![Դիլիջանի թունելի լույսերը փոխարինվում են «LED» լամպերով](https://b24.am/pub/uploads/2019/03/news1552662249729311503201930_157804745.jpg)
Դիլիջանի թունելի լույսերը փոխարինվում են «LED» լամպերով
Դիլիջանի թունելի լուսավորությունն այսուհետ ապահովված կլինի «LED» լամպերով:
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանը թունելը սպասարկող «Ճանապարհ» ՍՊ ընկերության ղեկավար Էդուարդ Բեզոյանին հանձնարարել է թունելի պահպանման և սպասարկման միջոցների հաշվին եղած լուսատուները փոխարինել ժամանակակից, ավելի հզոր լուսատուներով, իսկ անհրաժեշտության դեպքում ավելացնել դրանց քանակը:
Սեղմ ժամկետներում՝ փուլ առ փուլ, նոր լուսատուներով կփոխարինվեն նաև Պուշկինի և Նալբանդի թունելները:
Նշենք, որ թունելներում ժամանակակից լուսատուների փոխարինումը իրականացվում է առանց ՀՀ պետական բյուջեից լրացուցիչ ֆինանսավորման: