Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50+0.50
EUR BUY - 401.00+1.00 EUR SELL - 403.50+0.00
OIL:  BRENT - 92.42+0.79 WTI - 86.60+0.80
COMEX:  GOLD - 4020.70-2.05 SILVER - 51.10-2.78
COMEX:  PLATINUM - 1564.40-0.84
LME:  ALUMINIUM - 3066.50+0.13 COPPER - 13896.50+0.93
LME:  NICKEL - 16225.00-0.78 TIN - 46439.00-0.06
LME:  LEAD - 1886.00+0.03 ZINC - 3731.00+0.54
FOREX:  USD/JPY - 158.84+0.56 EUR/GBP - 1.1163-0.52
FOREX:  EUR/USD - 1.1163-0.52 GBP/USD - 1.3345-0.74
STOCKS RUS:  RTSI - 935.93-0.37
STOCKS US: DOW JONES - 52231.89-0.30 NASDAQ - 25065.87-0.74
STOCKS US: S&P 500 - 7520.93-0.38
STOCKS JAPAN:  NIKKEI - 60459.58+2.87 TOPIX - 3893.71+1.98
STOCKS CHINA:  HANG SENG - 24557.04+0.44 SSEC - 3663.72+0.08
STOCKS EUR:  FTSE100 - 10751.59-0.29 CAC40 - 8278.59+0.55
STOCKS EUR:  DAX - 26347.45+0.31
10/11/2026  CBA:  USD - 360.43+0 GBP - 484.06+0.4
10/11/2026  CBA:  EURO - 404.55+1.19
10/11/2026  CBA:  GOLD - 47708+781 SILVER - 609.82+7.01
Մեկնարկում են Հայաստանի թվային օրակարգի մշակման աշխատանքները
02/04/2019 11:44
Կիսվել

Մեկնարկում են Հայաստանի թվային օրակարգի մշակման աշխատանքները

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը Համաշխարհային բանկի (ՀԲ) թվային զարգացման գլոբալ պրակտիկայի ստորաբաժանման հետ համատեղ իրականացրեց «Հայաստանի թվային փոխակերպման օրակարգ. Թվային ռազմավարություն և տվյալների վրա հիմնված զարգացում Հայաստանում» թեմայով աշխատաժողովը, որով հայտարարվեց  Հայաստանի թվային փոխակերպման օրակարգի մշակման գործընթացի սկիզբը: 

Աշխատաժողովի նպատակն էր ներկայացնել թվային տնտեսության ռազմավարությունների համաշխարհային առաջատար փորձը և առանցքային դերակատարների հետ նախագծել Հայաստանի թվային փոխակերպման օրակարգի ճանապարհային քարտեզը: 

Բացման և ողջույնի խոսքերով հանդես եկան ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի տեղակալ Գեղամ Վարդանյանը և ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի խորհրդական Գայանե Սերոբյանը, ովքեր իրենց խոսքում ներկայացրին Հայաստանի թվային փոխակերպման ՀՀ կառավարության տեսլականը:

Գեղամ Վարդանյանն ընդգծեց, որ Հայաստանում արդեն իսկ իրականացված են մեծածավալ աշխատանքեր է-կառավարման ոլորտում ազգային ռազմավարության բացակայության պայմաններում և շեշտեց ազգային թվային օրակարգը մշակելուց առաջ նախկինում կատարված աշխատանքների գույքագրման կարևորությունը:

Նախարարի խորհրդականը կարևորեց թվային օրակարգի մշակման մասնակցային գործընթացը՝ համոզմունք հայտնելով, որ շահագրգիռ կազմակերպությունները պահը բաց չեն թողնի և պատշաճ կերպով կկենտրոնացնեն իրենց ջանքերը և կմասնակցեն համակողմանի շահերի վրա կառուցված, երկրի ներառական տնտեսական աճին ու միջազգային թվային շուկաներին արագ ու անխոչընդոտ ինտեգրմանը միտված ազգային թվային օրակարգի մշակմանը:

ՀԲ-ի կողմից ողջույնի խոսքով հանդես եկավ ՀԲ ծրագրի ավագ պատասխանատու Օլեգ Պետրովը, ով կարևորեց թվային փոխակերպման օրակարգի նկատմամբ երկրի և ՀՀ կառավարության սեփականության զգացողությունը՝ նշելով, որ պատրաստ են աջակցելու ՀՀ կառավարության կողմից մշակված Հայաստանի թվային օրակարգին:

Ծրագրի առաջատար պատասխանատու Պրասաննա Լալ Դասը ներկայացրեց «Տվյալների հիման վրա զարգացում» ուղենշային զեկույցը, որտեղ ընդգծվում է տվյալների ռազմավարական և առանցքային նշանակությունը թվային մրցունակության համատեքստում: Հետևաբար չափազանց կարևոր է ունենալ տվյալների կառավարման ռազմավարություն:

10/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.43
+0
Եվրո (EUR)
404.55
+1.19
Ռուբլի (RUR)
4.3579
-0.0208
Լարի (GEL)
138.92
-0.02
47708
+781
Արծաթ
609.82
+7.01