Պետությունը միկրոձեռնարկատիրությամբ զբաղվողների մոտ աշխատողների աշխատավարձը, անկախ չափից, հարկելու է 5000 դրամ ամրագրված դրույքաչափով
Փոքր և միջին ձեռնակրությունների վարձու աշխատողներն անկախ աշխատավարձի մեծությունից կհարկվեն 5000 դրամ ամրագրված դրույքաչափով: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ֆինանսների փոխնախարար Արման Պողոսյանը:
«Փոքր և միջին ձեռնակրությունների վարձու աշխատողներն անկախ աշխատավարձի մեծությունից կհարկվեն 5000 դրամ ամրագրված դրույքաչափով», – ասաց փոխնախարարը:
Նա նաև տեղեկացրեց, որ նախատեսված փոփոխություններում միկրոձեռնարկատիրության հարկման համակարգում բոլորը ազատվում են հիմնական հարկերից՝ անգամ շրջանառության հարկից կամ ավելացված արժեքի հարկից: