Տնտեսական

USD BUY - 390.00+0.00 USD SELL - 397.00+0.00
EUR BUY - 409.00+0.00 EUR SELL - 418.00-1.00
OIL:  BRENT - 73.60+1.41 WTI - 70.28+1.86
COMEX:  GOLD - 2748.20+0.38 SILVER - 32.95+0.70
COMEX:  PLATINUM - 955.10+0.21
LME:  ALUMINIUM - 2601.00-0.29 COPPER - 9192.00-0.27
LME:  NICKEL - 15858.00+0.91 TIN - 29957.00+0.61
LME:  LEAD - 2043.00-1.04 ZINC - 3125.50-0.30
FOREX:  USD/JPY - 152.29+0.55 EUR/GBP - 1.0506-0.20
FOREX:  EUR/USD - 1.0506-0.20 GBP/USD - 1.2765-0.04
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 44148.56-0.22 NASDAQ - 20034.89+1.77
STOCKS US: S&P 500 - 6084.19+0.82
STOCKS JAPAN:  NIKKEI - 39849.14+1.21 TOPIX - 2773.03+0.86
STOCKS CHINA:  HANG SENG - 20397.05+1.20 SSEC - 3461.50+0.85
STOCKS EUR:  FTSE100 - 8301.62+0.26 CAC40 - 7423.40+0.39
STOCKS EUR:  DAX - 20399.16+0.34
12/12/2024  CBA:  USD - 394.31-0.04 GBP - 502.43+0.70
12/12/2024  CBA:  EURO - 413.87+0.00
12/12/2024  CBA:  GOLD - 34297.96+197.47 SILVER - 401.87-2.58
Տիգրան Խաչատրյան. Կառավարությունը լսելու է Հարկային օրենսգրքի վերաբերյալ բոլոր տեսակետները
25/03/2019 19:00
Կիսվել

Տիգրան Խաչատրյան. Կառավարությունը լսելու է Հարկային օրենսգրքի վերաբերյալ բոլոր տեսակետները

Հարկային նոր օրենսգիրքը ներդրումային երկարաժամկետ որոշումներ կայացնելու համար առանձնահատուկ կարևոր նշանակություն կունենա: Փաթեթի նկատմամբ հանրային արձագանքը մեծ է, և մինչ ԱԺ-ում այն քննարկելը, կառավարությունն ուզում է լսել բոլոր կողմերի կարծիքները: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին մարտի 25-ին Ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ասաց ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանը։

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արտյոմ Ծառուկյանը հետաքրքրվեց, թե ինչու Հարկային օրենսգրքի փոփոխությունների նախագիծն արդեն 8 ամիս չի հասնում Ազգային ժողով: Նա նկատեց, որ ներդրումների հետ կապված բազմաթիվ հարցեր հենց կախված են լինելու Հարկային օրենսգրքից։

Տիգրան Խաչատրյանը նշեց, որ Հարկային օրենսգրքում առկա են այնպիսի շրջադարձային փոփոխություններ, որոնք ներդրումային միջավայրի տեսանկյունից շատ մեծ ազդեցություն են թողնելու, օրինակ՝ միկրոբիզնեսը հարկերից ազատելը, շրջանառության շեմի վերականգնումը, հատկապես եկամտահարկի և շահութահարկի դրույքաչափերի նվազեցումը: «Որքան ցածր է եկամտային հարկը, այնքան բարձր է ակտիվների նկատմամբ շահութաբերությունը կամ ներդրումների նկատմամբ շահութաբերությունը: Համապատասխանաբար այս փաթեթը ներդրումային երկարաժամկետ որոշումներ կայացնելու համար առանձնահատուկ կարևոր նշանակություն ունի: Եվ այն որքան շուտ գա ԱԺ և որքան շուտ հայտարարվեն ներդրողների համար այդ կանոնները, այնքան նոր միջավայրի հետ կապվող որոշումները շուտ կկայացվեն»-նկատեց նախարարը:

Անդրադառնալով հարցին, թե ինչու այն շուտ չի բերվում խորհրդարան՝ Խաչատրյանն ասաց, որ եկամտային հարկերի նվազեցում է կատարվելու, մյուս կողմից այդ հարկային եկամուտները պետք է փոխհատուցվեն: Փոխհատուցվելու համար առաջարկված են միջոցառումներ, որոնք հատկապես վերաբերում են այլ հարկատեսակների, մասնավորապես ակցիզային հարկերի բարձրացումը: «Եվ բնականաբար դրանք առաջացնում են հանրային քննարկումներ: Փաթեթի նկատմամբ զգայունության աստիճանը և հանրային արձագանքը շատ բարձր է, կան տեսակետներ: Կառավարությունն առաջարկում է ԱԺ գալուց առաջ լսել բոլոր տեսակետները և ի վերջո բերել այնպիսի փաստաթուղթ, որի շուրջ քննարկումները բավականաչափ ծավալված են, իսկ տեսակետները՝ հասկացված են»,-նշեց նա ու հավելեց, որ սակայն դա չի նշանակում, թե ԱԺ-ում քննարկումներ չեն լինելու:

12/12/2024
դրամ
Դոլար (USD)
394.31
-0.04
Եվրո (EUR)
413.87
+0.00
Ռուբլի (RUR)
3.81
+0.01
Լարի (GEL)
138.84
-0.95
34297.96
+197.47
Արծաթ
401.87
-2.58