Կառավարությունն ունի բազմաթիվ ներդրումային ծրագրեր. Նիկոլ Փաշինյան
Կառավարությունն ունի բազմաթիվ ներդրումային ծրագրերի առաջարկներ, որոնց մի մասն իրականանալի է, մի մասն անլուրջ է, մի մասի վրա էլ պետք է աշխատել: Այդ մասին կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Ընդ որում, պոտենցիալ ներդրողները պետության հետ հարաբերվելու տարբեր ուղիներ են նախընտրում: Մի մասը նախընտրում է նախարարությունների հետ աշխատել, մի մասն աշխատել փոխվարչապետերի կամ վարչապետի, մարզպետների հետ: Դա նորմալ է, ով ում հետ ուզում է, թող աշխատի, բայց ներդրումային բանակցությունները կենտրոնանան տնտեսական զարգացման ու ներդրումների նախարարությունում», – «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց վարչապետը:
Նրա խոսքով՝ մարդու բանկային պատմությունը շատ կարևոր է ներդրումային պոտենցիալը հասկանալու համար։
«Եթե մարդը կյանքում իր բանկային հաշվին 5000 դոլար չի ունեցել ու եկել ասում է 80 միլիոնի ներդրում եմ ուզում անել, հասկանալի է, որ այդտեղ ինչ-որ բան այնպես չէ», – ասաց ՀՀ վարչապետը։