2018թ.-ին Հայաստանում գորգագործության ծավալներն աճել են 32.8%-ով
ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ 2018թ.-ի ընթացքում Հայաստանում արտադրվել է 26.3 տոննա գորգ և գորգեղեն։ 2017թ.-ին համանման ցուցանիշի համեմատ արտադրության ծավալներն աճել են 32.8%-ով։
Միևնույն ժամանակ, գուլպեղենի արտադրությունը նվազել է 26.4%-ով և կազմել 10,049.6 հազար զույգ։ Տրիկոտաժեղենի արտադրությունը նվազել է 0.2%-ով և կազմել 4,367.2 հազար հատ, իսկ բամբակյա գործվածքների արտադրությունը նվազել է 17%-ով և կազմել 3.9 տոննա։