Տնտեսական

USD BUY - 390.00+0.00 USD SELL - 395.00-2.00
EUR BUY - 409.00+0.00 EUR SELL - 416.00-2.00
OIL:  BRENT - 74.49+1.50 WTI - 71.09+1.54
COMEX:  GOLD - 2665.90-1.63 SILVER - 31.00-1.37
COMEX:  PLATINUM - 927.70-1.27
LME:  ALUMINIUM - 2599.50+0.00 COPPER - 9091.50+0.00
LME:  NICKEL - 16168.00+0.00 TIN - 29534.00+0.00
LME:  LEAD - 2005.50+0.00 ZINC - 3075.00+0.00
FOREX:  USD/JPY - 153.64+0.41 EUR/GBP - 1.0502+0.41
FOREX:  EUR/USD - 1.0502+0.41 GBP/USD - 1.2618-0.31
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 43828.06-0.20 NASDAQ - 19926.72+0.12
STOCKS US: S&P 500 - 6051.09+0.00
STOCKS JAPAN:  NIKKEI - 39470.44-0.95 TOPIX - 2746.56-0.95
STOCKS CHINA:  HANG SENG - 19971.24-2.09 SSEC - 3391.88-2.01
STOCKS EUR:  FTSE100 - 8300.33-0.14 CAC40 - 7409.57-0.15
STOCKS EUR:  DAX - 20405.92-0.10
13/12/2024  CBA:  USD - 394.01-0.30 GBP - 498.30-4.13
13/12/2024  CBA:  EURO - 413.24-0.63
13/12/2024  CBA:  GOLD - 34004.58-293.38 SILVER - 403.85+1.98
Տիգրան Ավինյանն ընդունել է միջազգային փորձագետների խմբի
03/04/2019 19:42
Կիսվել

Տիգրան Ավինյանն ընդունել է միջազգային փորձագետների խմբի

Հայաստանի փոխվարչապետ Տիգրան Ավինյանն ապրիլի 2-ին ընդունել է անվանի գիտնականների և միջազգային փորձագետների, որոնք Հայաստանում էին գտնվում «Տնտեսության և քաղաքականության մոդելավորում օպտիմալ զարգացման համար» երկօրյա միջազգային տնտեսական գիտաժողովին շրջանակներում: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրեցին փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակից:

Տիգրան Ավինյանն իր երախտիքն է հայտնել հյուրերին իրենց գիտական աշխատանքների արդյունքները ներկայացնելու և արդիական խնդիրների վերաբերյալ հագեցած քննարկումների համար։ Նա նշել է, որ երկօրյա շփումներն ու բազմաթիվ օրակարգային հարցերի շուրջ մտքերի փոխանակությունը վստահություն են ներշնչում, որ հետագա համագործակցության համար արդյունավետ պայմաններ են ստեղծվել։

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ հյուրերը մատնանշել են իրենց մեծ ոգևորությունը Հայաստանի հետ ծանոթության և ընթացող բարեփոխումների այս ակտիվ ժամանակահատվածում երկրում գտնվելու առնչությամբ։ Նրանք հայտնել են, որ Հայաստանի տնտեսական զարգացման տարբեր հարցերի վերաբերյալ իրենց առաջարկությունները կկազմեն և կտրամադրեն կառավարությանը:

Վերջում զրուցակիցները պատրաստակամություն են հայտնել շարունակել հետագա համագործակցությունը:

13/12/2024
դրամ
Դոլար (USD)
394.01
-0.30
Եվրո (EUR)
413.24
-0.63
Ռուբլի (RUR)
3.83
+0.02
Լարի (GEL)
139.72
+0.88
34004.58
-293.38
Արծաթ
403.85
+1.98