Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 400.00+0.00 EUR SELL - 403.50+0.50
OIL:  BRENT - 92.42+0.79 WTI - 86.60+0.80
COMEX:  GOLD - 4020.70-2.05 SILVER - 51.10-2.78
COMEX:  PLATINUM - 1564.40-0.84
LME:  ALUMINIUM - 3066.50+0.13 COPPER - 13896.50+0.93
LME:  NICKEL - 16225.00-0.78 TIN - 46439.00-0.06
LME:  LEAD - 1886.00+0.03 ZINC - 3731.00+0.54
FOREX:  USD/JPY - 158.84+0.56 EUR/GBP - 1.1163-0.52
FOREX:  EUR/USD - 1.1163-0.52 GBP/USD - 1.3345-0.74
STOCKS RUS:  RTSI - 935.93-0.37
STOCKS US: DOW JONES - 52231.89-0.30 NASDAQ - 25065.87-0.74
STOCKS US: S&P 500 - 7520.93-0.38
STOCKS JAPAN:  NIKKEI - 60459.58+2.87 TOPIX - 3893.71+1.98
STOCKS CHINA:  HANG SENG - 24557.04+0.44 SSEC - 3663.72+0.08
STOCKS EUR:  FTSE100 - 10751.59-0.29 CAC40 - 8278.59+0.55
STOCKS EUR:  DAX - 26347.45+0.31
10/11/2026  CBA:  USD - 360.43+0 GBP - 484.06+0.4
10/11/2026  CBA:  EURO - 404.55+1.19
10/11/2026  CBA:  GOLD - 47708+781 SILVER - 609.82+7.01
Նիկոլ Փաշինյան. Հայաստանում 2019թ.-ին բյուջետային եկամուտները կգերակատարվեն ոչ թե 40 միլիարդ, այլ 62 միլիարդով դրամով
08/05/2019 11:33
Կիսվել

Նիկոլ Փաշինյան. Հայաստանում 2019թ.-ին բյուջետային եկամուտները կգերակատարվեն ոչ թե 40 միլիարդ, այլ 62 միլիարդով դրամով

Հայաստանի Հանրապետությունում ընթացիկ տարվա բյուջետային եկամուտները կգերակատարվեն ոչ թե 40 միլիարդ դրամով, այլ 62 միլիարդով: Այս մասին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի 8-ին հրավիրված ասուլիսում ամփոփելով վարչապետ ընտրվելու մեկամյակը:

«2019թ. առաջին եռամսյակում 2018թ. նույն ժամանակահատվածի համեմատ պետական բյուջեի եկամուտները փաստացի աճել են 25%-ով կամ 64.1 մլրդ դրամով, ինչը հիմնականում պայմանավորված է ստվերի կրճատման արդյունքում բյուջետային եկամուտների աճով: Ստվերի կրճատման արդյունքում 2018թ. համադրելի ցուցանիշներով հարկային եկամուտները և պետական տուրքերը կազմել են ՀՆԱ 21.8 տոկոս, ինչը 2017թ. համեմատ բարելավվել է 1.3 տոկոսային կետով»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց Փաշինյանը:

Կառավարության՝ հարկ վճարողներին ունեցած 120 միլիարդ դրամի անցումային գերավճարի պարտք է մարվել, որը գերավճարի պարտքի 90 տոկոսն է: «Սա ո՞ր դեպքն է. դու գիտեք՝ երկար տարիներ Հայաստանում քննարկման առարկա է եղել, որ ՊԵԿ-ը հարկային մարմինները գերավճարներ են պահանջել տնտեսավարողներից: Անցած տարվա հունվարի 1-ի դրությամբ պարտքը եղել է 130 միլիարդ դրամ, այսինքն՝ բիզնեսը այդքան գումար է ավելի վճարել: Իշխանափոխությունից հետո հարկային մարմինները ընդունել են հաշվետվություն բիզնեսից, բայց դրա դիմաց փող չեն գանձել և 120 միլիարդ դրամի պարտավորություն մարվել է, դա նշանակում է, որ կառավարությունը միայն այս հոդվածով մոտ 300 միլիոն դոլար վերադարձրել է բիզնեսին»,-ընդգծեց վարչապետը:

Հեղափոխությունից հետո ԱԱՀ գծով շուրջ 19 միլիարդ դրամ ավելի գումար է վերադարձվել տնտեսավարողներին, քան նախորդ տարվա նույն ժամանակահատվածում: Հեղափոխությունից հետո նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելի է տպագրվել շուրջ 82 միլիոն հատ հսկիչ դրամարկղային կտրոն, որը շուրջ 35-40 տոկոս աճ է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ: 51 հազար աշխատատեղ դուրս է բերվել ստվերից՝ որոշ մասը ենթադրաբար նոր են ստեղծվել։

10/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.43
+0
Եվրո (EUR)
404.55
+1.19
Ռուբլի (RUR)
4.3579
-0.0208
Լարի (GEL)
138.92
-0.02
47708
+781
Արծաթ
609.82
+7.01