Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50-0.50
EUR BUY - 401.00-0.50 EUR SELL - 406.00-1.00
OIL:  BRENT - 117.38+3.22 WTI - 103.27+3.18
COMEX:  GOLD - 3991.10-1.28 SILVER - 53.71-1.92
COMEX:  PLATINUM - 1562.40-0.47
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 156.82-0.05 EUR/GBP - 1.1202-0.11
FOREX:  EUR/USD - 1.1202-0.11 GBP/USD - 1.3372-0.17
STOCKS RUS:  RTSI - 965.88+2.05
STOCKS US: DOW JONES - 52215.16-1.23 NASDAQ - 25955.34-0.21
STOCKS US: S&P 500 - 7623.68-0.52
STOCKS JAPAN:  NIKKEI - 62693.16-0.34 TOPIX - 3965.81-0.79
STOCKS CHINA:  HANG SENG - 23093.37+0.69 SSEC - 3690.48+0.89
STOCKS EUR:  FTSE100 - 10690.36-0.32 CAC40 - 7782.82-0.36
STOCKS EUR:  DAX - 25181.65-0.75
23/10/2026  CBA:  USD - 361.14-0.19 GBP - 482.99-0.36
23/10/2026  CBA:  EURO - 404.33-0.9
23/10/2026  CBA:  GOLD - 47004-944 SILVER - 648.3-20.2
«Երևանի գինու օրեր»-ն արդեն երրորդ տարին մայրաքաղաք են բերում մեծ թվով զբոսաշրջիկներ
03/05/2019 19:39
Կիսվել

«Երևանի գինու օրեր»-ն արդեն երրորդ տարին մայրաքաղաք են բերում մեծ թվով զբոսաշրջիկներ

Մայրաքաղաք Երևանում մեկնարկեց հայկական գինու լավագույն ավանդույթների զարգացմանն ու ներկայացմանը նվիրված «Երևանի գինու օրեր» միջոցառումը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ մայիսի 3-ին մեկնարկած միջոցառումը կազմակերպել է «ԷվենՏուրա» ընկերությունը:

«Սա արդեն 3-րդ տարին անցկացվող, Երևանին նվիրված միջոցառում է՝ միտված գինու և գինու տուրիզմի հանրահռչակմանը: Միջոցառումը միտված է զարգացնելու իրադարձային զբոսաշրջությունը, նաև հանրությանը ծանոթացնելու գինու մշակույթին, նոր գինեգործներին, նոր արտադրողներին, հին արտադրողներին, որոնք ունեն նոր գինիներ: Կարծում եմ, որ սա բարի ավանդույթ է դառնում, որտեղ երևանցիներն ու հյուրերը հանդիպում են»,-ասաց «ԷվենՏուրա»-ի համահիմնադիր Նունե Մանուկյանը:

Նա  նաև տեղեկացրեց, որ միջոցառումը ներառված է շատ տուրփաթեթներում: Շատ զբոսաշրջիկներ գալիս են հենց այս միջոցառման համար: Կան գինու օրերի փաթեթներ:  Մանուկյանի կարծիքով՝ այս տարի միջոցառմանը շատ կլինեն հյուրեր Ռուսաստանից, Գերմանիայից, Ֆրանսիայից, քանի որ իրենց թիմը գովազդի վրա մեծ ուշադրություն է դարձրել:

Միջոցառմանը մասնակցող ռուս զբոսաշրջիկ Նատալիա Նեբովան «Երևանի գինու օրեր»-ի մասին լսել է հայաստանցի ծանոթներից մեկից: «Գիտեմ, որ ամեն տարի անցկացվում է: Այնպես ստացվեց, որ այս տարի էքսկուրսիա էին գալիս ու եկանք մասնակցելու նաև գինու օրերին»,-ասաց նա ու հավելեց, որ  իրենց իսկապես շատ է դուրս գալիս հայկական գինին՝ հատկապես նռան:

Գինեգործ Հենրիկ Սալջյանը տեղեկացրեց, որ տաղավարներին գրեթե հավասարապես մոտենում են թե հայաստանցիներ, թե զբոսաշրջիկներ: Նա նկատել է, որ ավելի շատ նախընտրում են մրգային գինիներ, հատկապես նռան։

Այս տարի «Երևանի գինու օրեր»-ին  ներկայացված է 25 տաղավար, 30-ից ավելի ռեստորաններ: Միջոցառումն անցկացվում է Երևանի կենտրոնական և ամենակոլորիտային անկյուններից մեկում՝ Սարյան և Մոսկովյան փողոցների համապատասխանաբար Պուշկին և Սպենդիարյան խաչմերուկների հատվածում։ Միջոցառմանը ներկա էին նաև պատգամավորներ, քաղաքական, մշակութային գործիչներ: Այն կշարունակվի նաև մայիսի 4-ին, ժամը 19:00-ից մինչև 23:00-ն:

 «Երևանի գինու օրերը» նպաստում է Հայաստանի և մասնավորապես՝ Երևանի իմիջի ամրապնդմանն ու բարձրացմանը համաշխարհային զբոսաշրջության շուկայում: Միջոցառման այցելուների աշխարհագրական բաշխվածությունը ընդարձակվել է ԱՊՀ բոլոր երկրներից ընդհուպ մինչև Կանադա և Ավստրալիա։ Այս տարի տարածքը շատ ավելի ընդարձակ է։ Միջոցառման մուտքն անվճար է։ Գինու տաղավարների ներկայացրած գինիներից օգտվելու համար պետք է ձեռք բերել 6000 դրամ արժողությամբ հատուկ փաթեթները։ Փաթեթներն իրենց մեջ ներառում են գինու ապակե բաժակ «Գինու Օրեր» ապրանքանիշով,  կտորից հարմարավետ պատյան, հայաստանյան և արցախյան գինի արտադրողների տեղեկատվական գրքույկ, 20% զեղչի կտրոններ մասնակից մի քանի ռեստորաններից՝ ցանկացած ուտեստ 20% զեղչով գնելու համար, վաճառվելու են նաև հավելյալ կտրոններ 500 դրամ արժողությամբ:

23/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.14
-0.19
Եվրո (EUR)
404.33
-0.9
Ռուբլի (RUR)
4.4868
+0.0332
Լարի (GEL)
139.11
-0.03
47004
-944
Արծաթ
648.3
-20.2