
Կառավարությունը մշակել է ագրոպարենային սարքավորումների լիզինգի աջակցության ծրագիր
Հայաստանի կառավարությունը մշակել է ագրոպարենային սարքավորումների լիզինգի աջակցության ծրագիրը, որը հնարավորություն է ընձեռում արդիականացնել ձեր ագրոբիզնեսը։
Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, ծրագրի շրջանակներում հնարավոր է ձեռք բերել անասնաբուծության, մեղվաբուծության, ձկնաբուծության, բուսաբուծության, ջերմոցային և սառնարանային տնտեսություններում, սպանդանոցներում, ագրովերամշակող արդյունաբերութան և ագրոպարենային այլ ոլորտներում օգտագործվող ցանկացած սարքավորում, ինչպես նաև կաթի մթերման կայաններ։
Ծրագրի պայմաններն են`
4% տարեկան տոկոսադրույք,
մինչեւ 8 տարի մարման ժամկետ,
20 % կանխավճար։
Սահմանամերձ բնակավայրերում գործունեություն իրականացնող տնտեսվարողներին լիզինգը կտրամադրվի 0 % տոկոսադրույքով:
Ձեռք բերվող սարքավորումների արժեքների հանրագումարը չպետք է գերազանցի 450 մլն դրամը: