
2019թ. հունվարին Հայաստանում պղնձի խտանյութի արտադրությունը նվազել է 14.9%-ով
ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն 2019թ. հունվարին Հայաստանում արտադրվել է 24 հազար տոննա պղնձի խտանյութ։ 2018թ. հունվարի համեմատ արտադրության ծավալները նվազել են 14.9%-ով։
Միևնույն ժամանակ ցինկի խտանյութի արտադրությունն ընկել է 5.7%-ով և կազմել 729 տոննա, մոլիբդենի խտանյութի արտադրությունն զիջել է դիրքերը 14.1%-ով և կազմել 822 տոննա, ֆեռոմոլիբդենի արտադրությունն աճել է 40.9%-ով և կազմել 486 տոննա, պողպատյա խողովակեների արտադրությունը նվազել է 9.2%-ով՝ կազմելով 688 տոննա, իսկ ալյումինե փայլաթիթեղի արտադրությունը նվազել է 32.9%-ով և կազմել 2,115 տոննա։