոնք պետք է չափեն նշված ուղղությամբ իրականացվող քաղաքականության արդյունքները։

Կարևոր հարցերի թվում է լինելու արտահանման շուկաներում հնարավոր ռիս-կերից հայաստանյան արտահանողներին ապահովագրումը։ Թեև պետական ծրագրերի շնորհիվ այդպիսի ծառայությունների որոշ տեսակներ ներկայումս առա¬ջարկվում են մասնավոր հատվածին, սակայն դրանց ծավալը բավարար չէ՝ արտահանման մասնակից սուբյեկտների համար զգալի նշանակություն ունենալու համար։ Կառավարությունը պետք է հետևողական լինի այն հարցում, որ այդպիսի ծառայությունների մատուցումը դառնա ֆինանսական շուկայի լայն թվով մաս¬նակիցների գործառույթ։

Արտահանվող ապրանքների և ծառայությունների առաջմղման համար կարևոր է արտաքին շուկաներում Հայաստանը՝ որպես բրենդ դիրքավորելը։ Հաջողված ոլորտներում հայաստանյան արտահանվող ապրանքների և ծառայությունների ճանաչելիության արմատավորումն էապես կկրճատի այն ծախսերը, որոնք պահանջվում են նույն շուկաներում նոր հայկական ապրանքատեսակների մուտքի և առաջմղման համար։

20/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.45
+0.09
Եվրո (EUR)
405.11
-0.3
Ռուբլի (RUR)
4.3742
+0.0011
Լարի (GEL)
139.23
-0.01
48201
-469
Արծաթ
669.83
-0.59