Տնտեսական

USD BUY - 390.00+0.00 USD SELL - 397.00+0.00
EUR BUY - 409.00-2.00 EUR SELL - 419.00-1.00
OIL:  BRENT - 72.58+0.99 WTI - 69.00+1.38
COMEX:  GOLD - 2737.70+1.69 SILVER - 32.72+0.31
COMEX:  PLATINUM - 953.10+0.86
LME:  ALUMINIUM - 2588.00-0.60 COPPER - 9232.00+1.20
LME:  NICKEL - 15996.00-0.32 TIN - 29918.00+2.63
LME:  LEAD - 2067.50-0.19 ZINC - 3126.00+1.77
FOREX:  USD/JPY - 151.46+0.28 EUR/GBP - 1.0527-0.27
FOREX:  EUR/USD - 1.0527-0.27 GBP/USD - 1.277+0.20
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 44247.83-0.35 NASDAQ - 19687.24-0.25
STOCKS US: S&P 500 - 6034.91-0.30
STOCKS JAPAN:  NIKKEI - 39372.23+0.01 TOPIX - 2749.31+0.29
STOCKS CHINA:  HANG SENG - 20155.05-0.77 SSEC - 3432.49+0.29
STOCKS EUR:  FTSE100 - 8280.36-0.86 CAC40 - 7394.78-1.14
STOCKS EUR:  DAX - 20329.16-0.08
11/12/2024  CBA:  USD - 394.35-0.52 GBP - 501.73-2.01
11/12/2024  CBA:  EURO - 413.87-1.77
11/12/2024  CBA:  GOLD - 34100.49+179.75 SILVER - 404.45+2.90
Կբարելավվեն երիտասարդ ընտանիքների կողմից բնակարաններ ձեռք բերելու պայմանները
07/03/2019 18:14
Կիսվել

Կբարելավվեն երիտասարդ ընտանիքների կողմից բնակարաններ ձեռք բերելու պայմանները

Կառավարությունն ընդունել է համապատասխան որոշում՝ բնակարանային պայմանների բարելավման կարիք ունեցող երիտասարդ ընտանիքներին պետական նպատակային ծրագրի հասանելիության աստիճանի բարձրացման անհրաժեշտությամբ պայմանավորված: «Երիտասարդ ընտանիքին՝ մատչելի բնակարան» ծրագրում իրականացված փոփոխություններից մեկն այն է, որ հանվել է ամուսիններից յուրաքանչյուրի գծով տարիքային առավելագույն շեմի սահմանափակումը և մնում է միայն գումարային 70 տարեկան սահմանափակումը: Առաջնային շուկայում բնակարանների ձեռքբերման ժամանակ գործող կանխավճարի մեծությունը նվազել է դառնալով 7,5 տոկոս, եթե առկա է երկրորդ գույքի գրավ կամ այդ բնակարանի արժեքի 20 տոկոսի և վարկառուի կողմից 7,5 տոկոս կամ ավելի տոկոսի չափով կատարված կանխավճարի տարբերության չափով: Հանվել են նաև վարկավորման գումարների սահմանափակումները և թողնվել են միայն ձեռքբերվող բնակարանի (բնակելի տան) արժեքի սահմանափակումները (երկրորդային շուկայի համար առավելագույնը՝ 25 մլն ՀՀ դրամ, իսկ առաջնային շուկայի դեպքում՝ առավելագույնը 30 մլն ՀՀ դրամ): Մասնավորապես, վարկի առավելագույն գումարը երկրորդային շուկայից ձեռք բերվող բնակարանի համար նախկին որոշմամբ չէր կարող գերազանցել 17.5 մլն ՀՀ դրամը, իսկ առաջնային շուկայից ձեռք բերվող բնակարանի համար՝ 24 մլն ՀՀ դրամը։ Այս դեպքում առաջանում էր խնդիր՝ կապված վարկի գումարի սահմանափակման հետ, քանի որ համապատասխանաբար 10 տոկոս և 7,5 տոկոս կանխավճարով հնարավոր կլիներ վարկ ստանալ ոչ ավելի, քան 17.5 մլն ՀՀ դրամ՝ երկրորդային շուկայից և 24 մլն ՀՀ դրամ՝ առաջնային շուկայից: Նոր փոփոխությամբ, վարկի առավելագույն գումարը երկրորդային շուկայից ձեռք բերվող բնակարանի համար երկրորդ գույքի գրավադրման կամ հիփոթեքային պարտավորության ապահովագրության առկայության դեպքում կարող է կազմել մինչև 22.5 մլն ՀՀ դրամ (նվազագույնը 10 տոկոս կանխավճար), իսկ առաջնային շուկայից ձեռք բերվող բնակարանի համար՝ մինչև 27,75 մլն ՀՀ դրամ (նվազագույնը՝ 7,5 տոկոս կանխավճար)։

Վարչապետը կարևորել է ընդունված որոշումը և նշել, որ այն կնպաստի երիտասարդ ընտանիքների կողմից բնակարաններ ձեռք բերելու պայմանների բարելավմանը:ա

11/12/2024
դրամ
Դոլար (USD)
394.35
-0.52
Եվրո (EUR)
413.87
-1.77
Ռուբլի (RUR)
3.80
-0.13
Լարի (GEL)
139.79
-1.95
34100.49
+179.75
Արծաթ
404.45
+2.90