Տնտեսական

USD BUY - 390.00+0.00 USD SELL - 397.00+0.00
EUR BUY - 409.00-2.00 EUR SELL - 419.00-1.00
OIL:  BRENT - 72.58+0.99 WTI - 69.00+1.38
COMEX:  GOLD - 2737.70+1.69 SILVER - 32.72+0.31
COMEX:  PLATINUM - 953.10+0.86
LME:  ALUMINIUM - 2588.00-0.60 COPPER - 9232.00+1.20
LME:  NICKEL - 15996.00-0.32 TIN - 29918.00+2.63
LME:  LEAD - 2067.50-0.19 ZINC - 3126.00+1.77
FOREX:  USD/JPY - 151.46+0.28 EUR/GBP - 1.0527-0.27
FOREX:  EUR/USD - 1.0527-0.27 GBP/USD - 1.277+0.20
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 44247.83-0.35 NASDAQ - 19687.24-0.25
STOCKS US: S&P 500 - 6034.91-0.30
STOCKS JAPAN:  NIKKEI - 39372.23+0.01 TOPIX - 2749.31+0.29
STOCKS CHINA:  HANG SENG - 20155.05-0.77 SSEC - 3432.49+0.29
STOCKS EUR:  FTSE100 - 8280.36-0.86 CAC40 - 7394.78-1.14
STOCKS EUR:  DAX - 20329.16-0.08
11/12/2024  CBA:  USD - 394.35-0.52 GBP - 501.73-2.01
11/12/2024  CBA:  EURO - 413.87-1.77
11/12/2024  CBA:  GOLD - 34100.49+179.75 SILVER - 404.45+2.90
Երևանում կայացել է Հայկական ԱԷԿ֊ի շահագործման ժամկետի երկարաձգման նախագծի Համատեղ համակարգող կոմիտեի նիստը
12/03/2019 19:07
Կիսվել

Երևանում կայացել է Հայկական ԱԷԿ֊ի շահագործման ժամկետի երկարաձգման նախագծի Համատեղ համակարգող կոմիտեի նիստը

Մարտի 12֊ին Երևանում կայացել է Հայկական ԱԷԿ֊ի 2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման նախագծի Համատեղ համակարգող կոմիտեի ութերորդ նիստը։ Քննարկմանը մասնակցել են Հայաստանի էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության, Կառավարության առընթեր Միջուկային անվտանգության կառավարման պետական կոմիտեի, «Հայկական ատոմային էլեկտրակայան» ՓԲԸ֊ի, «Հայատոմ» ՓԲԸ֊ի, «Ռոսատոմ» պետկորպորացիայի, ինչպես նաև  «Ռուսատոմ Սերվիս» ընկերության,  «Ռոսէներգոատոմ Կոնցերն», «Տեխսնաբէքսպորտ» ընկերությունների ներկայացուցիչներ։

Ռուսական պատվիրակությունը գլխավորել է «Ռոսատոմ» պետական կորպորացիայի գլխավոր տնօրենի առաջին տեղակալ, զարգացման և միջազգային բիզնեսի գծով տնօրեն Կիրիլ Կոմարովը, հայկական կողմը՝ Հայաստանի էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի առաջին տեղակալ Գարեգին Բաղրամյանը։

Նիստի մասնակիցները քննարկեցին 2019 թ. գործողությունների ծրագիրը և մինչև 2021թ․ միջոցառումների ծրագիրը, Հայկական ԱԷԿ 2-րդ էներգաբլոկի շահագործման պայմանները՝ պլանային-կանխարգելիչ վերանորոգման աշխատանքներից հետո, ինչպես նաև ՀԱԷԿ-ի արդիականացման շրջանակում Հայաստամի և Ռուսաստանի միջև համագործակցության մասին Միջկառավարական համաձայնագրի գործողության ժամկետի երկերաձգման հարցը։ Կողմերն քննարկեցին նաև  օգտագործված միջուկային վառելիքի դուրս բերման և վերամշակման պիլոտային ծրագրի նախապատրաստման հարցը։

Նիստի մասնակիցները քննարկեցին նաև հումանիտար ոլորտում և ատոմային էներգետիկայի համար կադրերի պատրաստման ուղղությամբ Հայաստանի և Ռուսաստանի երկկողմ համագործակցությունը։ 2018թ․ դեկտեմբերին մեկնարկել է Ռոսատոմի քվոտաներով բակալավրիատի, մագիստրատուրայի և ասպիրանտուրայի ծրագրերով Ռուսաստանի առաջատար տեխնիկական բուհերում սովորելու համար հայ ուսանողների ընտրությունը: 2019/20 ուսումնական տարվա համար հայ ուսանողներին  հատկացվել է 4 քվոթա։ Այս տարի անցկացվել է Հայաստանի ավագ դպրոցականների միջև մաթեմատիկայի և ֆիզիկայի ամենամյա օլիմպիադայի եզրափակիչը, որի մրցանակակիրները արտոնություններ կստանան «Ռոսատոմ» պետական կորպորացիայի հիմնական բուհեր, մասնավորապես՝ ՄԻՖԻ Միջազգային հետազոտական միջուկային համալսարան ընդունվելիս:

Ատոմային էներգետիկայի բնագավառում կրթությունը հանրայնացման նպատակով Հայաստանի Ազգային պոլիտեխնիկական համալսարանում ռուս մասնագետների մասնակցությամբ պարբերաբար անցկացվում են կրթական միջոցառումներ, իսկ Հայաստանի ներկայացուցիչները մասնակցում են «Ռոսատոմ» պետկորպորացիայի աջակցությամբ անցակցվող հումանիտար և միջազգային մշակութային  նախագծերին։

Նիստի արդյունքում կողմերը պայմանավորվել են ընդլայնել համագործակցությունը  Հայաստանում ատոմային էներգետիկայի  հանրայնացման  և հասարակական ընկալման ձևավորման ուղղությամբ։ 

Հիշեցնենք, որ հայկական ԱԷԿ-ը տարածաշրջանի միակ ատոմակայանն է։ Այն ապահովում է Հայաստանում արտադրվող էլեկտրաէներգիայի ավելի քան 30%-ը։ ՀԱԷԿ-ի արդիականացման և շահագործման ժամկետի երկարաձգման աշխատանքները կավարտվեն 2021թ․ վերջին, որի արդյունքում այն կհագեցվի ժամանակակից սարքավորումներով, իսկ անվտանգության աստիճանը կհասցվի միջազգային չափանիշներին։

«Ռոսատոմ» ատոմային էներգիայի պետական կորպորացիան գլոբալ տեխնոլոգիական առաջատարներից է։ «Ռոսատոմը» միավորում է ավելի քան 300 ձեռնարկություններ և կազմակերպություններ, այդ թվում Ռուսաստանի ատոմային ոլորտի բոլոր քաղաքացիական ընկերություններ, գիտահետազոտական կենտրոններ և  աշխարհի միակ ատոմային նավատորմը:

Հայաստանում «Ռոսատոմի» առանցքային նախագիծն է Հայկական  ԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգումը: «Ռոսատոմ» ընկերությունը իրականացնում է նաև ատոմային կայանի համար վառելիքի  մատակարարումը։ Երկկողմ համագործակցության կարևոր ուղղություններից են առողջապահական և կրթական համատեղ նախագծերի իրականացումը և ատոմային ոլորտի համար կադրերի  պատրաստումը։. http://www.rosatom.ru

«Ռուսատոմ Սերվիս» ԲԸ-ն «Ռոսատոմ» պետական կորպորացիայի էլեկտրաէներգետիկ բաժանմունքի մասն է: Ընկերությունը ՋՋԷՌ-ով աշխատող օտարերկրյա ԱԷԿ-երին մատուցում է շահագործման և վերանորոգման հետ կապված ծառայություններ և մատակարարումներ: Ընկերությունը ներկայացված է Ռուսաստանից դուրս ՋՋԷՌ-ներով աշխատող ԱԷԿ ունեցող գրեթե բոլոր երկրներում: Չինաստանի, Իրանի, Բուլղարիայի և Հայաստանի շուկաներում «Ռուսատոմ սերվիսե ԲԸ-ն առաջատար դիրքեր է զբաղեցնում՝ հանդիսանալով շահագործման ժամկետների երկարացման, նախազգուշական վերանորոգումների իրականացման և սարքավորումների արդիականացման հետ կապված աշխատանքների գլխավոր կապալառու: Ընկերության պատվերների ծավալը օտարերկրյա շուկաներում կազմում է 500 մլն դոլար: . www.rusatomservice.ru

11/12/2024
դրամ
Դոլար (USD)
394.35
-0.52
Եվրո (EUR)
413.87
-1.77
Ռուբլի (RUR)
3.80
-0.13
Լարի (GEL)
139.79
-1.95
34100.49
+179.75
Արծաթ
404.45
+2.90