
2018թ.-ին Հայաստանում արևային վահանակների արտադրությունն աճել է 3.5 անգամ
ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն 2018թ.-ին Հայաստանում արտադրվել է 5,231 հատ արևային վահանակ։ 2017թ.-ին սույն ցուցանիշը կազմում էր 490, ինչը նշանակում է, որ արտադրության ծավալներն աճել են 3.5 անգամ։
Միևնույն ժամանակ, ավտոմոբիլային մարտկոցների արտադրությունն աճել է 33.3%-ով և կազմել 30,698 հատ, իսկ լուսավորման լամպերի արտադրությունը կազմել է 23.1 հազար հատ։