Տնտեսական

USD BUY - 390.00+0.00 USD SELL - 397.00+0.00
EUR BUY - 409.00+0.00 EUR SELL - 418.00-1.00
OIL:  BRENT - 73.60+1.41 WTI - 70.28+1.86
COMEX:  GOLD - 2748.20+0.38 SILVER - 32.95+0.70
COMEX:  PLATINUM - 955.10+0.21
LME:  ALUMINIUM - 2601.00-0.29 COPPER - 9192.00-0.27
LME:  NICKEL - 15858.00+0.91 TIN - 29957.00+0.61
LME:  LEAD - 2043.00-1.04 ZINC - 3125.50-0.30
FOREX:  USD/JPY - 152.29+0.55 EUR/GBP - 1.0506-0.20
FOREX:  EUR/USD - 1.0506-0.20 GBP/USD - 1.2765-0.04
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 44148.56-0.22 NASDAQ - 20034.89+1.77
STOCKS US: S&P 500 - 6084.19+0.82
STOCKS JAPAN:  NIKKEI - 39372.23+0.01 TOPIX - 2749.31+0.29
STOCKS CHINA:  HANG SENG - 20155.05-0.77 SSEC - 3432.49+0.29
STOCKS EUR:  FTSE100 - 8301.62+0.26 CAC40 - 7423.40+0.39
STOCKS EUR:  DAX - 20399.16+0.34
11/12/2024  CBA:  USD - 394.35-0.52 GBP - 501.73-2.01
11/12/2024  CBA:  EURO - 413.87-1.77
11/12/2024  CBA:  GOLD - 34100.49+179.75 SILVER - 404.45+2.90
ՊԵԿ-ը շարունակում է ընդլայնել հարկային և մաքսային ոլորտներում միջազգային համագործակցությունը
04/03/2019 13:52
Կիսվել

ՊԵԿ-ը շարունակում է ընդլայնել հարկային և մաքսային ոլորտներում միջազգային համագործակցությունը

Պետական եկամուտների կոմիտեն ընդլայնում է հարկային և մաքսային ոլորտներում միջազգային համագործակցությունը: Համաշխարհային մաքսային կազմակերպության «Մերկատոր» ծրագրին միանալուց հետո Հայաստանն աջակցություն է ստանալու մաքսային ծառայության կարողությունների զարգացման ոլորտում` ապահովելով Առևտրի համաշխարհային կազմակերպության «Առևտրի դյուրացման համաձայնագրի» կիրարկումը: «Միջազգային համագործակցության վարչությունը ձեռնամուխ է եղել օդային ճանապարհով մեկնող և ժամանող ուղևորների վերաբերյալ նախնական տեղեկատվության փոխանակման ծրագրի ներդրմանը, ինչը ենթադրում է ռիսկերի թիրախավորում և ստուգման գործընթացների պարզեցում»,-նշել է ՊԵԿ միջազգային համագործակցության վարչության պետ Սուրեն Մելիք-Իսրայելյանը: Համաշխարհային մաքսային կազմակերպությունը ողջունել է նաև Բեռնարկղերի հսկողության և Բացթողնման ժամկետների ուսումնասիրության վերաբերյալ Հայաստանի ներկայացրած ծրագրերը: ՀՄԿ-ի տեղեկատվական տեխնոլոգիաների հաջորդ համաժողովն անցկացվելու է Հայաստանում:         

Հարևան երկրների հետ համագործակցության շրջանակում՝ մշակվում են նոր նախագծեր` ուղղված տեղափոխվող ապրանքների և տրանսպորտային միջոցների վերաբերյալ էլեկտրոնային տվյալների փոխանակմանը:

Հնդկաստանի հետ ևս միջկառավարական համաձայնագիր է ստորագրվելու՝ մաքսային գործերում համագործակցության և փոխադարձ օգնության վերաբերյալ: Ի դեպ, ՊԵԿ-ն առաջարկել է Ռուսաստանում Հայաստանի դեսպանությանը կից մաքսային կցորդ ունենալ, որն արագ կարձագանքի Վերին Լարսում առաջացող խնդիրներին:

Եվրոպական միության հետ գործընկերության շրջանակում 2019թ.-ին շարունակվելու է գործակցությունը մաքսային ոլորտում, ծառայությունների, էլեկտրոնային առևտրի և մտավոր սեփականության իրավունքի ուղղություններով:

Սուրեն Մելիք-Իսրայելյանը տեղեկացնում է, որ 2019 թ. մեկնարկելու է «Հարկային տեսուչներ առանց սահմանների» ծրագիրը. «Ընթացիկ տարում ընդլայնելու ենք նաև միջազգային հարկային համագործակցության այնպիսի գործիքներ, ինչպիսիք են հարկային տեղեկատվության փոխանակումը, միջազգային առևտրում տրանսֆերային գնագոյացումը, հարկման բազայի քայքայմանն ու շահույթի դուրսբերմանը հակազդելու գործիքները՝ BEPS-ը, որն, ի դեպ, Հայաստանի կողմից արդեն ընդունվել է»:

Պետական եկամուտների կոմիտեն աշխատանքները շարունակելու է նաև հարկային մարմինների ներեվրոպական կազմակերպության (IOTA) և Չինաստանի՝ «Մեկ գոտի՝ մեկ ճանապարհ» նախաձեռնության շրջանակներում: Միջազգային գործընկերների հետ ակտիվ գործակցության արդյունքում կբարձրանա են նաև ԵԱՏՄ և ԱՊՀ մաքսային ու հարկային մասնագիտացված կառույցների հետ համագործակցության արդյունավետությունը:

11/12/2024
դրամ
Դոլար (USD)
394.35
-0.52
Եվրո (EUR)
413.87
-1.77
Ռուբլի (RUR)
3.80
-0.13
Լարի (GEL)
139.79
-1.95
34100.49
+179.75
Արծաթ
404.45
+2.90