Տնտեսական

USD BUY - 387.00+0.50 USD SELL - 390.00+1.00
EUR BUY - 407.00+0.00 EUR SELL - 411.00-1.00
OIL:  BRENT - 72.17+0.32 WTI - 68.33+0.46
COMEX:  GOLD - 2572.40+0.24 SILVER - 30.57+1.09
COMEX:  PLATINUM - 946.10+0.79
LME:  ALUMINIUM - 2516.50-0.55 COPPER - 8990.00-0.63
LME:  NICKEL - 15619.00-0.71 TIN - 28932.00-2.46
LME:  LEAD - 1960.00-2.41 ZINC - 2942.50-1.29
FOREX:  USD/JPY - 156.47+0.30 EUR/GBP - 1.0544-0.02
FOREX:  EUR/USD - 1.0544-0.02 GBP/USD - 1.2678-0.04
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 43750.86-0.47 NASDAQ - 19107.65-0.64
STOCKS US: S&P 500 - 5949.17-0.60
STOCKS JAPAN:  NIKKEI - 38642.91+0.28 TOPIX - 2711.64+0.39
STOCKS CHINA:  HANG SENG - 19426.34-0.05 SSEC - 3330.73-1.45
STOCKS EUR:  FTSE100 - 8071.19+0.51 CAC40 - 7311.80+1.32
STOCKS EUR:  DAX - 19263.70+1.37
15/11/2024  CBA:  USD - 388.25+0.61 GBP - 491.99+2.05
15/11/2024  CBA:  EURO - 410.42+3.01
15/11/2024  CBA:  GOLD - 32046.39-341.61 SILVER - 374.35-10.88
Նիկոլ Փաշինյան. Իրանական գազի տարանցման շուրջ քննարկումները թափանցիկ են բոլոր գործընկերների համար
19/03/2019 12:51
Կիսվել

Նիկոլ Փաշինյան. Իրանական գազի տարանցման շուրջ քննարկումները թափանցիկ են բոլոր գործընկերների համար

Հայաստանի տարածքով իրանական գազի տարանցման հարցը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Իրան կատարած այցի ընթացքում օրակարգային կարևորագույն կետերից մեկն է դարձել. այն նախնական քննարկման էր ենթարկվել նաև Ռուսաստանի, Վրաստանի, Թուրքմենստանի ղեկավարների հետ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, մարտի 19-ին մամուլի ասուլիսի ընթացքում այս մասին հայտնեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Տեղյակ եք, որ ես Իրան կատարած այցից առաջ հեռախոսազրույցներ եմ ունեցել Վրաստանի վարչապետի հետ, Ռուսաստանի նախագահի հետ և Թուրքմենստանի նախագահի հետ: Նրանց նաև տեղեկացրել եմ, թե ինչ հարցերի շրջանակ եմ պատրաստվում քննարկել Իրանում, որովհետև կարևոր են նաև նրանց մոտեցումները, մասնավորապես,  որքանով են Վրաստանը, Թուրքմենստանը, Ռուսաստանը հետաքրքրված նման խոսակցությամբ: Նրանց հետ քննարկումների արդյունքում է նաև որոշվել, որ այս թեման Իրանում պետք է դառնա կարևոր կետերից մեկը: Քննարկումները շարունակվում են և կշարունակվեն, քանի դեռ մենք չենք եկել որևէ եզրակացության»,- ասաց ՀՀ վարչապետը:

Նա հավելեց, որ, ընդհանուր առմամբ, տրամադրվածությունը պետք է լինի այն, որ Հայաստանը հնարավոր բոլոր ուղղություններով հարաբերությունները զարգացնի թե՛ Իրանի, թե՛ Վրաստանի, թե՛ Ռուսաստանի, թե՛ ԵՄ-ի, թե՛ ԱՄՆ-ի հետ: «Այսինքն՝  բոլոր ուղղություններով մենք պետք է նախաձեռնություններ, գաղափարներ ունենանք, թե ինչպես կարող ենք այդ հարաբերությունները զարգացնել:  Կարևոր է արձանագրել, որ նման զարգացումները կարևոր են մեր տարածաշրջանում կայունությունը և ինտեգրացիան ապահովելու առումով: Ուրախ եմ արձանագրել, որ կա հետաքրքրություն, որը միատեսակ և միանման չէ: Ամենակարևորն այն է, որ մենք այս գործընթացում մեր բոլոր գործընկերների հետ ենք քննարկում ունենում, և ամեն ինչ անում ենք, որ մեր օրակարգը, մեր գործողությունները նրանց համար թափանցիկ լինեն»,- ընդգծեց Փաշինյանը:

Անդրադառնալով հարցին, թե արդյոք Հայաստանի տարածքով իրանական գազի տարանցման հարցը ենթադրում է նոր գազատար՝ ՀՀ վարչապետը հստակեցրեց, որ խոսքը նոր գազատարի մասին չէ: «Խոսքը նոր գազատարի մասին չէ առնվազն այնքան ժամանակ, քանի դեռ եղած գազատարերով հնարավոր է իրականացնել առկա ծրագրերը»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:

Փաշինյանը երկօրյա պաշտոնական այցով Իրանում էր փետրվարի 27-28-ը:

15/11/2024
դրամ
Դոլար (USD)
388.25
+0.61
Եվրո (EUR)
410.42
+3.01
Ռուբլի (RUR)
3.90
+0.00
Լարի (GEL)
142.19
+0.41
32046.39
-341.61
Արծաթ
374.35
-10.88